Այս մի քանի օրվա ընթացքում մի քանի երգեր եմ լսել, որոնք նման են իրար. այս մեկը լսեցի այսօր։ Իսկ մյուսը լսել եմ The Diving Bell ֆիլմում։
Ի դեպ. սա էլ այսօր եմ նկարել իմ iPhone հեռախոսում եղած SketchBook Mobile ծրագրով։
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԱՐՃ ՆՈՐԱՎԵՊ
Ամերիկայում հաճախ կտեսնեք մարդկանց, ովքեր խոսում են հայերեն լեզվով։ Այն ինչ լսեցի այնտեղ բոլորվին էլ անսպասելի չէր ինձ համար։ Սակայն միակ տարօրինակությունը նրանում այն էր, որ շինությունը, որի կողքով անցնում էի ես, այդքան էլ հայաշատ վայրում չէր գտնվում։ Սա էր իմ հետաքրքրասիրության հիմնական գրավականը։
Մոտենալով նոր շինությանը սկսեցի զննել տեղանքը. իրոք գեղեցիկ ճարտարապետական գործ էր արված այդ շինության նախագծում։ Գրեթե բոլոր պատուհանները կամարաձև էին, իսկ շինության արևշատ մասում առաստաղն աբողջությամբ բացված էր ապակյա երթիկի պես։ Այդքան լուսավոր տուն ես դեռ չէի տեսել Ամերիկայում։
Մինչ ես զննում էի շինությունը, հայերեն լեզվով երգը՝ Հիսուսի մասին, ավելի էր լսելի դառնում ինձ։ Այս անգամ լսվում էին նաև ձայնակից երգի հնչյուններ. կարծես թե շինարարների աշխատանքային տխկտխկոցի փոխարեն մի ամբողջ եկեղեցական խոռ էր երգում այդտեղ։ Սա իսկապես մեծացնում էր հետաքրքրասիրությունս, և ներաշխարհըս՝ ասես սիրտս վեր ու վար անելով, հրում էր ինձ դեպի ներս՝ դեպի լուսավոր շինությունը այդ։ Եվ ես մտա ներս։
Քայլ առ քայլ գնում էի դեպի այն կողմ, որտեղ համեմատաբար ավելի քիչ կլինեյին շինարարները. ես, մանկուց ի վեր, չեմ կարողանում փոխել իմ ամաչկոտ բնավորությունը։ Ես ամաչում էի մոտենալ շինարարներին և ասել,–բարև՛ ձեզ, այս ի՜նչ լավ եք շինում այս ամենը։ Ու հանկարծ, ինձանից ոչ այքան հեռու գտնվող պատուհանի մոտից հնչեց այդ գեղեցիկ բառը՝ «բարև»։
Երբ գլուխս բարձրացրեցի վեր, տեսա մի մարդ, որին հարյուր կիլոմետրից էլ կարող էիր եզրակացնել որ նա Հայ է։ Ես ել ասացի,–բարև, Աստծու բարին։
Իմ այս ասելիքը կարծես թե բանալին լիներ այն մուտքի , որի առջև կանգնած էի ես։ Հաշված վարկյանների ընթացքում ինձ մոտեցավ մի այլ մարդ, էլի՛ Հայ, ու շրջապատելով ինձ, ասես թե ջուր չտեսած անապատով անցնողի պես սկսեցին հարձ ու փորձ անել. մեկն ասում էր, թե՝ ես էլ եմ Հա՞յ, մյուսը, թե՝ գո՞րծ եմ փնտրում, և այդպես շարունակ, բարեկամաբար մթնոլորտ ստեղծելով բռնկվում էր մեր զրույցը։
