Oct 22





Կրկեսում ներկայացում էր. ծովային առյուծը հանդիսատեսին զարմանք էր պատճառում իր վարժություններով, որոնք նա անում էր վարժեցնող վարպետի հետ միասին:

Ամեն անգամ վարժությունը լավն էր. անթերի. եւ ամեն անգամ նա, որպես պարգեւ ստանում էր կեր վարժեղնողի ձեռքից:

Հանդեսի վերջում, զարմացած մարդիկ հարցնում էին հանդեսի կազմակերպիչներին, թե ինչպես հանդիպել հանդեսավարին` կենդանուն վարժեցնող մարդուն:

Իսկ երբ զարմացածները հանդիպեցին վարժեցնողին եւ հարցրեցին, թե ի՞նչպես է այս կենդանին հետեւում նրա շարժումներին, հանդիսավարը մեկ պահ լռեց, եւ մտքում ծաղրելով հանդիսատեսին ասաց,–հիմարներ, այս կենդանին չի հետեւում իմ շարժումներին. ես եմ հետեւում նրան. աչքի խաբկանք է սա, իսկ դուք հավատացիք, հիմարներ, հիմարներ…

May 17





Այսօր, մի քանի ժամ առաջ, զրուցում էի Ռուսաստանում ապրող ընկերոջս՝ Բորիս Տոբոտրասի հետ, որն իր ընկերների հետ մեկնել էր Հայաստան, մարզա–մակույքի սպորտով զբաղվելու համար, եւ վերջերս էր վերադարձել այնտեղից։
Նա պատմեց ինձ Հայաստանում անցկացրած հետաքրքրի ժամանցից, նոր ծանոթություններից, եւ նաեւ ցույց տվեց մի տեսաֆիլմ, որտեղ «Դե Դե Տե» ռուսական ռոք երաժշտության ներքո, իր մտերիմ ընկեր Ալեքսանդր Վիկուլինը ցուցադրում է ճոխ լուսանկարների մի շարան՝ վերցված Հայաստանի պատմական տարբեր վայրերում։
Տեսաֆիլմը դիտելու համար պետք է բեռնել այս ֆայլը (http://vikulin.ru/20080501_dzoraget/armenia_slideshow.zip 15մ.բ.), իսկ տեսաֆիլմում լսվող երաժշտության բառերը հասկանալու համար պետք է իմանալ Ռուսերեն լեզուն։

Mar 23





Today, as we were traveling to Pasadena, we were listening to Harry Shearer, the host of radio broadcast show called “le Show”, where He prepared a sarcastic presentation of Senator John McCains foreign policy misspeech and Joseph Libermans proposed corrections to Senator.

The interesting part, for me at least, was the ending, where Senator says “God Bless Armenia.”

Why Armenia? Isn’t it just fun to be Armenian? We are Always useful for Some Body, isn’t it just fun??

“Going once, Going twice, Gone…”–from the shadows of the broken mountains, a flourishing voice says “You are late.”

Mar 8





Լսում եմ Արթուր Մեսչյանի «Հաղորդություն» երաժշտությունն ու խոհում… Լսում եմ նրա պարզ բացահայտումը մի սուտ պատմության մասին, որին շատերն են դեռ հավատում։ Նա ասում է, թե ինչպես ոմանց ցուցմունքով՝ Տերը ծնվեց ախոռում, թլպատվեց ու որդեգրվեց։ Արթուրի ասածը շատ նման է իր տարեկիցների խոսքերին… հորս, ու մորս խոսքերին։ Միշտ անհայտ ու միշտ սպասողական վիճակում են մեր ծնողները։ Ո՞վ բարդեց այս փսորված ծամոնի գունդը մեր ազգի գլխին։ Ես այն գիտեմ, բայց չեմ ասի, քանզի… Քանզի, երբ լսեցի Մեսչիանին ու նրա հարցին, թե «ո՞վ է հնարել այս սուտը», հասկացա, որ սուտը հարցաքննել պետք չէ. այն արդեն բացահայտ է որպես սուտ։ Իսկ երբ սուտը բացահայտված է, ապա բողոքարկումն ու մեղանչանքը զուր են, որովհետեւ ստին կարեկցողն ինքն է դառնում զոհ ու չար գործի բաժնետեր։ Ստին պետք է հիշել որպես մղձավանջ, կամ էլ ընդհանրապես չհիշել։ Ստին պետք է նայել որպես թիթեռ չդարձած չորացած որդի ու երբեք չխառնել ներկա հավատքին ու հույսին։ Սուտը՝ որն ունի քառասուն օրվա կյանք, չի կորցնի իր վավերությունը, երբ այն հիշվի ու վերածնվի։ Իսկ այս ամենը հասկանալու համար, ցավոք, անհավատ մարդիք, պետք է ետ դառնան ու լսեն ստի քազցր լեզվին՝ հայացքը հառած ճպացաց աչքին, որպեսզի տեսնեն, թե ինչ են կորցնում այն պահից սկսած, երբ վերածնում են սուտը՝ կյանքեր ավիրած։

Հակոբ Գեւորգյան,
Մարտ 8, 2008թ.

