Oct 22





Կրկեսում ներկայացում էր. ծովային առյուծը հանդիսատեսին զարմանք էր պատճառում իր վարժություններով, որոնք նա անում էր վարժեցնող վարպետի հետ միասին:

Ամեն անգամ վարժությունը լավն էր. անթերի. եւ ամեն անգամ նա, որպես պարգեւ ստանում էր կեր վարժեղնողի ձեռքից:

Հանդեսի վերջում, զարմացած մարդիկ հարցնում էին հանդեսի կազմակերպիչներին, թե ինչպես հանդիպել հանդեսավարին` կենդանուն վարժեցնող մարդուն:

Իսկ երբ զարմացածները հանդիպեցին վարժեցնողին եւ հարցրեցին, թե ի՞նչպես է այս կենդանին հետեւում նրա շարժումներին, հանդիսավարը մեկ պահ լռեց, եւ մտքում ծաղրելով հանդիսատեսին ասաց,–հիմարներ, այս կենդանին չի հետեւում իմ շարժումներին. ես եմ հետեւում նրան. աչքի խաբկանք է սա, իսկ դուք հավատացիք, հիմարներ, հիմարներ…

Mar 4





Feb 14





Բանից պարզվեց, որ նախորդ գրառումս, որը կապված էր Քրիստինայի օրագրում գրված նյութին, չափից դուրս վիճողական իմաստ է ունեցել, եւ ոմանց մոտ էլ զայրույթ է ստեղծել։ Գրանցում եմ պատասխանս, որը կարող եք գտնել այս էջում։

Հ. Գեւորգյան said…

Հիմա զգում եմ, թե ինչ վիճողական բառեր եմ օգտագործել հաղորդագրությանս մեջ։ Սակայն չեմ զղջում, քանզի ժողովրդավարությունը տեսնելով սեփական մաշկիս վրա հասկանում եմ ոչխարաբուծության գաղտնիքները, եւ այդ իսկ պատճառով էլ գելի սիրտ կերած գելխեխտի նման ընդդիմանում եմ ոչխարաբուծական ֆերմաներում աշխատող Փողկապավոր Հովիվներին, որոնք նորընտիր սահմանադրությունը, որի առաջին խոսքերը կարծես թե ճարտարապետական գործիքներով սծանված մարդու մահվան երդման արարողության նախաբանն է հիշեցնում, սուրբ գրքի նման պահում են իրենց գրասեղանի գզրոցներում, ուր ժամանակներ առաջ կոմկուսի կարմրակազմ կանոնատետրն էին պահում, սուրբ գրքի նման։ Աչքալուսանք ձեզ՝ իմ հանկարծակի–ընկեր, քանզի որքան փորձում եմ չհամագործակցել խորտակվող մարդու մահվանը, այնքան չի ստացվում, քանզի ամեն անգամ խոսելիս ձեզ հետ եւս մի քանի մետր խորն է նա սուզվում։ Գուցե եւ դուք օգնեք ինձ այս էժան խաղում, փոխելով ուղղին շպյոն Օնիկի*։ Քանզի լավ է լինել գելխեղտ շուն, քան թե ոչխար առանց դմագի։»

* Շպյոն Օնիկ. Գյումրիում Օնիկ անունով մի Անգլիական լրտես է լինում։ Մի օր էլ Անգլիացիները որոշում են եւս մի լրտես ուղարկել Գյումրի, Օնիկի մոտ։ Նոր լրտեսին ասում են, որ հասնեն Գյումրի կհարցնես Ժողովրդին, թե որտեղ է գտնվում կենտրոնական դեղատունը, որի կողքին էլ Օնիկի տունն է։ Լրտեսը հասնում է Գյումրի, հարցնում «Կներեք, որտե՞ղ է գտնվում կենտրոնական դեղատունը։» Նրան պատասխանում են «Ծօ, Շպյոն Օնիկենց տան կողքն է։

8:51 AM