Ես, թեպետ նոր աշխատանքի կարիք ունենալով, չասացի նրանց, որ այո՝ գործ եմ փնտրում։ Փոխարենը, ցանկացա ծանոթանալ նրանց, իմանալ թե ինչպիսի հաջողությամբ են այսքան հայերով, այսքան լավ շինարարներով հավաքվել մեկ տեղ ու կառուցում այս դղյակը։ Իմ հարցերը այդքան էլ պարզ չէին նրանց համար, քանզի ինչ վարպետությամ փորձում էի ներկայացնել հարցս, նրանք իրենց նոր հարցերով ինձ հետ էին մղում իմ նպատակից՝ հարցերս մղելով փակուղի։ Դա ես նկատեցի և որոշեցի իմ հարցի պատասխանները գտնել նրանց իսկ հարցերում։
Շինարարներից մեկը, որն իրոք ուներ ճարտար լեզու, և կարող եմ ասել որ ամբողջությամբ տիրապետում էր հայոց լեզուն, ինձ դիմելով ասաց,–օրինակ, երբ տեսար այսքան Հայ մարդկանց միասին, ի՞նչ կարծեցիր. սա հրա՞շք է, թե՞ զուգադիպություն։
Ի հարկ է չգիտեմ,–պատասխանեցի նրանց և ավելացրի,–գուցե Աստծո կամքո՞վ է այդպես եղել։
Աստվա՞ծ. Ի՞նչ գործ ունի մարդը Աստծո գործերի հետ. քեզ Աստվա՞ծ է ուղարկել այստեղ. թե՞ դու չես հավատում Աստծուն. հավատացյա՞լ ես,–մի տեսակ հեգնանքով տրված այս հարցին ես մեկ պահ լռեցի, զարմացա այդքան խիստ հարցադրման ձևից և իսկույն որոշեցի քիչ–քիչ դուրս գալ այդտեղից։
Մենք,–ասացի ես,–մարդիկ պետք է հավատան ինչ–որ մի բանի. պետք է հավատանք ինչ–որ գերագույն ուժի։ Եվ, կներեք որ մինչ այժմ չեմ ներկայացել,–ձեռքս մեկնելով նրան ասացի,–անունս Հակոբ է։
Արմեն,–ժպիտը դեմքին ողջունեց ինձ ու ձեռքով ցուցադրելով ընկերոջը ներկայացրեց նրան,–եղբայր Ասատուր։
–Շար ուրախ եմ ծանոթության համար, Արմեն և Ասատուր. երևի թե դուք եղբայրներով եք այս շենքը շինել, այո՞։
–Այո, մենք՝ Յոհովայի վկաներ ենք և մեր եղբայրներն են շինել այս շինությունը։
–Շատ գեղեցիկ է պատրաստված։
–Գիտեմ. լավ է չէ՞ որ մարդ կարողանում է ստեղծել մի բան, որը պիտանի է մարդկությանը։
–Այո՜, դրանից էլ լավ բան կա՞ աշխարհում։
–Վստահ կլինեն լավ բաներ, օրինակ՝ մարդուն չարիքից փրկելը, նրա վերադարձը կրոնի և Աստծու պաշտամունքին։
–Հասկանում եմ թե ինչ եք ասում Արմեն ջան. Այնքան է չարացել այս աշխարհը, որ մարդիկ պետք է համախմբվեն և սիրեն միմյանց։
–Սերը Հիսուսն է. Հիսուն է որդին Աստծո և մենք միայն Աստծուն հավատալով պիտի ապրենք մեր կյանքը։
Մինչ Արմենը քարոզում էր Հիսուսին, Աստծուն, ես փորձում էի վերհիշել Յեհովայի վկաներին, որոնք Հայաստանում թակում էին մարդկանց դռները, բացատրում իրենց կրոնը. Հիշում էի Յեհովայի վկաներին, որոնք ինչ–որ մի նյութական օգնություն ստանալով առ ավել հավատում էին Յեհովային։ Ու այդ մտորումների աշխարհում իմ հին օրերը վարկյանների տևողությամբ շրջելով ետ դարձա իրականություն. ետ դարձա նույն այն շինությունը, որտեղ գտնվում էի այդ պահին ու զմայլվում նրա գեղեցկությամբ. ետ դարձա եղբայրական սիրով շինվող այդ դղյակը։ Ու ակամից դուրս հանեցի մտքումս ծագած առաջին հարցը։
–Արմեն, իսկ դուք վաղու՞ց եք այստեղ աշխատում։