Mar 4





Feb 19





May 1





Հիշում եմ մեր դպրոցը միջնակարգ, որի աջափնյա պահեստային մասում ժամանակին կոմունիստական դրոշներն ու կարգախոսերն էին պահվում։ Հենց այդ նույն դփրոցի պահեստում էլ բնակվում էին մի ընտանիք, ովքեր գաղթել էին 1988ին Սումգայիթից, հայկական երկրորդ ջարդերի ժամանակ։

Հիշում եմ ընտանիքի խեղճ վիճակը, որն այսօր միտքս եկավ եւ որն էլ դարձավ օրագրիս այսօրվա գրառումը։ ԵՎ հարցնելով ինքս ինձ, թե ինչու՞ էին նրանց բնակեցրել այդպիսի վայրում, նույն վայրում որտեղ ամեն առավոտ սիստեմատիկորեն դպրոց էին հաճախում կոմունիզմից հագեցած եւ կապիտալիզմին լավատեսությամբ լցված երիտասարդ աշակերտները։ Արդոք այդքան կարեւոր էր նոր աշխարհաքաղաքական կյանք մտած երիտասարդ սերնդին դաստիրակել՝ բացեիբաց ներկայացնելով ազգի հանդեպ վարված բռնությունների հետեւանքները։

Կարծում եմ թե սա [մութ տարիների քաղաքականության] մի մասն էր, որի ցավալի հուշերը, հստակ կարող եմ ասել՝ տհաճ զգացմունք են թողնում ծնողներիս երազանքի՝ Հայաստանի անկախացման հանդեպ։ Բայց արդյո՞ք սա էր երազանքի իրականացումը, թե սա պարզապես խաբկանքի մի նոր հայելի էր՝ ժողովրդներին քարուքանդ անելու եւ ահ ու սարսափի մեջ պահելու համար։

ԵՎ հիմա, երբ ամեն ինչ հասնում է [ժողովրդավարության] մակարդակին, ավելի ու ավելի է բացահայտվում աշխհարի ապագան։ Քաղաքականությունը համարելով միակ փրկություն, անքաղաքավարություն վայելող քաղաքական գործիչները արդեն իրենց իրական դեմքով հանդես գալով քաղաքացիների շրջաններում, իրենց երազանքները ներկայացնելով փորձում են պղտորել, Աստծու տված երբեմնի երկընտրությունը՝ ապրելու Եդեմական այգում, կամ հեռանալու այնտեղից՝ ուտելով արգելված պտուղը, այն հեռատեսորեն աղավաղելով, եւ ժողովրդների արդեն իսկ տհաճ իրականությունը ահ ու սարսափով լցնելով։

Ինչպես Թ.Է. Լորենսն էր ասում «Բոլորն էլ երազում են, սակայն ոչ բոլորի երազանքներն են միանման։ Կան երազողներ, որոնք գիշերվա երազը առավոտյան արթնանալիս համարում են լոկ դատարկություն, եւ կան վտանգավոր երազողներ, որոնք երազում են ցերեկը՝ աչկերը բաց իրականացնելով իրենց երազները։» Միգուցե եւ ճիշտ էր նա։ Ազգեր, Ժողովուրդ. Կառավարություններ, Էլիտաններ, կոչ եմ անում թողնել ձեր առաքելությունը՝ փուջ երզանքների իրականացումը. չէ որ դուք էլ այդ նույն մարդկանցից եք, որոնք ժամանակին ենթակա էին ինչ–որ կանոնադրության։

Mar 31





There are three tomatoes, Papa Tomato, Mama Tomato and Baby Tomato. Baby Tomato drags behind, so Papa Tomato becomes angry and squishes him and says: “Ketchup!” – Pulp Fiction.

