Բառոքո ժամանակաշրջանում, երբ կանանց արգելվում էր երգել Կաթոլիկ Եկեղեցու խոռում, վիրահատությամբ հեռացվում էին երգիչ եկեղեցական տղաների ամորձին, որպեսզի նրանց մոտ առաջանար, բարձր՝ կանացի, ձայն։
Վայելեք այս հրաշք գործը։
Բառոքո ժամանակաշրջանում, երբ կանանց արգելվում էր երգել Կաթոլիկ Եկեղեցու խոռում, վիրահատությամբ հեռացվում էին երգիչ եկեղեցական տղաների ամորձին, որպեսզի նրանց մոտ առաջանար, բարձր՝ կանացի, ձայն։
Վայելեք այս հրաշք գործը։
Այս երգն ինձ հիշեցնում է Լեւոն Տեր–Պետրոսյանի պարելը՝ ազատության պարահրապարակում։
Յոհան Սեբաստիան Բախի այս ստեղծագործության վերամշակումը կատարալ է Ֆերուչի Բուսոնին։ Երաժշտությունը կատարում է Մարեյ Փրայան։
Այսօր փնտրում էի The Read Tuesday Weld խմբի նոր երգերից մեկը, եւ հանկարծ նրանց myspace էջում գտա այս երաժշտական տեսահոլովակը։Վերջերս տեղի ունեցող դեպքերի հանդեպ, այս գործը շատ հայրենասիրական է, բայց արդյո՞ք ատելությունը հաղթահարելու այլ կերպ էլ չկա՞։ Ինձ թվում է, որ իսեր մարդկության եւ բնության բոլորը պիտի հասկանան, որ ատելությամբ նոր ատելություն կծնվի… Դրա համար էլ պետք չէ ատել։
Քիչ առաջ եկա տուն եւ միացրեցի հեռուստացույցը, ուր մի հիանալի երաժշտա–ալիք եթերարձակում էր մի շարք գժոտ ջեմեր (չէ, ծիրանի ջեմ չէր)։ Եթե շանս ունենամ անպայման այդ երգերը ձեռք կբերեմ ու նորից կլսեմ։
And right now I am listening to Freddie Hubbard with Joe Hendersen, Herbie Hancock, Ron Carter, Lenny White - Red Clay LIVE! (1970’s recording).
Անցած օրը ում հարցրեցի թե որտեղ են լավ ջազ շոու անում, ոչ ոք չգիտեր։ Մեկել հիշեցի որ սրանից մի քանի տարի առաջ գնացել էինք աֆրիկա–ամերիկյան մի եկեղեցի, որտեղ գժոտ ջազ էին նվագում։ Երեւի այս քանի օրը գնամ. Փասադենայում Դիլեյսի եւ Գրին փողոցների մոտերն էր։