–Արդեն չորորդ տարին է, ինչ աշխատում ենք այս շինության վրա։
–Եվ այդ ամենն անում եք հանուն եղբայրությա՞ն, և անվճա՞ր։
–Չէ,–քմծիծաղ տալով շարունակեց,–Ամերիկայում գիտե՞ս մեկին, որն ապրի հրաշքներով. Պատկերացնի թե կուշտ է ու չուտի ոչինչ։
–Չէ,–ինքս իմ միամտությանը ծաղրելով,–ի հարկ է, նման բաներ միայն հեքիաթներում են լինում։
–Դե ուրեմն իմացիր, եթե աշխատանք ես փնտրում, ես կարող եմ ասել եղբայր Ալեքսադրին. նա մեր ղեկավարն է. նա աշխատողի կարիք ունի, ու փորձառությունն էլ այդքան կարևոր չէ։
–Իսկապե՞ս. Կարո՞ղ ես դա անել։
–Այո, կարող եմ։ Հակոբ էր անունդ, չէ՞։
–Այո։
–Հակոբ ջան, երևում է որ հավատացյալ ես, իսկ դու ո՞ր եկեղեցին ես գնում։
–Դե գիտես, ինչ եկել ենք Ամերիկա, այստեղ ժամանակ էլ չենք ունենում եկեղեցի գնալ։ Բայց որ գնամ, պիտի Հոլիվուդում Վայն փողոցի վրա գտնվող եկեղեցին գնամ։
–Հա՜, չգիտեմ այդ եկեղեցու վայրը։ Եթե չես գնում այնտեղ ժամանակի սղության, կամ էլ հեռավորության պատճառով, ապա սիրով կարող ես գալ մեր եկեղեցին։
Կարծես թե նա փորձում էր ինձ հուշել, որ գործով ապահով լինելու համար պետք է անհապաղ Յեհովայի վկա դառնալ, այլապես զուր է իմ այստեղ գտնվելը։ Փորձելով խուսափել ակամա վիճաբանումից, նրան հուսահատ չանելու համար ասացի,
–Եղավ Արմեն ջան, մեծ սիրով կգամ ձեր եկեղեցին։
Մինչ դեռ մենք զրուցում էինք, մեզանից հեռու սկսեցի լսել մի բարձրախոս ամերիկացու ձայն։ Դա հենց Ալեքսանդրն էր, այս խմբի ղեկավարը։ Նա կես կատակ, կես լուրջ հրահանգներ արձակելով շարժվում էր շինարարների մոտով։ Մեկին ասում էր, թե՝ այսպես որ շարժվեն ևս չորս տարի է պետք գործն ավարտելու համար։ Մյուսին ասում էր, թե՝ տես, եթե այսքան դանդաղ աշխատես շատ կգերանաս։ Եվ այդպես կատակով և լրջությամբ խոսելով հասավ մեզ։
Ողջագուրվեց Արմենի հետ, և ապա դիմելով ինձ ասաց,–Ալեքսանդր։
–Ալեքս սա Հակոբն է,–միջամտեց Արմենը,–նա աշխատանքի կարիք ունի։
–Հագո՛փ,–ամերիկացու պես ողջունելով ինձ շարունակել կոտրտված հայերենով իր խոսքը,–ես հայերեն սովորում եմ։
–Ուրախ եմ,–իսկապես, ուրախալի է իմանալ այն մարդկանց, ովքեր հայերեն սովորելու ցանկություն։
–Դու ի՞նչ անել գիտես։
–Ես ատաղծագործ եմ։
–Ա–տա–ղ–ձա–կործ,–ի՞նչ է դա, անգլերենով դիմելով Արմենին փորձեց հասկանալ։
Եվ երբ Արմենը բացատրեց թե ինչ է ատաղծագործությունը, Ալեքսը մեկ անգամից բղավեց,–Ուաու՜։
–Հակոբ, տուր ինձ քո հեռախոսի համար։
Վիճակն իսկաես լարված էր այդ պահին։ Մի կողմից մտածում էի, որ սրանք իմ գլուխը կտանեն իրենց Յեհովայի վկայությամբ, մյուս կողմից էլ աշխատանքի կարիքը, ու վերջապես, մարդը՝ Ալեքսը սպասում էր իր հարցի պատասխանին։
