Apr 27





Ես ընդհանրապես չեմ ուղղորդվում ըմդհանուր կարծիքներով։ Միտքս ազատ է, և ունեմ իմ տեսակետը։ Կփորձեմ լինել բավականին անհասկանալի. մեծամասնության համար։

Սպասվում են նոր տառապանքներ։ Այն ընդհամենը փորձություն է, որը կզտի չարին բարուց։ Կմնա նրանցից մեկը, սակայն ինչպես կիրառակն մաթեմատիկայում, բացասական մեկի բազմապատկումը բացասական մեկով դրական արդյունք է տալիս։

Արջին կմիանա փոքր Հայքը, իսկ Մեծ հայքը, որը պատմական փոքր Հայքի մի մասն էր, կդարնա համայն ժողովրդների հանրապետություն։

Ամեն ինչ փոփոխական է։ Միայն կարոտն է անփոփոխ։ Այն չունի լեզու, չունի ձայն։ Լուռ մնում է հավիտյան։

Ափսոս։

Dec 5





Սերը նման է ծառին,ճյուղը կտրելուց նորն է գալիս,

աճում, ծիլ է տալիս,

տերևները թափվում,

լռությունն է տիրում սրտին։

Նոր կյանք առնում,

սերը իմ լուռ,

նոր ծիլեր տալիս,

ճյուղերը ծաղկում,

տերևները շնչում-

արտաշնչում կյանք։

Սեղմում են վատն ու չարին։

Լսու՞մ ես։ Դա սերն է իմ։

Նման այն ծառին,

որը խշշում էր ծննունդիս պահին։
նվիրում եմ մորս։
Հակոբ Գևորգյան

Նոյեմբեր 16, 2015թ

Aug 20





ԵՎ երբ հանկարծ նայես երկինք,
Գիշերվա սեւ շղարշի մեջ,
Տեսնես աստղեր` շարան-շարան,
Կանգուն լույսի կտորի պես,
Հիշիր` երեկ նույն մթության մեջ,
Ես եի նայում նրանց անվերջ:

Ու թե հանկարծ մի օր ելնես,
Հարցնես մարդկանց, սիրո մասին,
Փորձես փնտրել սիրո ճամփան…
Մի պահ կանգ առ ու նայիր վեր`
Անստվեր գիշերով, եւ թե վառ ցերեկով,
Հիշիր, որ ես ել հենց քո նման,
Աստղին նայել եմ անակնթարթ,
Ու չեմ լքել երբեք նրանց,
Ու չեմ ասել,-չէ, դուք չկաք…
Քանզի գիտեմ, բացի ինձ-նից,
Կյանքում գոնե մի կես վարկյան,
Աչքերում քո թաց օվկիանի մեջ,
Նրանք փայլել են ու խորտակվել:

Ինչ եմ ուզում ես քեզ ասել,
Իմ երկտողով այս պարզամիտ,
Երբեք չասես թե դու կյանքում,
Ինձ չես սիրել գեթ մեկ վարկյան:


Հակոբ Գեւորգյան

Jan 25





Հին ու փոշոտ արխիվներից գտնվել է մի գործ, որը` ըստ Ամերիկյան Հայագյոթության Ամբարի գլխավոր Ամբարապետի ստույգ գիտակցության համաձայն, համապատասխանում է այն ժամանակաշրջանին, երբ տեղի է ունեցել Ավարայրի Ճակատամարտը:
Ինձ անհայտ է այս գործի հեղինակը, սակայն հայտնի է այն, որ այս երգը շատ են երգել Ավարայրի Ճակատամարտից հետո, հարբած, ինչպես նաեւ` ուռած ու ծակված փղերը:
Ծիծաղելի է, մտքովս անցան Յեհովայի վկաները…:

Jun 23





Feb 10





Վահրամ Սահակյանը այն լավագույն մարդկանցից է, ով արժանի է հարգանքի. նա անշահախնդրորեն օգնեց ինձ ձեռք բերել հայերեն գրելու ծրագրեր, երբ ես նոր էի գնել իմ iMac-ը:
Ինչեւէ, երբեմն իր հրապարակավ արտահայտած մտքերին, որոնց ունեմ խորիմաստ պատասխան, փորձում եմ մասնակցել. չգիտեմ, մեկ մեկ հասկանալի է լինում, մեկ մեկ էլ ոչ. դա բնական է:
Ստորեւ դրված է իմ պատասխանը հետեւյալ հարցի:

Մեր վաղվա օրն ավելի լուսավոր է, քան մեր երեկն ու այսօրը։ Բայց ո՞վ կերաշխավորի, որ մեր վաղը չէ մյուս օրն ավելի վատը չի լինի, քան մեր երեկ չէ առաջի օրը…

Իմ կարծիքով, երբ գործի է անցնում բաց աչքերի երազանքների իրագործումը, պետք է հասկանալ, որ այդ նույն երազանքի իրագործման մասնակիցներն այլ կերպ կարող են իրագործել իրենց երազանքները:
Բայց մի բան պարզ է ինձ. գնալով մարդիկ էլ չեն երազում. էլ չի լինի երևակայական` ռոմանտիկ կյանք:
Էլ ու՞մ է պետք մեր վաղը չէ մյուս օրը, եթե այսօր զզվում ենք երեկվա օրից ու մղձավանջ կոչում դրա նախորդը:

Dec 31





Այսօր զրուցում էի մի շատ հետաքրքիր մարդու հետ, ով ապրում է Օրեգոն նահանգում։ Նա մեծ գիտելիքների տեր մարդ է։ Գիտի Հայ ազգի մասին և ունի մի քանի գրքեր հայերի և Հայաստանի մասին, 18րդ դարի հնությամբ։ Սա էր իմ օրվա լավագույն պահը։ Հիմա գնամ ներս, նոր տարին է գալիս։ :)

Dec 31





Վերջին ժամանակաշրջանում հայերը մի տեսակ աջ ու ձախ քֆրտում են հայ առաքելական եկեղեցուն: Բանը հասել է նրան, որ չափն անցած ատրահայտություններ են արվում բոլոր ժամանակների հայ քրիստոնեաների հանդեպ:

Ինչեւէ, ես էլ իմ կարծիքը գրեցի թեմայի քննարկումների մասնակիցներից մեկին. ահա այն:

Հարգելի Հարո Մհերյան,

Իմ կարծիքը, որպես հասարակ հյուսնի, այսօրվա Հայ մարդու հայեցողության հանդեպ, այն է` Հայ Քրիստոնեական եկեղեցուն, եւ՛ թե եկեղեցականներին թերագնահատելը, առաջացել է իրենց իսկ ձախողմամբ իրենց իղձերին չհասած մարդկանց նեղված արտահայտումներից:

Իմ պատկերացմամբ, եթե չլիներ եկեղեցին` թե հայկական, թե կաթոլիկ, Բախի երաժշտություն չէր լինի. Երգեհոն չէր լինի… Պետք չէ անօգուտ համարել Քրիստոնեությունը:

Միգուցե այն Հայից խլել է մի ամբողջ գաղտնագիտություն. խլել է մի ամբողջ հազարամյակ ապրած կյանք` տիրոջ եւ տիրակալին վայել: Մեր թագավորների նստավայրերն է վերացրել, ու այսօր մենք չունենք ոչ մի փոշի նրանց վառված աճյուններից: Բայց դե արի ու տես թե ինչպես պատմությունը` ինչպես Լուսավորիչ Գրիրգորն է «փոխել», այդքան հեշտ ու հանգիստ փոխել չի լինում:

Այսօր մի նորույթ է թափառում ապրող Հայ եւ ոչ Հայ մարդկանց շրջաններում: Դա այն մահացած զինվորի գերեզմանն է, որով «փաստում» են, թե Հայաստանում եղել են գերեզմաններ դեռ մեր թվարկությունից առաջ 25¬րդ դարում: Այդ գերեզմանի առկայության մասին կարող եք կարդալ գնալով http://www.yerevanreport.com/35361/armenian-epic-heros-grave-oldest-horse-burial-place-found-republic-armenia/ : Այդ դեպքում, ու՞ր են մեր թագավորների գերեզմանները:

Վերոհիշյալը թողնելով պատմագետների ու հնեաբանների արդար գործին, վերադառնանք արդի թեմային` փորձենք պատմությունը փոխել Լուսավորիչ Գրիգորի ոճով, այն է կրոնաորսով, որից էլ կհասկանանք լոկ մեկ բան. ոչինչ էլ հավերժ չէ:

Իսկ աթեիստներին` գիտնականներին, պրոգրեսիոնիստներին, լիբերալիստներին, եւ բոլոր նրանց, ովքեր անհամբեր սպասում են «գլոբալիզացիայի» վերջնական կայացմանը` հանգիստ կյանքին, ես ունեմ ընդամենը մեկ հարց.
—Եթե ամբողջ աշխարհում լինի հավասարություն, պետք չլինեն ստեղծագործ մարդիկ, պետք չլինեն արվեստագետներ, արհեստավորներ. կարիք չլինի ծախսած էներգիայի դիմաց համարժեք էներգիայի գնումը. արդյոք, երբ վիրահատության կարիք ունենաք, կհամաձայնվե՞ք վիրահատվել Համակարգչային Ռոբոտ-CNC Վիրա-բոտի մոտ:

Dec 30





Dec 29





Երեկ ընկերոջս՝ Վարդանի միջոցով իմացա այս հրաշք երաժտության մասին։ Կատարում է Տիրգան Համասյանի Տրիոն։ Երգը, ցանկության դեպքում, կարող եք գնել Ամազոն կայքէջից։

Dec 29





Էսօր մտա Լույս Աշխարհ կայքը, մեկ էլ տեսնեմ մի հոդված են տեղադրել, որի հեղինակն է Մարինե Պետրոսյանը: Ու, քանի որ գիտեմ նրան, մի երկու խոսքով էլ ես իմ ուղղությունը տվեցի Լույս Աշխարհի անստվեր քուչեքի քարին տիտիկ արած տղեքին:

Ինձ բախտ է վիճակվել կարճ զրույց ունենալ այս դաշտանազուրկ ղզողլանի հետ. նա անընդհանտ «աշխատանք» է տանում այսպես ասած` «հայկա-սորոսական շոուբիզնեսում», մուլտֆիլմերի միջոցով ներկայացնել հայության արտագաղթը:

Երբ ես նրան ասացի, որ սփյուռքից եմ, ու իմ ընտանիքս ավելի կարեւոր է քան թե արտագաղթի «վայ-վույը», նա պատասխանեց մոտավորապես այսպես,–սփյուռքից այսքան ժամանակ այսքան ապուշ արտահայտություն չէի լսել:

Այսինքն, սրա վեջը չէ սփյուռքահայության կարծիքը: Իսկ իմ ունեցած տվյալներով, միայն սփյուռքահայության մի մասն է, որը կփրկի Հայաստանը:

Ես հիմա դանդաղկոտ կրիաի պես եմ ու չեմ տեղավորվում ժամանակի մեջ, որպեսզի գրի առնեմ Հայաստանի Փրկարար մարդկանց մասին, սակայն նեղացկոտ էլ չեմ, որ դռան ետեւից երեբեւէ հուզվեմ ու ընդիմանամ գաղափարի իրականացմանը:

Հայաստանը, չսիրելի մարինե, նախ եւ առաջ իմ Հայրենիքն է. հետո քո նման ագառկեքի կայարանը:

Հակոբ Գեւորգյան
gevorgian.com/hakob/

Dec 26





Ինչքան լսես, այնքան կլսվի այս երգը Ռուբենի:

Oct 22





Կրկեսում ներկայացում էր. ծովային առյուծը հանդիսատեսին զարմանք էր պատճառում իր վարժություններով, որոնք նա անում էր վարժեցնող վարպետի հետ միասին:

Ամեն անգամ վարժությունը լավն էր. անթերի. եւ ամեն անգամ նա, որպես պարգեւ ստանում էր կեր վարժեղնողի ձեռքից:

Հանդեսի վերջում, զարմացած մարդիկ հարցնում էին հանդեսի կազմակերպիչներին, թե ինչպես հանդիպել հանդեսավարին` կենդանուն վարժեցնող մարդուն:

Իսկ երբ զարմացածները հանդիպեցին վարժեցնողին եւ հարցրեցին, թե ի՞նչպես է այս կենդանին հետեւում նրա շարժումներին, հանդիսավարը մեկ պահ լռեց, եւ մտքում ծաղրելով հանդիսատեսին ասաց,–հիմարներ, այս կենդանին չի հետեւում իմ շարժումներին. ես եմ հետեւում նրան. աչքի խաբկանք է սա, իսկ դուք հավատացիք, հիմարներ, հիմարներ…

Nov 2





Այն ինչ ունի սկիզբ ունի եւ վերջ։ Այնտեղ որտեղ կա ելք կա եւ մուտք։

212px-Tetrahedron_flat.svg

Իմ վերջին վերլուծումների արդյունքում ստացված բանաձեւ.

