Sep 3





Share your insight with me.

Sep 2





Վերջին մի քանի օրերի ընթացքում, ավելի հստակ ասած՝ այն օրերից հետո, երբ Վրացական կառավարությունն իրագործեց Օսետական էթնիկ բնակչության ջարդերը, թե՛ սփյուռքում, եւ թե՛ Հայաստանի Հանրապետության բնակչության շրջաններում տարածվել է մի տագնապային մտահոգություն, թե արդյոք Հայաստանը ո՞ր մի գերպետությանը պիտի կախվի։

Իմ կարծիքով, հարցը սխալ է դրված։ Կախվելը, դա արատավորության գաղափարախոսությունն է։ Հայերը պետք է իրենց մտքներից դուրս հանեն կախվելու խնդիրը։ Հայերը պետք է մտածեն, թե ու՞մ կպչեն։ Այո՝ կպչե՛լ։

Մի շատ պարզ օրինակով կարելի է համեմատել կպչելու եւ կախվելու տարբերությունը։ Հայաստանցիներն այս օրինակը լավ կհասկանան ու հույսով եմ որ այն կիրագործեն։

Երիտասարդ տարիներին, երբ առաջին ձյան հալվածքը սառչում էր մեր թաղամասի փողոցներում եւ ստեղծվում էր սառույցի շերտ, տղաներով սպասում էինք անցնող մեքենաներին, որպեսզի կպչեինք դրանց ետեւից եւ սահեինք դրանց հետ։ Երբ անցնող մեքենայի որակը լավն էր, կպչում էինք դրան ու շարժվում առաջ այնքան, մինչեւ հասնեինք հալված շլոփաներին։ Իսկ երբ անցնող մեքենայի որակը վատն էր, մենք չեինք մոտենում այդ խախուտ մեքենային, քանզի գիտեինք, որ ճանապարհի կեսին մեքենայի ետեւամասը պոկվելու էր հիմքից եւ մնալու էր մեր ձեռքում։

Հայաստանի եւ գերտերությունների համագործակցության հարցը պետք է լինի իմ բերված օրինակի կոնտեքստում։ Հակառակ դեպքում չըմբռնել, կամ չընդունել իրականությունը միշտ էլ վատ հետեւանքներ է թողնելու։ ԵՎ քանի դեռ Հայաստանը երիտասարդ է, եւ անցնում է ձմեռային սառցադաշտերով, իսկ Ռուսաստանը՝ այսօրվա դրությամբ, լավ վիճակ ունեցող, հանգիստ եւ հաստատուն ընթացող մի գերտերություն, Հայաստանին պետք է կպչել Ռուսաստանից ու սահել առաջ։

Մեզ մեկ այլ ընթացող խախուտ տերություն պետք չէ։ Քանզի դրանց հետ միշտ էլ վախ է լինելու. Բա որ ու հանկարծ ետեւամասը մնա մեր վրա՞…

Aug 27





Բառոքո ժամանակաշրջանում, երբ կանանց արգելվում էր երգել Կաթոլիկ Եկեղեցու խոռում, վիրահատությամբ հեռացվում էին երգիչ եկեղեցական տղաների ամորձին, որպեսզի նրանց մոտ առաջանար, բարձր՝ կանացի, ձայն։

Վայելեք այս հրաշք գործը։

Aug 9





Interesting day at least. While working on an interesting project for an educational institution, I came to a realazation, that it’s about time to write my thoughts again. Well, not necessarily in here, but elsewhere, away from my name, my identity invisibly.

May 15





Երեկոյան բուժ–սենյակից գնացի հիվանդանոցի բակ ծխելու։ Երկու մարդ, կլինեյին քարասունն անց, երկխոսության մեջ էին, եւ փորձում էին հասկանալ, թե ինչու եւ ինչպես եղավ, որ իրենց հարազտն ընկնելով այդ վատ կացության մեջ, հայտնվեց հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։

– Չեմ ջոկում, թե էս փորձանքը որտեղից եկավ կպավ մեր գլխին,–ասաց նրանցից մեկն ու սիգարետի մի խորը խուլափով, տասնութ սանտիմետր այրելով, քթերից դուրս արտաշնչեց ծխի բուղը։

– Արա, բա ես էլ էդքան լոն քաշեյի էս վիճակի մեջ կընկնեի,–նոթոտ աչքերը հառած ընկերջ ծխից ճմրթված դեմքին պատասխանեց մյուսը։

– Հա՜, էդ ճիշտ ես ասում։ Էս երկրում ով որ լոն ա քաշում, հետո ընկնում ա սթրեսի մեջ։

– Արա, հիմա որ նայում եմ ետ, ինքս ինձ ասում եմ, ինչ լավ ա որ ինձ լոն չտվին,–հպարտորեն շարունակեց,–բա էդ լոնը քաշելու բան ա՞։ Հենա նայա էլի, մեր ախպերը քաշեց, քաշեց, լրիվ լոնը պրծացրեց։ Հիմա էլ որ չկա, լոմկի մեջ ա ընկել։