–Խնդրեմ Ալեքս,–գրպանից հանելով անշուք բիզնես քարդս տվեցի իրեն և ավելացրեցի,–եթե ուզում եք զանգահարել, ապա օգտվեք գրիչով գրված համարից. տպված համարը հին է և այլես իմը չէ։
–Շատ լավ, շատ լավ։ Ես զանգել քեզ։
–Եղավ Ալեքսանդր, կսպասեմ Ձեր զանգին։
Այպիսով էլ եզրափակվեց մեր զրույցը։ Արմենն անցավ իր գործին։ Ալեքսանդրն ել եղբայրական սիրով դիմելով շինարաներին շարժվեց առաջ։ Ես ել իմ հերթին վեր կացա տեղից։ Ժամանակն էր շարժվել առաջ։ Արդեն ուշանում էի գործնական հանդիպումից, որը կազմակերպել էր ազգությամբ Հրեա մի գործատեր։ Շտապ քայլերով դուրս եկա այդ լուսավոր շինությունից ու կրկին ընկա մտքերի գիրկը. հարցական մնաց Յեհովաների մոտ աշխատատեղի առաջարկը. հարցական է նաև նոր գործարքը Հրեա գործատիրոջ հետ, որին այդքան էլ բարի չեն ներկայացնում այն մարդիկ, ովքեր ճանաչում են իրեն։ Ի՞նչ կլինի այս ամենի հետևանքը. վերլուծելով այս ամենը շարունակեցի քայլել ճանապարհը՝ օտարության մեջ ապրող հայի։
Հակոբ Գևորգյան
Լոս Անջելես,
Հոկտեմբեր 12, 2009թ
*Սրբագրված չէ. ներեցեք տառասխալների համար։
Դա կլիներ 2005 թ. Հուլիս ամիսը, երբ մեկ օր որոշեցի գնալ Գլենդել եւ նկարել տեղի բնակելի վայրերն ու շինությունները։ Գլենդելը, ի դեպ, ոչ միայն կենտորն է համարվում ԱՄՆում բնակվող հայերի համար, այլ նաեւ համարվում է աշխարհի գերհզոր կազմակերպությունների՝ ինչպիսին են Նեսթլի, Քարուզո եւ Գալերիա առեւտրական կենտրոններ ունեցող ընկերությունների տունը։
Իսկ այս լուսանկարչության հետ ունեցած իմ հուշերը այդքան էլ դուրեկան չեն…տիպիկ Ամերիկյան են, կարելի է այդպես պիտակավորել։ Երեւի թե կարդացողի մոր հարցեր առաջ գան, թե ինչի մասին է խոսքը, ինչու է այն անդուր եւ այլն…կասեմ շատ հակիճ. երբ նկարում էի այս նկարը, հանկարծ ինձ մոտեցավ Բանգլադէշի լեզվող խոսացող մի հնդիկ ու ասաց,––կներեք պարոն, այստեղ լուսանկարչությունն արգելված է։ Դե ես էլ չցանկացա դիմադրել կապ պատասխան տալ նրան, այլ պարզապես շարունակեցի մի քանիսն էլ նկարել։ Ինչեւէ, ահա եւ այն նկարը որի համար այսքան գրեցի։
Վերջերս իմ բարեկամներից մեկը՝ Լիանան, ինձ տրված բարեմաղթանքների հետ մի հարց տվեց. նա ցանկություն հայտնեց տեսնել իմ աշխատանքներից. տեսլեն թե ինչ գործեր եմ անում եւ այլն…
Այսօր որոշեցի այստեղ տեղադրել մի քանի նկար, որտեղ պատկերված են մեկ կուժ եւ մեկ սափրվելու օճառաման։ Այդ կուժը ես պատրաստել եմ 2008թ Նոյեմբեր ամսին։ Այն ժամանակ դեռ նոր էի ձեռք բերել ճախարակագործության գործիքը, որի մասին շա՜տ էի երազում։