Հայր լոլիկը, մայր լոլիկն ու լոլիկ բալիկը ճանապարհորդում էին մի տեղ։ Հանկարծ լոլիկ բալիկը դանդաղեցնելով ընթացքը ետ է մնում ծնողներից, որին էլ հաջորդում է այս զավեշտալի վիճակը. հայր լոլիկը զայրացած ճզմելով բալիկ լոլիկին ասում է,–”Ketchup!” (Անգլերենից թարգմանաբար նշանակում է Տոմատի մածուկ, ինչպես նաեւ առաջադիմություն)։

Փորձեմ փոխարինել հայր լոլիկին ընդդիմության, մայր լոլիկին ժողովրդի, իսկ լոլիկ բալիկին էլ մեր պետության՝ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ։ ԵՎ արդյունքում կստանանք այն պատկերը, որին ականատես ենք բոլորս, ՀՀ դեմ վարվող ներկա, թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին քաղաքականության մեջ։

Ժողովուրդը՝ որը ծնեց ՀՀ–ը լուռ կնոջ նման մի կողմ քաշված թույլ է տալիս ընդդիմությանը զբաղվել դաստիարակչական աշխատանքներով։ Ընդդիմությունն էլ իր հերթին իմանալով դաստիարակչության մարտավարությունը օգտագործում է նորածնի դեմ՝ ստեղծելով մածուկային իրավիճակ։ Իսկ մածուկ դարձած պետությունից էլ ի՞նչ ես կարող սպասել։

Պարզապես ժամանակն է հասկանալ, որ այսպիսի պահածոյացված վիճակի մեջ պահելով մեր պետությանը, մենք ինքներս հրաժարվում ենք նրա իրական արժեքավոր հնարավորություններից եւ հույսներս դնում սպառման ենթակա պահածոյացմանը։

Սակայն կա նաեւ այլ տեսակետ։ Միգուցե ժողովուրդը այդքան էլ չէր ցանկանում ծնել ՀՀը։ Միգուցե հայրը՝ ընդդիմությունը, կասկածնե՞ր ունի իր զավակի զտարյունության մեջ։ Հարց է ծագում, թե ո՞վ էր շինում մորը՝ ժողովրդին, այն ժամանակ, երբ հայրը՝ ընդդիմությունը, շինում էր ազգին։

Բավականին դժվար կացության մեջ եմ։ Հարց է ծագում, թե ովքե՞ր են շինողները, որոնք շինեցին մեր հորն ու մորը. ա՜խ ես դրանց տիրու՛ մե՛րը…

Mar 11





…not with arsenic, as the dishwasher thought, but with iodine. The room had the tart, astringent smell of green walnuts when their husks are still soft and blacken at a touch.” — Boris Pasternak, Doctor Zhivago

ԵՎ քանի որ իմ խմած հանքային ջրի շիշը կապույտ էր, իսկ ջուրն էլ Իտալակա, հանգիստ կարող եմ նստել ու գրել իմ այս գրառումը, որտեղ ուզում եմ խոսել Ջերմուկ հանքային ջրի մասին։

Գրեթե տասնյակ ինտերնետային լրատվական կայքեր, եւ մի քանի տասնյակ էլ բլոգ կայքեր աշխույժորեն խոսում են Սննդի եւ Դեղամիջոցների Նախարարության (ՍԴՆ) արած այն հայտարարության մասին, որտեղ վերոհիշյալ կազմակերպությունը հայտարարում է, թե կանաչ շշով ջերմուկ հանքային ջրի հայտնաբեր են վնասակար քանակությամբ մկտնդեղի պաշար, որի չափավոր քանակությունը օգտակար է մարդուն, իսկ ավելին վնասակար։

Բլոգերները խոսում են վրդոհված. ոմանք ասում են, թե Ջերմուկը (չնշելով հստակ թե որ լցակայանը) լինելով Հայաստանյան անվոռ–ու–գլուխ հաստատություն ուշադրություն չի դարձրել մկնդեղի քանակության մեջ։ Ոմանք էլ համեմատություններ են կատարում այլ հանքային եւ ընդհանրապես թունավոր հյութերի հետ։ Սակայն, վերոհիշյալներց ոչ–ոք գրեթե չի ցանկանում ուշադիր հետեւել ամերիկյան կառավարության հայտարարությանը, որը շատ հստակ ասում է, որ մկնդեղը՝ եւ ոչ թե ջերմուկը, վնասակար թույն է մարդու համար։ Իսկ ջերմուկը, որում հայտնաբերվել է վտանգավոր քանակությամբ թույնը, կարճ ժամանակաշրջանում (օրերից շաբաթներ տեւողությամբ) չի կորղ մահացու հիվանդություն պատճառել մարդուն։

Սա այնքան էլ դրամատիկ չէ, քանզի չեմ կարծում թանկ արժողությամբ հանքային ջուրը տնտեսվար հայերի ամենօրյա սեղանի ջուրը լինի։ ԵՎ քանի որ ՍԴՆ–ի հայտարարությունները ոչ միշտ են հստակ լինում, օրինակ ԱՄՆում արդեն վաճառում են կլոնավորված կենդանու մսեր։ Հարց է ծագում, արդյոք կլոնվարումը այդքան զարգացած է, որ ապահով լինի մարդկանց առողջությանը, թե «կփոձենք կտեսնենք» կարգախոսով է շարժվում ՍԴՆ–ը։ Եթե այդպես է, ուրեմն նրանց վստահելը անհեթեթություն է։