May 10





Apr 25





Ապրիլ 22ն էր։ Առավոտյան ժամը 2ի կողմը։ Պառկած ննջում էի, փորձում էի քնել։ Եվ հանկարծ կողքի սենյակից լսեցի մի ցավոտ ձայն։ Մի պահ կարծեցի թե մղձավանջ է, սակայն երբ լսեցի այն կրկին անգամ, հասկացա որ իր իրականություն է։ Վեր թռա տեղիցս ու դուրս եկա ննջարանից։ Տեսա հորս, ծնկի եկած գետնին, ու կծկված վիճակում հազիվ շնչելուց։ Արագ մոտեցա նրան ու փորձեցի տեսնել թե ինչն է պատճառը։ Հասկացա որ մի բան այն չէ նրա ստրի հետ։ Նա գունաթափած էր ու անգիտակից վիճակում։ Տեղն ու տեղը զանգեցի շտապ օգնություն ու մոլոյալի պես ասեցի,–Հայրս մահանում է։
Էլ չեմ հիշում որքան ժամ էր անցել երբ մեզ հասավ շտապ օգնությունը։ Վիճակն իրոք բարդ էր, ու հորս տարանք հիվանդանոց։ Այսօր արդեն հայրս ողջ եւ առողջ վերադարձել է տուն։ Եվ իմ այս գրությամբ ուզում եմ շոնրհակալություն հայտնել բոլոր նրանց ովքեր մեզ հետ էին այդ օրերին եւ ովքեր փրկեցին հորս։ Հատկապես, շնորհակալ եմ բժիշկներ Բորիս Լորետայից եւ Քելի Յեփրեմյանից, այս երկու հրաշալի բժշկներից, ովքեր ջանք չխնայեցին հորս օգնելու համար։ Շնորհակալ եմ ձեզ։
Այդ օրերին ունեցած ապրումներս փորձեցի հիշել եւ գրել պոեմի ձեւով։ Այս պոեմը նվիրում եմ մարդկությանը, որն իրոք բարի է, կարեկցող եւ անշահախնդիր։ Փառք ձեզ։

Մահն էր եկել սեւ գիշերին,
Քունս առել, ինձ էր տանջում,
Տանելով խուլ ու մութ ճամփեքով,
Համր էի դարձել նրա գրկում։

Լեզուս կորցրած բլբլացող,
Ախ էր գոչում հոգուցս դուրս,
Մարդկանց կողքին ինձ շատ ծանոթ,
Ինձ էի փնտրում կյանքի գրկում։

Չանցած անհայտ քանի վարկյան,
Մեկն ինձ հասավ թռվռալով,
Հարցրեց, թե ի՞նչ է, ինչով օգնեմ,
Հույսն էր ցատկում նրա սրտում։

Ա՜խ, ասացի, ա՜խ մեռնում եմ,
Ու չեմ հիշում քանի անգամ,
Բայց երբ հիմա այս կյանքում եմ,
Մահվան համար էլ ժամ չկա։

Mar 8





Լսում եմ Արթուր Մեսչյանի «Հաղորդություն» երաժշտությունն ու խոհում… Լսում եմ նրա պարզ բացահայտումը մի սուտ պատմության մասին, որին շատերն են դեռ հավատում։ Նա ասում է, թե ինչպես ոմանց ցուցմունքով՝ Տերը ծնվեց ախոռում, թլպատվեց ու որդեգրվեց։ Արթուրի ասածը շատ նման է իր տարեկիցների խոսքերին… հորս, ու մորս խոսքերին։ Միշտ անհայտ ու միշտ սպասողական վիճակում են մեր ծնողները։ Ո՞վ բարդեց այս փսորված ծամոնի գունդը մեր ազգի գլխին։ Ես այն գիտեմ, բայց չեմ ասի, քանզի… Քանզի, երբ լսեցի Մեսչիանին ու նրա հարցին, թե «ո՞վ է հնարել այս սուտը», հասկացա, որ սուտը հարցաքննել պետք չէ. այն արդեն բացահայտ է որպես սուտ։ Իսկ երբ սուտը բացահայտված է, ապա բողոքարկումն ու մեղանչանքը զուր են, որովհետեւ ստին կարեկցողն ինքն է դառնում զոհ ու չար գործի բաժնետեր։ Ստին պետք է հիշել որպես մղձավանջ, կամ էլ ընդհանրապես չհիշել։ Ստին պետք է նայել որպես թիթեռ չդարձած չորացած որդի ու երբեք չխառնել ներկա հավատքին ու հույսին։ Սուտը՝ որն ունի քառասուն օրվա կյանք, չի կորցնի իր վավերությունը, երբ այն հիշվի ու վերածնվի։ Իսկ այս ամենը հասկանալու համար, ցավոք, անհավատ մարդիք, պետք է ետ դառնան ու լսեն ստի քազցր լեզվին՝ հայացքը հառած ճպացաց աչքին, որպեսզի տեսնեն, թե ինչ են կորցնում այն պահից սկսած, երբ վերածնում են սուտը՝ կյանքեր ավիրած։

Հակոբ Գեւորգյան,
Մարտ 8, 2008թ.

Mar 4





Jan 18





–ինը, ինսուն ինը,–ասաց դրամապահն ու լայն ժպտալով նայեց դեմքիս, կարծես թե վաղեմի ծանոթներ, որոնք բախտի բերմամբ հայտնվելով օտարության մեջ վերջապես գտել էին իրար։
–խնդրեմ–ասելով գրպանիցս հանեցի քսան դոլար եւ հանձնեցի իրեն։
–Ի՞նչ տեսակի մանրուք եք ուզում,–հարցն ուղելով արդեն տխրած դեմքով շարունակեց,–թաքանոց, թե՞ հինգ դոլարանոց։
–Տաս դոլարանոց,–ասացի ես։

Զարմացած դեմքով մի պահ նայեց ինձ եւ դրամարկղից հանելով գումարի ավելցուկը վերադարձրեց մի փոքր թղտի կտորի հետ, որի վրայի հաշվարկն այնքան էլ բարդ մաթեմատիկական լուծում չէր, սակայն չգիտես ինչու, մեկի աչքին կթվար թե այդ տպող սարքը հորինված է լուծելու կոսինուսային խնդիրներ եւ տանգեսային դիֆեռներ… Read the rest of this entry »

« Previous Entries