Oct 22





Կրկեսում ներկայացում էր. ծովային առյուծը հանդիսատեսին զարմանք էր պատճառում իր վարժություններով, որոնք նա անում էր վարժեցնող վարպետի հետ միասին:

Ամեն անգամ վարժությունը լավն էր. անթերի. եւ ամեն անգամ նա, որպես պարգեւ ստանում էր կեր վարժեղնողի ձեռքից:

Հանդեսի վերջում, զարմացած մարդիկ հարցնում էին հանդեսի կազմակերպիչներին, թե ինչպես հանդիպել հանդեսավարին` կենդանուն վարժեցնող մարդուն:

Իսկ երբ զարմացածները հանդիպեցին վարժեցնողին եւ հարցրեցին, թե ի՞նչպես է այս կենդանին հետեւում նրա շարժումներին, հանդիսավարը մեկ պահ լռեց, եւ մտքում ծաղրելով հանդիսատեսին ասաց,–հիմարներ, այս կենդանին չի հետեւում իմ շարժումներին. ես եմ հետեւում նրան. աչքի խաբկանք է սա, իսկ դուք հավատացիք, հիմարներ, հիմարներ…

Mar 4





Feb 14





Մի անգամ Պոլսում, հայության շրջանում մի լուր է տարածվում։ Ասում են, թե ով ճաղատ է, բռնում են ու կաշին տիկ անում, որով էլ հետո դհոլ են շինում ու վաճառում հարեւան երկրին՝ Ռուսա–Հայաստանին։ Լուրը հասնում է մի ճաղատ հայի ու տեղի է ունենում այն, ինչին ականատես ենք այսօր, արդեն Պոլսից շատ հեռու՝ Սփյուռքահայերի հակաձուլման տաք գաղութներում. Ճաղատը վերցնում է արծլին ու կտրում գլխի փայլուն կաշին, որից առաջ էլ նախանձաբար կրկնում,–Ո՛չ ինձ, ո՛չ էլ քեզ։

Փետրվար 14, 2008թ.
Հակոբ Գևորգյան