Այդ գործիքի հայտնվելու առնչությամբ էլ մի հետաքրքիր պատմություն եղավ։ Բանը նրանում է, որ (ԱՄՆի) խանութներում՝ սովորաբար փայտագործության խանութներում, փայտի ճախարակագործության սարքերը բավականին թանկ են։ Եվ մի օր, որոշեցի մտնել այդ խանութներից մեկն ու գնել իմ երազած գործիքը։ Բայց երբ լսեցի արժեքը, իսկույն տխրեցի. այն ավելին էր, քան իմ ձեռքում եղած գումարը։
Ի՞նչ արած, այդպես էլ է լինում։ Վեր կացա, եկա տուն ու մտա ինտերնետ։ Չանցած մի կես ժամ, հանկարծ ինտերնետային crageslists կոչվող կայքում գտա հե՛նց այն գործիքը, որն ուզում էի, տաս անգամ ավելի էժան գնով։ Ճիշտ է, այն մի քիչ օգտագործած էր, սակայն ամեն ինչ տեղում էր. այն չէր կարող կոտրված լինել, քանզի այսպիսի գործիքների հետ կատակ չեն անում, եթե անգամ փորձես հակառակել նրան (չափից դուրս ուժ գործադրելով սարքավորմանն ու փայտին), այն քեզ տապալի…ու, ախպերս որ դու ես, էդ գլուխը որ քո վրա է, դու շատ կտուժես։ Այդպիսով էլ ես ձեռք բերեցի գործիքն ու սկսեցի գործածել այն։ Դեռ շատ գործ կա անելու։ Երբ նորություն լինի, կրկին կհայտնեմ։ :)
Ահա եւս մի քանի նկարներ, այլ տեսանկյունից։
Մարդիկ մոլորված, մոլորակ երկրի,
մի մութ գիշերում, տեսան մի հրաշք.
երկնքի խորքում սեւ գույնի միջից,
տեսան մի ասուպ՝ բյուրեղ հրացած։
Մոլորակ երկրի սիրուց գեղանի,
վազում էր այն երկիրը ի վար,
ամոթից՝ երկրի գեղատես մարմնի,
հալվում էր ասես ամաչկոտ փերի։
Հպվելով ամպին, երկինքը ի վեր,
անկախ իր կամքից առաջընթացիկ,
սիրո խոսքն ինք իր մեջ պահած,
վերանում օդում ի սեր աշխարհի…
* * *
Այպսիսն է կյանքը, երկրի վրա։ Այսպես են ուղղորդվում մտքերը մարդկային։ Եվ ոմանց համար ասուպ են դարձել որոշ ազգերի մարդիկ միամիտ։ Եթե կիսվել են մարդիկ մոլորյալ, ապա այսպես կլինի ավարտն աշխարհի.
Ոմանք իրենց վեհ պահած մնացածներից, իրենց կպահեն հմայիչ երկրի պես. միշտ գայթակղանքի գերի պահելով մնացածներին, ասուպների պես։ Իսկ մնացածներն էլ իրենց պահելով ասուպների պես հայտնություն առնող, միամիտ սլացքով երիրը կգան։ Եվ այս երկուսի բախման ընթացքին, կբխի նոր լույս՝ ասուպի մահից։ Եվ այդպես շարունակ, նորանոր մարդիկ, ասուպների պես կհալչեն օդում. չգիտակցելով թե ուր էին գնում եւ ինչի հասան։
Բայց թող որ հանկարծ երկիրը դաժան, հաճույք ստացած ասուպի մահից, դեպ իրեն ձգի մի մեծ ասուպի, ապա չեմ նախանձնի նրա հմյնքին, որն էլ չի վայելի նոր մահը լույսի, քանզի նոր լույսը՝ այրվող ասուպի, իրեն այդ անգամ ներում չի շնորհի. կտաքանա, կայրվի, բայց կմնա ուժի մեջ հստակ, ու զարկելով երկրին հուժկու հարվածով, առանցքից դուրս կբերերի նրան հավիտյան, երբեմնի մոլորակ երկրին գեղանի։
