Սփյուռքահայը Լվացքամարտում

–ինը, ինսուն ինը,–ասաց դրամապահն ու լայն ժպտալով նայեց դեմքիս, կարծես թե վաղեմի ծանոթներ, որոնք բախտի բերմամբ հայտնվելով օտարության մեջ վերջապես գտել էին իրար։
–խնդրեմ–ասելով գրպանիցս հանեցի քսան դոլար եւ հանձնեցի իրեն։
–Ի՞նչ տեսակի մանրուք եք ուզում,–հարցն ուղելով արդեն տխրած դեմքով շարունակեց,–թաքանոց, թե՞ հինգ դոլարանոց։
–Տաս դոլարանոց,–ասացի ես։

Զարմացած դեմքով մի պահ նայեց ինձ եւ դրամարկղից հանելով գումարի ավելցուկը վերադարձրեց մի փոքր թղտի կտորի հետ, որի վրայի հաշվարկն այնքան էլ բարդ մաթեմատիկական լուծում չէր, սակայն չգիտես ինչու, մեկի աչքին կթվար թե այդ տպող սարքը հորինված է լուծելու կոսինուսային խնդիրներ եւ տանգեսային դիֆեռներ…

Եվ այդպես շարժվեցի դուրս, որտեղ արդեն մարդիկ նստած դիտում էին իրենց ավտոմեքենանրի լվացումը։ Այնպիսի տեսարան էր, կարծես թե իրենց բարեկամը ըմբշամարտի մեջ էր մեքենան լվացող մարդու հետ, լվացքամարտի խոնավ դաշտում։

Մինչ նստած սպասում էի մեքենայիս լվացման ավարտին, մի քանի քայլ ինձանից հեռու, երկու երիտասարդ նստած խորհում էին, կարծես թե ինչ–որ մի լուրջ բան էր պատահել։ Եվ հանկարծ նրանցիծ մեկը չդիմանալով վեր կացավ տեղից ու սկսեց խոսել։

–Ափի,–հարցն ուղելով իր մոտ նստած երիտասարդին,–էս Բենթլին քանիսո՞վ առար, ո՞ր։

Բենթլին դա մի ավտոմեքենա է, որն ունի չորս անվադող, լույսեր, հայելիներ, ղեկ եւ համաձայն ճանապարհային օրենքների՝ համարվում է ինքնաշարժ մեքենա։ Սակայն չգիտես ինչու, գրեթե տասնապատիկ անգամ թանկ է մնացած ինքնաշարժ մեքենաներից։

–Համարյա երկու հարյուր հազար–,պատասխանելով բենթլիատերը տռզած աչքերով շարունակեց դիտել լվացքամարտը։
–Արա՜, բե՛սը, ես էլ էի ուզըմ դրանից առնեմ, էնէ բլյաթները չտվին, ասին քո քրեդիով մինակ Բենզ կքշես… Ես էլ ասի, տալըմ եք տվեք էրթամ, եթե չի էղնըմ, բլյաթներին ասի, կէրթամ զոնքաչիս քրեդիով Բենթլի կառնեմ, բեսը–,աղավաղված հայերենով, իրենից գոհ հետ դարձավ նստարանը եւ շարունակեց հիացմունքով դիտել լվացքամարտը։
–Դա,–գլուխը տմբտբացնելով եւ ռուսական ակցենտով հայերենով շարունակեց,– ես քռեդիտով չեմ էլ առել։
–Բա ո՞րնց ապե։
–Իմ ամսական թեքսը Բենթլիի արժեքի չափ ա։

Թեքսը, անգլերենից թարգմանաբար նշանակում է հարկատուրք։

–Կայֆա հընգեր, ես էլ իմ բենզը հիսա ծախեմ, թազա մաշնա առնեմ…
–Ի՞նչ մաշնա ես առնելու, ո՞ր։
–Բեսը մի հատ կակալ մաշնա եմ տեսե, որ եղնի լավ կկպցնեմ…

Երջանկության գիրկն ընկած, աչքերը բաց երազանքի միջից հանկած նկատեց, որ լվացքամատրիկներց մեկը խաղտում է խաղի օրենքերը եւ տեղ–տեղ էլ չի հասցնում մաքրել։ Մոտենալով իր ինքնաշարժը լվացող մարդուն, նոթոտ դեմքով սկսեց մրթմրթալ.

–Հոպ արա,–դիմելով լվացողին,–սինչ էս անըմ, լա ստե նայ,–չկուտի երկարաձիգ եղունգի ծայրով սկսեց ինչ–որ բաներ մատնանշել մեքենայի անվադողի վրա եւ ջղայն դեմքով շարունակեց,–սաղ պիտնո էս թողե արա… սենց չեղավ, նակազիտ կանեմ հա՛։

Այդ երիտասարդն ինձ հիշեցրեց սպորտային խաղերի ժամանակ անիմաստ դեղին քարտ նշանակող մի դատավորի, որն ամեն կերպ փորձեւմ է կեղծիքով առաջ գցել իր թիմին, բայց եւ այնպես, միշտ էլ սխալ է մնում հանդիսատեսի առջեւ։

Լվացողը հարգելով իրեն տրված խաղի կանոնները, այն է թե՝ «Հաճախորդը միշտ էլ ճիշտ է» թխտի վրա գրված անիմաստ օրենքը, մոտեցավ անվադողին եւ ուշադիր զննելով փորձեց այն նորից մաքրել։

