Dec 2





djivan-gasparian-and-michael-brookԱյսօր ես եւ քեռուստ տղան միասին գնում էինք Մարինա Դել Ռեյ քաղաք. նպատակը գործնական էր։ Ճանապարհին խոսում էինք հայերեն. դե ինչպես բոլորը կիմանան, երկար ճանապարհորդելիս ընկերն անպակաս է։ Ու այդպես, կատակելով եւ պատմություններ ասելով հասանք տեղ։ Հանդիպումը՝ գործնական, անցավ անգլերեն լեզվով. գոհ էինք եւ վերադարձանք տուն։

Ճանապարհին մի երաժշտություն էինք լսում ռադիո կայանով, երբ ես քեռուս տղային ասացի Ջիվան Գասպարյանի եւ Մայքլ Բրուքի երաժշտության մասին. ասացի, որ այն երաժշտական նոր ձեւ է. դուդուկի եւ ռոք՝ էլեկտրոնային կիթառի համատեղմամբ։ Շատ հետաքրքրեց իմ բնութագրումը. եւ նա ցանկացավ լսել այդ գործը։ Եվ մենք լսեցինք Թոմասո Ալբինոնի «Ադաժիո» երաժշտության նորագործությունը՝ Մայքլ Բրուքի եւ Ջիվան Գասպարյանի կատարմամաբ։

Իսկապես որ գերազանց մի կատարում է այն, իսկ անձամ ինձ շատ է գոհացնում նրանց «Հայլիթ» երաշտությունը։

Ցանկանում եմ այս հաղորդագրությամբ աշխարհին լսելի դարձնել այս լավագույն երաժիշտներին. ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է լսվում հայկական դուդուկը ռոք երաժշտության հետ համատեղ։

May 9





Couple of years ago, on KCRW, my most favourite radio station, there was a show called Morning Becomes Eclectic by Nic Harcourt, where he invited a British post-punk band—The Arctic Monkeys—to perform songs from their new album—My Favourite Worst Nightmare.

Here is a video shot made by KCRW studio. Enjoy.

Oct 19





Penumbra, Michael Brook & Djivan Gasparyan

Penumbra, Michael Brook & Djivan Gasparyan

Անցյալ տարվա վերջում Լոս Անջելեսի Ռոյս Դահլիճում կայանալիք Ջիվան Գասպարյանի եւ Մայքլ Բրուքի համերգի հետաձգման՝ Ջիվան Գասպարյանի ոտքի կոտրվածքի պատճառով, այս տարվա սկզբում տեղի ունեցած նրանց համերգից մեկ հատված. Ադաջիո, Ջիվան Գասպարյանի եւ Մայքլ Բրուքի կատարմամբ։

May 17





Այսօր, մի քանի ժամ առաջ, զրուցում էի Ռուսաստանում ապրող ընկերոջս՝ Բորիս Տոբոտրասի հետ, որն իր ընկերների հետ մեկնել էր Հայաստան, մարզա–մակույքի սպորտով զբաղվելու համար, եւ վերջերս էր վերադարձել այնտեղից։
Նա պատմեց ինձ Հայաստանում անցկացրած հետաքրքրի ժամանցից, նոր ծանոթություններից, եւ նաեւ ցույց տվեց մի տեսաֆիլմ, որտեղ «Դե Դե Տե» ռուսական ռոք երաժշտության ներքո, իր մտերիմ ընկեր Ալեքսանդր Վիկուլինը ցուցադրում է ճոխ լուսանկարների մի շարան՝ վերցված Հայաստանի պատմական տարբեր վայրերում։
Տեսաֆիլմը դիտելու համար պետք է բեռնել այս ֆայլը (http://vikulin.ru/20080501_dzoraget/armenia_slideshow.zip 15մ.բ.), իսկ տեսաֆիլմում լսվող երաժշտության բառերը հասկանալու համար պետք է իմանալ Ռուսերեն լեզուն։

Mar 30





Այս երգն ինձ հիշեցնում է Լեւոն Տեր–Պետրոսյանի պարելը՝ ազատության պարահրապարակում։