երբ բուրգի գագաթում հասած վեհափառը կորցնում է հավասարակշությունը, ապա այն փրկելու համար, գաղափարակիցները, հավատացյալները, ցավակիցնրեը, նախանձողները եւ մրցակիցները վեհափառի պետք է շրջեն բուրգը. ինչպե՞ս շրջել. հիշել է պետք այն խոսքը, որը Հայ ազգի մարդիկ օգտագործում էին հաճախ, ասելով,–Մի կողմ քաշվի՛ր։

Jun 19





Վերջերս իմ բարեկամներից մեկը՝ Լիանան, ինձ տրված բարեմաղթանքների հետ մի հարց տվեց. նա ցանկություն հայտնեց տեսնել իմ աշխատանքներից. տեսլեն թե ինչ գործեր եմ անում եւ այլն…

Այսօր որոշեցի այստեղ տեղադրել մի քանի նկար, որտեղ պատկերված են մեկ կուժ եւ մեկ սափրվելու օճառաման։ Այդ կուժը ես պատրաստել եմ 2008թ Նոյեմբեր ամսին։ Այն ժամանակ դեռ նոր էի ձեռք բերել ճախարակագործության գործիքը, որի մասին շա՜տ էի երազում։

Այդ գործիքի հայտնվելու առնչությամբ էլ մի հետաքրքիր պատմություն եղավ։ Բանը նրանում է, որ (ԱՄՆի) խանութներում՝ սովորաբար փայտագործության խանութներում, փայտի ճախարակագործության սարքերը բավականին թանկ են։ Եվ մի օր, որոշեցի մտնել այդ խանութներից մեկն ու գնել իմ երազած գործիքը։ Բայց երբ լսեցի արժեքը, իսկույն տխրեցի. այն ավելին էր, քան իմ ձեռքում եղած գումարը։

Ի՞նչ արած, այդպես էլ է լինում։ Վեր կացա, եկա տուն ու մտա ինտերնետ։ Չանցած մի կես ժամ, հանկարծ ինտերնետային crageslists կոչվող կայքում գտա հե՛նց այն գործիքը, որն ուզում էի, տաս անգամ ավելի էժան գնով։ Ճիշտ է, այն մի քիչ օգտագործած էր, սակայն ամեն ինչ տեղում էր. այն չէր կարող կոտրված լինել, քանզի այսպիսի գործիքների հետ կատակ չեն անում, եթե անգամ փորձես հակառակել նրան (չափից դուրս ուժ գործադրելով սարքավորմանն ու փայտին), այն քեզ տապալի…ու, ախպերս որ դու ես, էդ գլուխը որ քո վրա է, դու շատ կտուժես։ Այդպիսով էլ ես ձեռք բերեցի գործիքն ու սկսեցի գործածել այն։ Դեռ շատ գործ կա անելու։ Երբ նորություն լինի, կրկին կհայտնեմ։ :)

Ահա եւս մի քանի նկարներ, այլ տեսանկյունից։

Apr 24





Los Angeles from Mt. Washington
Los Angeles from Mt. Washington, Photographer Hakob Gevorgian

This photography, where you see the downtown Los Angeles, was taken by me few months ago. Today, as I was looking at the past photos, I decided to place this one in my website. There are also two recent pictures that I’ve put in my gallery — views of Burbank AMC, and Smoke of Khunk (Խունկ, Khunk is an incense used by most Armenians during Christian religious events, ceremonies and funerals.):

The later one is used to remember beloved friends and all people who have done good in their life. Such can be a father, a close friend or Jesus Christ to who Armenian nation believes in at most. Such remembrance can’t be forgotten. It’s ought to be told, speaken about and comemorated by all and of an utmost importance to everyone.

All good people shall not forget their past — it’s never too late to expose the views.

Apr 18





Mar 15





4 Ninna Nanna (Feat. Alice Carreri Pardeilhan) – Lulu Rouge

« ՆԱԽՈՐԴ ԷՋԸ