Նոր Աշխարհավարման Ուղեցույց

Այն ինչ ունի սկիզբ ունի եւ վերջ։ Այնտեղ որտեղ կա ելք կա եւ մուտք։

212px-Tetrahedron_flat.svg

Իմ վերջին վերլուծումների արդյունքում ստացված բանաձեւ.

երբ բուրգի գագաթում հասած վեհափառը կորցնում է հավասարակշությունը, ապա այն փրկելու համար, գաղափարակիցները, հավատացյալները, ցավակիցնրեը, նախանձողները եւ մրցակիցները վեհափառի պետք է շրջեն բուրգը. ինչպե՞ս շրջել. հիշել է պետք այն խոսքը, որը Հայ ազգի մարդիկ օգտագործում էին հաճախ, ասելով,–Մի կողմ քաշվի՛ր։


Posted

in

by

Tags:

Comments

2 responses to “Նոր Աշխարհավարման Ուղեցույց”

  1. Artin Avatar

    Շատ ճիշտ էս սիրելի Հակոբ, բայց դժբախտաբար այսօր մեր ժողովուրդն էլ անկում է ապրում եւ համարեայ կարող չի (յոյսով սխալ լինեմ) վճռականօրէն ասել ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԻՐ:

  2. Հակոբ Գեւորգյան Avatar
    Հակոբ Գեւորգյան

    Ողջույն հարգելի Արթին, լավ Հայ ընկեր իմ,

    Ամեն մարդ՝ իգ թե արի, իր մարմնի ներսում ունի խելք, որը գործում է անկախ նրա կամքից. հանգստացնում է մարդուն, ստեղծելով հատուկ թույներ նրա ներսում, քնեցնում նրան, բուժում, պատրաստում բեղմնավորման, ցրտից պաշտպանելու գործեր է անում, աշխատեցնում է սիրտը, աշխատեցնում է ստամոքսը, սնունդ քաղում բնությունից, շարժում մարմնի մկաները հաճույքի եւ գործի համար…ես բժիշկ չեմ ու գիտեմ մոտավորապես այսքանը մարդու խելքի մասին, սակայն այսքանից դեռ կարելի է լրացնել ու լրացնել մարդու անսահմանափակ խելքի գործերը։

    Այս ու հանդերձ, կարելի է ասել, որ մարդու խելքն է պաշտպանում նրան։ Սակայն, կան թմրանյութեր, թույներ՝ նիկոտին, կալցիսին, կոկաին…, որոնք կարող են շփոթեցնել մարդու խելքը՝ խաղտելով նրա ընթացքը։ Բայց եւ այնպես, մարդու խելքը կրկին վերադառնում է իր ռեֆլեքսային գործին. էլի անում է այն, ինչ հարկավոր է մարդ էակին գոյատեւելու համար։

    Իսկ հնարավոր է արդյոք խաբել մարդու խելքն այնքան, որ այն կորցնի իր ռեֆլեքսային ընթացքը եւ կատարի այլ գործողություննել, կամ էլ բաց թողնի գործողությունների այն ընթացքը, որը պետք է մարդուն։

    Պարզվում է, որ այո, հնարավոր է դա անել. թմրամոլության պատճառով վնասվում է մարդու մարմնը, որն էլ դառնում է անպետք նրա խելքի համար. եւ խելքը դադարում է կատարել այն աշխատանքը, որով գոյատեւում է մարդու մարմինը։

    Չգիտեմ, կարելի՞ է համատեղել այս օրինակաը ազգապահպանման հարցում։

    Եթե այո, ապա պատկերը հետեւյալն է.

    Հայ ազգի մշակույթը՝ իր չնչին թերություններով եւ բազում բարիքներով, նրա խելքն է։
    Հայ ազգի մարդիկ՝ մարմինն են նրա խելքի։
    Հայ ազգի շփումը տարբեր ազգերի եւ ժողովրդների հետ՝ փոփոխություններն են նրա մարմնի։

    Եթե շատանան փոփոխությունները, ապա Հայ ազգի խելքն այլեւս չի գործի ի օգուտ նրա։ Նախ եւ առաջ պետք է կանգնեցնել շփումը՝ ոտնատակ հայտնվելը, եւ հետո կազդուրվել։

    Կարծում է դա հնարավոր է անել, քանզի դրա հակառակը արվում է…եւ արդեն վախուց։

Leave a Reply