Ջերմուկի ընկերություններին մաղթում եմ քաջություն եւ վերարտադրանք, որը նավթահամ Բորժոմից հազար անգամ մաքուր է եւ համեղ։ ՍԴՆը ընդամենը մի հաստատություն է, որը նպատակասլաց գործում է պետական հախ–ու–հաշիվների լուծման գործում։ Չլիներ Ջերմուկում, կփնտրեյին Արզնիում, չլիներ Արզնիում, կփնտրեյին կոնյակի մեջ եւ այդպես շարունակ… կարեւորը փնտրելն է։

Mar 8





Այսօր, առավոտյան EFNetի #Armenia զրուցարանում նկատեցի մի քանի տողանոց պրոպագանդա, որն էլ իմ այս գրառման պատճառը դարձավ։ Պրոպագանդան վերցված է Թուրքական կայքից (tallarmeniantale.com)։ Հույսով եմ կատարված մեջբերումը լուրջ մտահոգություն չի առաջացնի հայերի մոտ, քանզի բավականին նկատելի է դարնում թուրքերի մտահոգվածությունը թուրքիայում ապրած հայերի եւ հայալեզու ցեղերի ցեղասպանության հարցում։

Վերջապես նրանք՝ օրինակ այս թուրք անձը, որը գալով ցրուցարան իր ժամանակն է ծախսում մարդկանց տեղեկացնելու այն ինչին հավատում է, կամ այն ինչին չի ցանկանում հավատալ, սկսում են խոստովանել, որ հայերի նկատմամբ ջարդ տեղի է ունեցել, սակայն հիմնվելով բյուրոկրատիայի փջություններին այն չեն անվանակոչում որպես ցեղասպանություն Օսմանյան կառավարության, այլ կառավարության ներսում ստեղծված մեկ այլ կառավարության կողմից։ ԵՎ ամենա կարեւորը, որ նկատեցի այս թուրք անձի արտահայտության մեջ, այն էր, որ նրանք էլ նույնպես ահ ու սարսափով են հիշում հայդուկների ջարդերը։ Read the rest of this entry »

Mar 2





Քիչ առաջ կարդում էի մի շատ հետաքրքիր եզրահանգում, որը կատարել է ArmenianHouseի խմագիր Կարեն Վարդանեսյանը իր օրագրում, որն էլ տեղադրում եմ իմ կայքում՝ հասարակությանը հասանելի դարձնելու նպատակներով։

Հայ-թուրքական հարաբերություններ
Անցած շաբաթ ներկա էի նախկին մի դիվանագետի հետ հանդիպման։ Հանդիպումը բավականին նեղ շրջանակով էր, կազմակերպիչներն էլ խնդրեցին իրենց հաստատության անունը չհիշատակել, այդ պատճառով ավելին բացահայտել չեմ կարող։

Ինչեւէ, դիվանագետը մի հետաքրքիր դրվագ պատմեց։ 90-ականների կեսերին տեղի են ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ։ Այս հանդիպումներից մեկի ժամանակ (1996, Բուխարեստ), հայկական կողմը հետեւյալ հարցադրումն է արել. «Եթե մենք հրաժարվենք ցեղասպանության ճանաչմանը ուղղված գործողություններից, կբացի արդյո՞ք Թուրքիան սահմանը»

Թուրքերի պատասխանը հետեւյալն էր. «Դուք հիմա թույլ եք եւ պատրաստ եք ցեղասպանության հարցը դնել սառնարան, միայն թե սահմանը բացվի։ Սահմանը բացելուց հետո դուք կուժեղանաք ու նորից այդ հարցը սառնարանից կհանեք»։

Չեմ կարծում, որ այս պատասխանը որեւէ մեկին զարմացրեց։ Հայերի մեծամասնությունը շատ լավ գիտակցում է, որ Թուրքիան Հայքի թշնամին է։ Սակայն այս դրվագը բնութագրում է շատ կարեւոր մեկ այլ բան, այն է՝ Թուրքիան ոչ միայն թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, այլ ունի հստակ ու ոչ երկարաժամկետ նպատակ՝ Հայաստանը ոչնչացնել։ Որովհետեւ վերը բերվածի նման թշնամանքի արտահայտումը թույլատրելի է միայն եւ միայն այն ախոյանի նկատմամբ, որին հաստատ մտադրված ես ոչնչացնել մոտակա ժամանակ, ու հարյուր տոկոսով համոզված ես, որ ի վիճակի կլինես դա անել։

