Oct 22





Կրկեսում ներկայացում էր. ծովային առյուծը հանդիսատեսին զարմանք էր պատճառում իր վարժություններով, որոնք նա անում էր վարժեցնող վարպետի հետ միասին:

Ամեն անգամ վարժությունը լավն էր. անթերի. եւ ամեն անգամ նա, որպես պարգեւ ստանում էր կեր վարժեղնողի ձեռքից:

Հանդեսի վերջում, զարմացած մարդիկ հարցնում էին հանդեսի կազմակերպիչներին, թե ինչպես հանդիպել հանդեսավարին` կենդանուն վարժեցնող մարդուն:

Իսկ երբ զարմացածները հանդիպեցին վարժեցնողին եւ հարցրեցին, թե ի՞նչպես է այս կենդանին հետեւում նրա շարժումներին, հանդիսավարը մեկ պահ լռեց, եւ մտքում ծաղրելով հանդիսատեսին ասաց,–հիմարներ, այս կենդանին չի հետեւում իմ շարժումներին. ես եմ հետեւում նրան. աչքի խաբկանք է սա, իսկ դուք հավատացիք, հիմարներ, հիմարներ…

Mar 30





Այս երգն ինձ հիշեցնում է Լեւոն Տեր–Պետրոսյանի պարելը՝ ազատության պարահրապարակում։

Mar 4





Oct 20





Oct 24





The Tube:Զ՛ը ԹուբՔիչ առաջ եկա տուն եւ միացրեցի հեռուստացույցը, ուր մի հիանալի երաժշտա–ալիք եթերարձակում էր մի շարք գժոտ ջեմեր (չէ, ծիրանի ջեմ չէր)։ Եթե շանս ունենամ անպայման այդ երգերը ձեռք կբերեմ ու նորից կլսեմ։

And right now I am listening to Freddie Hubbard with Joe Hendersen, Herbie Hancock, Ron Carter, Lenny White – Red Clay LIVE! (1970’s recording).

Անցած օրը ում հարցրեցի թե որտեղ են լավ ջազ շոու անում, ոչ ոք չգիտեր։ Մեկել հիշեցի որ սրանից մի քանի տարի առաջ գնացել էինք աֆրիկա–ամերիկյան մի եկեղեցի, որտեղ գժոտ ջազ էին նվագում։ Երեւի այս քանի օրը գնամ. Փասադենայում Դիլեյսի եւ Գրին փողոցների մոտերն էր։