Ինչե՜ր կարող էին անցնել այդ մարդու մտքով, Աստված գիտի։ Բայց նրա տեսքից երեւում էր, թե այդ պահին իր մտքում որքան էր ողբում այդ երտասարդի ուշադրությանն ու երջանկությանը։

–Այ տենց,–մրթմրթալավ շարունակեց,–թե չէ լռիվ նակազիտ էի անելու քեզ ու «թիփն» էլ ինձ էի պահելու։

«Թիփ»–ը ամերիկայում երկու իմաստ ունի, մեկը դա ծայրն է, իսկ մյուսն էլ դրամական պարգեւը։ Տարբեր դեպքերում տրվում է տարբեր «թիփ»։

Վերադառնալով, հավանաբար արդեն ընկերոջ մոտ, շարունակեց խոսել, այս անգամ մեքենայի անվադողերի լայնության, հաստության եւ, իհարկե, արժեքներից։ Ասեմ, բավականին ձանձրալի էր ինձ համար միայնակ լսել այս ամենը, պետք է վեր կենայի տեղիցս ու շարժվեյի մեկ այլ կողմ՝ հեռու նրանց ձանձրալի թեմայից։ Բայց դե ավարտը մոտ էր, եւ մեզանից մեկն ու մեկը վաղ թե ուշ պետք է վերցներ իր ինքնաշարժն ու հեռանար այդտեղից։

Ու մինչ մտածում էի, արդեն փուջ դարձած այս երկուսի սահմանափակ մտափոխանակության մասին, որոշեցի նախքան հեռանալը մի փոքր սարսափի մատնել այս երկուսին։

–Այո՞,–հեռախոսը դնելով ականջիս, ավելի լուրջ ձայնով շարունակեցի անգլերեն լեզվով խոսել,–լսում եմ։

Այնպիսի տպավորություն էի ուզում ստեղծել, որ մարդիկ կարծեին թե զրուցում էմ ինչ–որ պետական կազմակերպության աշխատողի հետ։

–Այո,–ասացի նորից,– պարոն Սթեֆենս, այդ անձանց տուրքերի չվճարման փաստաթղտերն արդեն ճանապարհին է, եւ շատ շուտով կլինի ձեր գրասենյակում։ Իսկ մեզ մոտ առանձնապես ամեն ինչ լավ է, արդեն մի քանի հանցագործ տարերի ձերբակալել եւ հարուցել ենք քրեկան գործ պետական տուրքերի չվճարման եւ ազնիվ մարդկանց ինքնութունն օգտագերծելով դրամների լվացման եւ շորթման համար։

Մինչ լռել եւ ձեւացնում էի թե լսում եմ պարոն Սթեֆենսին, նկատեցի, որ բենթլիատերը նիարդացած սկսել էր ծխել եւ մեկ ղուլափ քաշելով գրեթե տասնութ միլիմետրի չափսով այրում էր սիգարետը։ Ու հանկարծ կատարվենց այն ինչ կանխատեսում էի։

Բենթլիատերը վերցրեց իր հեռախոսը եւ զանգահարելով մի տեղ շատ խեղճ ձայնով ու կոտրտված անգլերենով ասաց,–կներեք պարոն Ջեյմզ, ձեր մեքենան մի փոքր կուշացնեմ. այն դեռ մաքրում եմ. խնդրում եմ մի փոքր էլ ժամանակ տվեք։

Եվ մինչ նա փորձում էր շրջապատին համոզել, որ իրականում նա այն մարդը չէ, ինչի մասին խոսում էր իր զրուցակցի հետ, հանկարծ իր զրուցակիցը՝ այն միյուս երիտասարդը, որը մի մանրուքի համար գլուխ էր տալիս լվացողի հետ, լվացումը կիսատ թողնելով հապճեպ նստելով մեքենան մեկ ակնթարթում անհետացավ։

Բնավ ես չէի կարծում, որ նրանք այսքան անխելք կլինեին։ Միթե արդժե՞ր, ինչ–որ մի անծանոթի մոտ բացեիբաց խոսել իրենց հարկերից եւ ապորինի գործերից։ Արդյոք չէին մտածում, որ պետք է զուսպ լինել եւ հետեւէլ հին հայկական խոսքին, այն է՝ «քո լեզուն քո թշնամին է»։ Գուցե եւ մոռացե՞լ էին հայ լինելը. Չգիտեմ…

Ավարտը մոտ էր։ Թե՛ իմ, եւ թե՛ բենթլիատիրոջ մեքենաներն արդեն մաքրված էին։ Փորձելով սփոփել խղճուկ վիճակում գտնվող մարդուն, հեռախոսը դեռ ականջիս պահած, այս անգամ հայերենով, ասացի,– Հինալի է, պարոն Ստեփանյան, ուրեմն հենց այդպես էլ կանվանեք այդ բեմադրությունը՝ «Սփյուռքահայը Լվացքամարտում»…

Comments

2 responses to “Սփյուռքահայը Լվացքամարտում”

  1. Puzzle Avatar
    Puzzle

    U cavoq ayspisi APERONERI het shpvelov el vorosh aylazginer
    kazmum en Hayastani masin karciq. djvar che patkeracnel te inchpisi PAYLUN kerpov en bardzr pahum HAYi pativ@

  2. Armine Avatar
    Armine

    Apres ! lav das es tvel.

Leave a Reply