Նաեւ մեկ այլ հետաքրքիր հարց է ծագում. ինչո՞ւ են ՀՀՇ-ականները՝ լինելով քաջատեղյակ այս իրավիճակից, այնուամենայնիվ ժողովրդին հեքիաթներ հրամցնում Թուրքիայի հետ հաշտվելու հնարավորության մասին, փորձում հայության մեջ մեղքի բարդույթ առաջացնել, թե իբր հենց մեր՝ հայերիս համառության պատճառով է, որ բարեհոգի թուրքերը մեզ այդքան չեն սիրում։ Նույն հարցը կարելի է ուղղել բազմաթիվ ամերիկյան, բրիտանական ու եւրոպական կազմակերպություններին, որոնք աշխուժորեն զբաղվում են «հաշտեցմամբ»՝ իրականում հայության մեջ ոչնչացնում դիմադրելու կամքը։

Feb 12





Սրանից մի քանի օր առաջ կարդում էի Քրիստինայի բոլգը, ուր գտա մի շատ հետաքրքիր գրառում, որտեղ կատարված քննարկումները պատճառ հանդիսացան այս իմ գրառմանը։ Գրառումը ամբողջությամբ կարող եք կարդալ գնալով այս կայք էջը, իսկ մեջբերումը ստորեւ գրառման մեջ։

Thursday, February 08, 2007
Հայերն աշխատասեր ժողովուրդ են…

Հայերն աշխատասեր ժողովուրդ են. համատարած կարծիք: Թերևս ավելի դիպուկ կլիներ ասել “միայն որոշ տեսակի աշխատանքասեր” …

Մեր գրասենյակը Անի հյուրանոցում է: Երկու օր առաջ հյուրանոցի մուտքի մոտ տեսնում եմ հյուրանոցի տնտեսուհիներից մեկին (հիմա ‘հավաքարար’ բառը չենք օգտագործում…): Նա աշխատում էր մեր հարկում, բայց արդեն մի քանի օր անընդմեջ հանդիպում էի մեկ այլ կնոջ: Հիմա տեսնելով նախկին տնտեսուհուն` հարցնում եմ, “Ինչպե՞ս եք”: Կինը բավականին նեղսրտած պատասխանում է, “Ինչպե՞ս պետք է լինեմ… Հասկանո՞ւմ ես, ես հիմա մուտքն եմ մաքրելու, 1000 անցող-դարձող: Բա որ մի ծանոթ էլ տեսնի… Ի՞նչ կմտածեն …”

Read the rest of this entry »

Jan 14





Կարդում էի Թայմ պարբերականի Հունվար 22ի համարը, որտեղ ամենա սկզբից խոսվում է Չինաստանի աճող տնտեսության եւ ԱՄՆի թուլացնող արտաքին քաղաքականության հետեւանքով տուժող Ամերիկյան տնտեսության մասին։ Երկուսն էլ մտահոգիչ փաստեր են Ամերիկյան ժողովրդի համար, որոնք երկարատեւ եւ ապարդյուն Իրաքյան պատերազմի հետեւանքով կարծես թե կորցրել են իրենց Ամերիկյան Երազանքն ու ապրում են սննկացած հաշիվներով, որոնց հետզհետե աճող պարտքերն արդեն մտահոգեցնում են հենց նույն պարտքատերերին։

Ինչ անել, մտածեց Վիվիան Վալտն ու եկավ հետեւյալ եզրակացության. Ամերիկացիներին ներկայացնել հույսեր ներշնչող, բայց միարժամանակ ստերի վրա հիմնված մի պատմություն, որի առաջին մի քանի տողերը շատ հմայիչ են եւ բավականին էլ լավատեսություն են ներկայացնում սննկացած վիճակում գտնվող Ամերիկյան տնտեսությանը։

Հոդվածում ասվում է, թե նախկին սովետական տիրապետության տակ ապրած Ադրբեջանցիներ, բավականին լավատեսորեն են տրամադրված Ամերիկա–Անգլիական ԲՓ (նախկին Բրիթիշ Փեթրոլեում, հիմա Բիյոնդ Փեթրոլեում) նավթային կազմակերպության ներդրմանը, այն է՝ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը, որն արդեն սկսել է նավթին ծարավ Արեւմուտքին սպասարկել նավթով եւ գազով, միաժամանակ Ռուսաստանի Դաշնությանը, Իրանին եւ Սաուդյան Արաբիային դուրս հանելով շուկայից։ Հիմնվելով վերը նշված փաստերին, Վ. Վալտը փորձում է ներկայացնել Արդբեջանի ներկա քաղաքական իրավիճակը, որն Ամերիկյան ժողովրդի ուշադրության կարիքն ունի, թե՛ Հայաստանի Հանրապետության այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի բռնազավթման հարցում, որն ինչ–որ չափով վտանգ է ներկայացնում նավթամուղի ապահով գործածմանը, թե՛ Վրաց–Օսետական հակասություններին, որոնք եւս վտանգ են ներկայացնում նավթամուղին, եւ վերջապես Ադրբեջանի միատերական եւ ոչ դեմոկրատիկ ներքին խաղաքականությանը։

