Oct 22





Կրկեսում ներկայացում էր. ծովային առյուծը հանդիսատեսին զարմանք էր պատճառում իր վարժություններով, որոնք նա անում էր վարժեցնող վարպետի հետ միասին:

Ամեն անգամ վարժությունը լավն էր. անթերի. եւ ամեն անգամ նա, որպես պարգեւ ստանում էր կեր վարժեղնողի ձեռքից:

Հանդեսի վերջում, զարմացած մարդիկ հարցնում էին հանդեսի կազմակերպիչներին, թե ինչպես հանդիպել հանդեսավարին` կենդանուն վարժեցնող մարդուն:

Իսկ երբ զարմացածները հանդիպեցին վարժեցնողին եւ հարցրեցին, թե ի՞նչպես է այս կենդանին հետեւում նրա շարժումներին, հանդիսավարը մեկ պահ լռեց, եւ մտքում ծաղրելով հանդիսատեսին ասաց,–հիմարներ, այս կենդանին չի հետեւում իմ շարժումներին. ես եմ հետեւում նրան. աչքի խաբկանք է սա, իսկ դուք հավատացիք, հիմարներ, հիմարներ…

Mar 4





Nov 15





Մի հրատարակչութնան մեջ գտա այս թվերը, որտեղ ցույց է տրվում ամբողջ Միացյալ Նահանգներում գտնվող հիմնարկ–ծառայությունների ընդհանուր քանակը։

(Ցանկը մեծ էր, սակայն ինձ հետաքրքրեց միայն այսքանը։)

Physicians (Բժիշկներ) 774,321
Restaurants (Ճաշարաններ) 516,119
Churches (Եկեղեցիներ) 366,817
Plumbers (Ջրմուղագործներ) 75,802
Marriage Cons. (Ամուսնական խորհ.) 50,341
Phychologist (Հոգեբաններ) 43,659
Pet Grooming (Կենդանի խնամողներ) 25,157

Այս թվերը, գործարար աշխարհում միայն մեկ բան են նշանակում՝ մարդկանց պահանջարկը։ Իսկ սպառվող աշխարհում, թերեւս իմ պատկերացմամբ այն այլ տեսք ունի։ Հ.Գ.

Սկզբում, կենդանիներն էին ապրում,
Դրախտում երեւ՞ի։

Հետո եկան մարդիկ,
Հոգեկան խաղտումներով լի։

Եղան եւ ամուսնական խորհրդատուներ բազում…
Եվ հանկարծ մարդկային աղբից կուշտ,
Խցանվեց կոյուղին։

Ծոմ պահած մարմնով,
Եվ դեռ հոգեկան մաքրման կարիքով մարդիկ,
Մղվեցին վանք…

Բայց հանկարծ ձանձրույթից փախած,
Հասան դրախտանման մի վայր.
Ճաշարա՛ն հասան,
Բայց երկար չանցած նորից հիվանդացան.
Ո՞վ գիտի՝ ճիճու ուտելու՞ց, կամ էլ մի սողու՞ն՝ միջին ասիական։

Ու բժիշկներն եկա՛ն…
Ու սկսվեց ամեն ինչ նորից,
Կրկին անգամ սկզբից,
Բայց առանց դրախտի հաստատ։

Նոյեմբեր 6, 2007
Հակոբ Գեւորգյան