Oct 22





Կրկեսում ներկայացում էր. ծովային առյուծը հանդիսատեսին զարմանք էր պատճառում իր վարժություններով, որոնք նա անում էր վարժեցնող վարպետի հետ միասին:

Ամեն անգամ վարժությունը լավն էր. անթերի. եւ ամեն անգամ նա, որպես պարգեւ ստանում էր կեր վարժեղնողի ձեռքից:

Հանդեսի վերջում, զարմացած մարդիկ հարցնում էին հանդեսի կազմակերպիչներին, թե ինչպես հանդիպել հանդեսավարին` կենդանուն վարժեցնող մարդուն:

Իսկ երբ զարմացածները հանդիպեցին վարժեցնողին եւ հարցրեցին, թե ի՞նչպես է այս կենդանին հետեւում նրա շարժումներին, հանդիսավարը մեկ պահ լռեց, եւ մտքում ծաղրելով հանդիսատեսին ասաց,–հիմարներ, այս կենդանին չի հետեւում իմ շարժումներին. ես եմ հետեւում նրան. աչքի խաբկանք է սա, իսկ դուք հավատացիք, հիմարներ, հիմարներ…

Mar 4





Jan 1





–Ու՞ր

–Ծխելու,–ասեցի եւ շարժվեցի դեպի դուրս, շարունակելով զգուշացրի–Էս ինչ ցուրտա, շոր հագիր չմրսես…

–Հա, սպասի ժակետս վերցնեմ գամ։

–Ապեր, բա էն օրն ինչի չեկար թղտերիդ ետեւից, ամեն ինչ տպել էի, պատրաստել…

–Հակ ջան կներես, չստացվեց, էդ օրն ինչ փորձանք ասես որ չեկավ գլխիս…

–Ի՞նչ էր եղել որ։

–Դե եսիմ, գործերով էլի… Բիլերը լցվել են գլխիս… էս Մերսեդեսի վարձն էլ չեմ կարում տամ…

–Հա՜, պարզա ապեր. դե երբ ուզես արի, թղտերը պատրաստ են, վերցրու…

–Մերսի ցավդ տանեմ…

–Հարց չկա ապեր…

Մեկել հանկարծ տան ներսից լսվեցին կանացի ճիչեր, կարծես թե ուրախ… Այդքան էլ ուշադիր չէի։

Հակո՞բ,–ներսից կանչեցին,– ուրես այ տղա, արի ներս, նոր տարին եկավ։

–Ո՞նց թե եկավ։ Ես էստեղ արդեն մի քանի րոպե կանգնած եմ, ու նոր եկող կամ գնացող չեմ տեսել։ Էդ ո՞ր կողմով ա եկել, որ չեմ տեսել…

–Լավ դե, արի ներս, շամպայն խմենք…

–Բա էդ թթվաջուրը խմելու բան ա՞,–խնդալով մտա ներս, եւ նոր տարին, արդեն ներսից, դիմավորեց ինձ։