Հետաքրքիր է արդյոք, Վ. Վալտը լինելով լրագրող, տեղյակ է արդյոք մեծ ընկերությունների քաղաքականությանը, օրինակ վերջի մի քանի տարիներում փքված կազմակերպությունների սննկացումը, որի հետեւանքով շահերի արհեստական բարձրացման պատճառով հարստացած կազմակերպության տերերից շատերին դատարանը մեղավոր ճանաչելով բանտարեկցին մինչ կյանքի վեջ դատավճռով։ Տեղյակ կլինի, քանզի շատ է խոսում շահերից, բայց արդյո՞ք չի ամաչում, որ հանուն խոշոր կազմակերպությունների օգտին գրելով մնամ փջություններ նա Ամերիկյան ժողովրդի ենթագիտակցության մեջ է տեղադրում ազգհալածություն որոշ ազգերի հանդեպ։ Կարծում եմ ամոթ չունի, ինչպես բազմաթիվ լրագորղներ, որոնք իրենց Չորորդ իշխանություն կոչելով փորձում են արդեն Առաջին իշխանությանը ստրկացած ժողովրդին ահաբեկել իրենց ստերով։ Ամոթ Timeին, որն ունենալով մի քանի տասնամյակների պատմություն դեռ համարվում է գնման ենթակա գործիք։

Timeի հոդվածը կարող եք գնել իրենց կայքից (http://www.time.com/)։ Նույն հոդվածի տեղադրված է իմ կայքի հետեւյալ հասցեում ՝ http://gevorgian.com/hakob/proof/Time-January-22-2007/


In accordance with Title 17 U.S.C. Section 107, any copyrighted work in this website is archived here under fair use without profit or payment to those who have expressed a prior interest in reviewing the included information for personal use, non-profit research and educational purposes only.

Ref. http://www.law.cornell.edu/uscode/html/uscode17/usc_sec_17_00000107—-000-.html

Jan 5





4 հունվարի, 2007
Չորս նոր հեղինակ գրադարանի հայկական ու ռուսական բաժիններում. Կամսար Ավետիսյան՝ հայրենագիտական էտյուդներով; Արգամ Այվազյան՝ Ջուղայի հայկական հուշարձանների մասին պատկերազարդ գրքով; բանաստեղծ Համո Սահյան; Սարգիս Ղանթարջյան՝ արձակ ստեղծագործություններ ու հուշեր։

January 4, 2007
We have four new authors in the Armenian and Russian sections: Kamsar Avetisyan with a collection of armenological articles; Argam Ayvazyan with an illustrated book on the historical monuments of Jugha; poet Hamo Sahyan; Sargis Ghantarjyan (fiction, memoirs).

Source ArmenianHouse.org

Dec 16





Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ հանրությանն է ծառայում Ժամանց.ամ կայքում գտնվող ֆորումը։ Հիանալի, զվարճ մթնոլորտ է տիրում այնտեղ։ Ես ինքս շատ եմ հավանել ֆորումի, թե՛ պարզությունը , եւ թե՛ առաջարկված թեմաները։ Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր կարողություն ունեն գրել եւ կարդալ հայերեն լեզվով, անհապաղ գնան ժամանցի ֆորումը, անդամագրվեն եւ մասնակցեն թեմաների վերլուծումներին եւ քննարկումներին։

Nov 11





Մի քանի օր առաջ, բարեկամ Սոնա Արշունեցին ինձ հետ հաստատելով նամակագրային կապ, ինձ ուղարկեց հետեւյալ նամակը, որն ուղարկել էր «Ազգ» խմբագրությանը եւ հրատարակվել նոյեմբեր 7ի «Նամակ Խմբագրությանը» վերնագրով, սակայն տպագրվել էր կրճատված։ Համաձայնվելով Սոնա Արշունեցու կարծիքին, ես այն ամբողջությամբ հրատարակում եմ իմ կայքում, որպես մեջբերում։

ԼՌԻ´Ր, ՄԱՐԴ ԱՍՏԾՈ
( ՉՏՊԱԳՐՎԱԾ ՆԱՄԱԿԻՍ ՀԵՏՔԵՐՈՎ )

