Oct 22





Կրկեսում ներկայացում էր. ծովային առյուծը հանդիսատեսին զարմանք էր պատճառում իր վարժություններով, որոնք նա անում էր վարժեցնող վարպետի հետ միասին:

Ամեն անգամ վարժությունը լավն էր. անթերի. եւ ամեն անգամ նա, որպես պարգեւ ստանում էր կեր վարժեղնողի ձեռքից:

Հանդեսի վերջում, զարմացած մարդիկ հարցնում էին հանդեսի կազմակերպիչներին, թե ինչպես հանդիպել հանդեսավարին` կենդանուն վարժեցնող մարդուն:

Իսկ երբ զարմացածները հանդիպեցին վարժեցնողին եւ հարցրեցին, թե ի՞նչպես է այս կենդանին հետեւում նրա շարժումներին, հանդիսավարը մեկ պահ լռեց, եւ մտքում ծաղրելով հանդիսատեսին ասաց,–հիմարներ, այս կենդանին չի հետեւում իմ շարժումներին. ես եմ հետեւում նրան. աչքի խաբկանք է սա, իսկ դուք հավատացիք, հիմարներ, հիմարներ…

Mar 4





Sep 30





Անցած օրը գնացել էի Վաշինգթոն Մութուալ բանկ, ֆինանսական գործարք կատարելու նպատակով։ Ներս մտնելուց առաջ հիշեցի բանկի պահակին, որն ազգությամբ կարծես թե Մեքսիկացի է, եւ չգիտես ինչու, արդեն մի քանի անգամ նկատելիորեն մի տեսակ թարս է նայում ինձ։ Երբեւէ չեմ հարցրել նրան, թե ինչու է այդպես նայում ինձ, եւ այս անգամ որոշեցի կոնֆլիկտ ստեղծելով պարզել այդ անորոշ վիճակը։

Հիշեցի, որ բանկի ներսում գրված էր մի գրություն, որում ասվում էր “No Food, No Drink”, այսինքն, ուտելիքի եւ խմիչքների մուտքը դեպի բանկ արգելվում են։

Ձեռքս առա Սթարբակս քաֆեն և շարժվեցի բանկի ուղղությամբ, ակնկալելով բանկի պահակի եւ ինձ հետ տեղի ունենալիք բանավեճը։

– Կներեք, կասեր պահակը, չեք տեսնում այս գրվածքը, որում ասվում է “No Food No DRINK”?

– Ի՞նչ գրվածք։ Օ՜ ա՞յս գրվծքը։ Դե ընդհանրապես Քալիֆորնիաում գոյություն ունի պատգամներում գրված տառերի չափսի օրենք, և կարծես թե այս գրությունը չի համապտասխանում այդ օրենքին։

– Չգիտեմ դա, բայց այս պահին ես եմ օրենքը, և ասում եմ ձեզ, որ ուտելիքի եւ հատկապես խմիչքի մուտքն այս բանկում արգելված է։

– Հասկանալի է ձեր զայրությը, բայց սա խմիչք չէ, սա քաֆե է։

– Քաֆե է, թե խմիչք, միևնույն է, դուք այն խմու՛մ եք, չէ՞։

– Չէ…

– Ինչպե՞ս չէ։ Զայրութով կպատասխաներ նա։

– Ես այն չեմ խմում, այլ կուլ եմ տալիս…

Այպիսի բանավեճ պատկերացնելով մտա ներս, ու զգացի, որ ինչ–որ մի բան տեղում չէ։ Գրությունը տեղում էր, իսկ նրա պաշտպանը՝ Մեքսիկացի Պահակը, չկար։