Oct 22





Կրկեսում ներկայացում էր. ծովային առյուծը հանդիսատեսին զարմանք էր պատճառում իր վարժություններով, որոնք նա անում էր վարժեցնող վարպետի հետ միասին:

Ամեն անգամ վարժությունը լավն էր. անթերի. եւ ամեն անգամ նա, որպես պարգեւ ստանում էր կեր վարժեղնողի ձեռքից:

Հանդեսի վերջում, զարմացած մարդիկ հարցնում էին հանդեսի կազմակերպիչներին, թե ինչպես հանդիպել հանդեսավարին` կենդանուն վարժեցնող մարդուն:

Իսկ երբ զարմացածները հանդիպեցին վարժեցնողին եւ հարցրեցին, թե ի՞նչպես է այս կենդանին հետեւում նրա շարժումներին, հանդիսավարը մեկ պահ լռեց, եւ մտքում ծաղրելով հանդիսատեսին ասաց,–հիմարներ, այս կենդանին չի հետեւում իմ շարժումներին. ես եմ հետեւում նրան. աչքի խաբկանք է սա, իսկ դուք հավատացիք, հիմարներ, հիմարներ…

Mar 4





Oct 24





Մի երկու օր առաջ գնացել էինք Վահե Բերբերյանի ցուցահանդեսի բացումը, որտեղ հանդիպեցի մի շարք լավ մարդկանց եւ հետաքրքիր գործերի։ Ցուցահանդեսը բաց է մինչ Նոյեմբերի 11ը. այն եթե Լօս Անջելեսումեք, ապա գնացեք Gallery Saint Germein 302 N. Robertson, Beverly Centerի մոտ։ Իսկ եթե Լօսում չեք, ապա գնացեք Vahe Berberian’s Gallery կայքէջը:

Ինչեւք, ինձ շատ դուր եկավ նրա Ասեմբլյաժների հավաքածուն։