Կարդալով հոկտեմբերի “Ազգի” 18-ի համարում “Ռամազանի պաս է պահում նաև Մութաֆյան պատրիարքը’ չլքելու համար մահմեդական եղբայրներին” հոդվածը ցնցվեցի. Ինչպիսի՜ քամելիոնություն… Եվ նորից “Ազգ”-ի 26-ի համարում տպագրված “Մութաֆյանը դարձյալ Թուրքիայի խոսնակ” Մուրադ Մուրադյանի հեղինակած հոդվածը, որը երկար խորհելու տեղիք է տալիս, որը վերջնականապես պատռում է նրա դիմակը : Մինչև ե՞րբ պետք է շարունակվի ազգային դավաճանությունը: Դեռևս անցած հոկտեմբերին, երբ նա սկսեց իր դավաճանական արարքները, ( Կապված Թուրքիայի Եվրոանդամակցության հետ) ես որպես ահազանգ “Ազգին” ուղարկեցի իմ “Լռի´ր, մարդ Աստծո” նամակը, բայց ցավոք այն չարժանացավ խմբագրության ուշադրությանը ու չտպագրվեց, թերթի խմբագիր պարոն Ավետիքյանը երևի չուզեց խորը վիրավորել պատրիարք Մութաֆյանին ու արատավորել հայ հոգևորականի անունը, կարծելով, որ նա կանգ կառնի, և արդյունքում ստացվեց այն, որ պատրիարքը մոռանալով, թե ի՞նչ առաքելություն ունի կատարելու, մասնակցում է Մահմեդական Ռամազանի տոնին ու նրանց հետ պաս պահում, ասելով, “Համ հայ է, համ էլ թուրք”: Ցնորվել կարելի է. ինչպես է հանդուրժում Պոլսահայ համայնքը նման հոգևոր առաջնորդի ներկայությունը : Արդեն բոլորովին չեմ կասկածում, որ նա մեր սուրբ հարկի տակ իսլամ քարոզի: Կատարված փաստերը ավելի խորացրեցին իմ համոզմունքները, և ուղիղ մեկ տարի անց նորից ուղարկում եմ իմ հոդվածն, որը պահպանվել էր իմ համակարգիչում. կարծում եմ, որ երբեք էլ ժամանակավրեպ չէ ու չի կորցրել իր վաղեմությունը, քանզի ժամանակն ի վիճակի չի մեռցնելու, կամ հիշողությունից ջնջելու ազգն ուրացողի անունը որը հավերժ դաջվելու է նրա ճակատին, որ լրացնում է ազգուրացողների բավական մեծ ցանկը…

ԼՌԻ´Ր, ՄԱՐԴ ԱՍՏԾՈ

Լյուքսեմբուրգից նոր էի վերադարձել’ հոգնած, թևաթափ որ Մեծ Եվրոպան ի զորու չեղավ մեզ հասկանալու և խորը հիասթափություն ապրեցի. արդյո՞ք
մեզ պետք է այդ Եվրոպան , արդյո՞ք մեզ պետք է հայտնվել այն նավի տախտակամածին, որի ղեկը Թուրքիայի ձեռքին է լինելու և հանուն այդ Եվրոպայի արտոնել աղանդավորների բազմացումը , արտոնել այլընտրանքային ծառայությունը և էլի շատ ու շատ խնդիրներ, որ ուղակիորեն կապված է մեր ազգային նկարագրի խաթարմանը: Այս տանջող խոհերս ցրելու համար նստեցի համակարգիչի առաջ ծանոթանալու «Ազգ»-ի լրատվությանը: Երանեկ աչքս չառներ այս երկու տեղեկատվական հոդվածները, որ առիթ հանդիսացան ,որ չլռեմ . 2005-ի Հոկտեմբերի 1-ի համարում «Թուրքիան բարեբախտություն է աշխարհի խաղաղության համար» և 6-ի համարում «Շնորհավորում է պատրիարք Մութաֆյանը» Ես երբեք այսքան հուսախաբ ու հուսալքված չէի եղել. հայրենակիցս իր այս արարքով ասես դաշույնով թիկունքիս հարվածած լիներ:
1965թվականին սովետական ռեժիմի ժամանակ 17 տարիս չբոլորած’ թռուցիկներ էի տարածում , որ ազգս արթնանա թմբիրից, ոտքի կանգնի, Մեծ եղեռնը չմոռացվի. Նկարչական թղթի վրա նկարում էի Մասիսները , նեքևում մի քառյակ իմ գրած «Մենք չենք մոռացել» բանաստեղծությունից.

