Oct 22





Կրկեսում ներկայացում էր. ծովային առյուծը հանդիսատեսին զարմանք էր պատճառում իր վարժություններով, որոնք նա անում էր վարժեցնող վարպետի հետ միասին:

Ամեն անգամ վարժությունը լավն էր. անթերի. եւ ամեն անգամ նա, որպես պարգեւ ստանում էր կեր վարժեղնողի ձեռքից:

Հանդեսի վերջում, զարմացած մարդիկ հարցնում էին հանդեսի կազմակերպիչներին, թե ինչպես հանդիպել հանդեսավարին` կենդանուն վարժեցնող մարդուն:

Իսկ երբ զարմացածները հանդիպեցին վարժեցնողին եւ հարցրեցին, թե ի՞նչպես է այս կենդանին հետեւում նրա շարժումներին, հանդիսավարը մեկ պահ լռեց, եւ մտքում ծաղրելով հանդիսատեսին ասաց,–հիմարներ, այս կենդանին չի հետեւում իմ շարժումներին. ես եմ հետեւում նրան. աչքի խաբկանք է սա, իսկ դուք հավատացիք, հիմարներ, հիմարներ…

Mar 4





Dec 28





Nov 11





Oct 18





Այսօր աշխատանքիս վայրում կարդում էի infousa.com հասցեագրման գովազդային ընկերության քառամյա պարբերականը: Ծառայությունը ամեն ամիս ճշտում է հասցեները եւ այն վաճառում նրանց, ովքեր ցանկություն ունեն գովազդելու իրենց արտադրանքը Ամերիկայում եւ Կանադայում գտնվող գրեթե բոլոր հաստատություններին։ Ծառայության պարբերականում գտա մի քանի հետաքրքիր, բայց դեռ անպիտան թվեր։ Դրանք հետեւյալներն են՝

Եկեղեցիներ – 881,159
Դպրոցներ – 245,793
Սոցիալ Ծառայություններ – 79,932