Մասիսն է եղել մեր տանջանքների,
Հառաչանքների լուռ, անխոս վկան
ՈՒ հիմա որպես շեփոր ռազմի,
Ժամն է, որ գցի լռության չադրան:

Ամենավերջում’ «Հայ փրկության կոմիտե» , երբ այդ կոմիտեն ես էի միայնակ:Այս երկու տեղեկատվական հոդվածները . Պոլսո հայ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի դիմում խնդրագիրը Գ. Շրյոդերին, Անգելա Մերկելին ԵՄ նախարարներին ու 732 խորհրդարանականերին , որ շատ է ցանկանում իր հայրենիք Թուրքիային տեսնել Եվրոմիության կազմում, քանի որ նա արժանի է դրան, իսկ երբ ի ուրախություն պատրիարքի եկավ նրա համար բաղձալի պահը’ բանակցությունների սկսման, երբ Լյուքսեմբուրգում հավաքված ցուցարարներիս սրտից արյուն էր կաթում, շտապեց շնորհավորել Գյուլին, Էրդողանին, Ալի Բաբաջանին… որը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ իմ վրա, Պատրիարք Մութաֆյանը տեղյա՞կ է արդյոք 2004թ. Բրյուսելում, Երբ Եվրոպահայերի հանրահավաքն էր (10000 հազ. ավել մարդ) վեց ժամ շարունակ տեղատարափ անձրևից, փչող սառը քամուց կուչ եկած, բայց հոգով ուժեղ գոռում էինք,-
– Ո´չ թուրքիային Եվրոպա…
Երբ հաղորդումը վարող աղջնակը’ Վանիկ Թաշչյանը, վեց ժամ շարունակ արևմտահայերենով, գեղեցիկ տոնայնությամբ դիմում էր ամբոխին,-
– Դուք կուզե՞ք, դուք համաձա՞յն եք արյունոտ ձեռքերով Թուրքիայի մուտքը
Եվրոպա՞…
_ Ո´չ, ո´չ, ո´չ… ոօ, ոօ, ոօ…վանկարկում էր ամբոխը
Տեղյա՞կ է արդյոք Պատրիարք Մութաֆյանը Լյուքսեմբուրգում’ բուն բանակցությունների օրը երբ հազարավոր մեր հայրենակիցներ սուլում էին Եվրոպային, որ ամեն կերպ խափանեն, խոչընդոտեն Թուրքիայի մուտքը Եվրոպա, երբ Հ.Հ.Դ-ից Մուրադ Փափազյանը, Ալեք Պետիկյանը, Եվրոպայի “Հայ-դատի” գրասենյակի ադենապետ տիկին Հիլդա Չոբոյանը … ամբողջ կոկորդով մեկ մերժում էին նման Թուրքիայի մուտքը Եվրոպա, պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ի՞նչ բարոյական իրավունքով դավեր է նյութում միանձնյա. ու՞մ հետ էր խորհդակցել պատրիարքն այս ազգադավ դիմում խնդրագրերն հղելուց առաջ:
Իր դիրքը չարաշահելով արջի ծառայությու՞ն է մատուցում իր հայրենիք Թուրքիային, երբ հայը թեկուզ լուսնի վրա հայտնված լինի պատահմամբ , նա մի հայրենիք ունի’ Հայաստան է նրա հայրենիքը:
Դուք’ պատրիարք Մութաֆյան, ո՞ր Թուրքիային եք միջնորդում խցկել Եվրոպա,-
– Այն Թուրքիային , որ ազգիդ արյունն է խմել ու ուրանու՞մ է, այն Թուրքիային, որ թալանել է մեզ ու զավթել մեր պատմական հայրենիքը՞, այն Թուրքիային, որ հիմնահատակ քանդել է մեր եկեղեցիները կամ մզկիթ դարձրե՞լ, վերջապես այն Թուրքիային, որ շրջափակման մե՞ջ է պահել Հայաստանը … Այս Թուրքիա՞յին եք երազում տեսնել Եվրոպայի կազմում: Եթե ձեր ձայնը լսելի էր Եվրոպայում, ինչու՞ այն չօգտագործեցիք ի շահ ձեր ազգի, եթե իհարկե ձեզ հայ եք համարում:
Եթե ի զորու չէիք օգնել, գոնե անմտածված, անկշռադատված ձեր քայլով,
չվնասեիք մեր սուրբ գործին ու ձեր ազգադավ արարքով չվիրավորեիք այն
ազգանվեր մեր հայրենակիցներին, որ գիշեր ու զօր լծված են «Հայ-դատ»ի
սուրբ գործին:
Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին խորհուրդ կտայի Հուդայի նման
չլինել դավաճան , ու իր կատարած ազգադավությունը Քրիստոսի բառերով
չարդարացներ ու քողարկեր : Մորթիապաշտության պարագայում լավագույն տարբերակը լռելն է:
_Լռի´ր, մարդ Աստծո:

8-10-2005թ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ – ԲՐՅՈՒՍԵԼԻՑ

If you can not read Armenian script, visit Armenian Unicode website at http://www.armunicode.org. If you can read Armenian script, however not in this website, then you can also download the PDF file of this open letter.