Ահա թե ինչպես կլինի վերջն այն ամենի, ինչ մարդիկ տեսան, եւ փորձում են այդ իսկ կերպով էլ վարվել, ի սեր իրենց սեփական մարմնի, մտքի եւ ոգու…չարեգեղ։
Հակոբ Գեւորգյան
Հունվար 1, 2009թ., Լոս Անջելես
Երեկ, գործնական նպատակներով կայացած հանդիպման ավարտին, հանկարծ տեղի ունեցավ մի հետաքրքիր զրույց եւ հետազոտություն, որի մասին, կամ մոտավորապես այդպիսիների շուրջ, վերջերս տեղի են ունենում դեպքեր՝ սարսափազդու եւ տհաճ, համայն աշխարհում։
* * *
Հանդիպումն ավարտվել էր ու արդեն ժամանակն էր դուրս գալ իրենց գրասենյակից, երբ հանկարծ լսեցի մի հեվացող ձայնով մարդու, որին գործնական խոսակցության ժամանակ այդպիսին չէի լսել։
- Հակոբ, վարկիան մը կեցիր, քեզի բան մը պիտի ցըցըցնեմ,-հեվացող ձայնով դիմեց ինձ Ալիսն ու շտապ բացելով գրապահարաններից մեկի դուռը, ցելաֆոնե տոպրակը Read the rest of this entry »
«Խորհրդային Հայաստան, 1970թ
Քաղ–տնտեսության քննության ժամանակ, ուսանողը քննության հարցին պատասխալեուց անգիտակցաբար ասում է,–Սոցիալիզմից անցում դեպի Կապիտալիզմ։ Քննող դասախոսների խումբը ապշած լռում է եւ չընդհատելով ուսանողին շարունակում քննությունը։ Ավարտին դասախոսներից մեկը մոտենալով ուսանողին շշուկով ասում է,–Այ տղա, հո դու խելագար չես. Այդ ինչու ասացիր Սոցիալիզմից անցում դեպի Կապիտալիզմ. Չէ որ մենք քեզ սովորեցրել էինք ճիշտ տարբերակը՝ Կապիտալիզմից անցում Սոցիալիզմ։ Բա որ ու հանկարծ քեզ աքսորեյին Սիբիր…»
Երկու օր առաջ գնացել էի «Քեյ–Մարթ» գերհագեցած խանութը, մի հարմարավետ զգեստ գնելու նպատակով։ Զգեսները, որոնք որոշել էի գնել, շատ հիանալի արժեք ունեին, գրեթե քարասուն տոկոս զեղջ։ Վերցնելով երկուսը, մտա զգեստափոխման սենյակ, որպեսզի փորձեմ եւ վերջնականապես ընտրեմ երկուսից մեկը։ Ցավոք, ոչ մեկն էլ հարմար չէին, եւ ես, մտածելով որ հարկավոր է փնտրել մեկ այլ զգեստ, դուրս գալով սենյակից շարժվեցի նոր զգեստների ուղությամբ։
Մի քանի գայլ դեռ չարած, ետեւից լսեցի կանացի, բայց բավականին խիստ մի ձայն։ Թեքվեցի եւ տեսա խանութի աշխատողին, որն ըստ երեւույթի զբաղվում էր զգեսների վերադասավորման գործով։
–Որտե՞ղ են ձեր շորերը,–մեկ հոնքը հյուսիս, մյուսն էլ հարավ նետած հարցրեց նա։
Զարմացած գլուխս տարա վար, նայելով հագուստիս ասացի,–իմ հաքի՞ն։
Հոնքերն ավելի վեր ու վար անելով, այս անգամ ավելի բարկացած ձայնով ասաց,–Որտեղ է այն հագուստը, որը քիչ առաջ տարաք զգեստափոխման սենյակ եւ թողեցիք այնտեղ։ Ապա ետ բերեք այստեղ,–ցուցամատը ուղղելով առջեւի սեղանին կարգադրեց ինձ ետ բերել այն հագուստը, որը թողել էի սենյակում։
Մեկ պահ կանգ առա, կարծեցի թե այն կատակ էր։ Բայց նայելով կնոջ խիստ դեմքին հասկացա, որ այն ամենեւին էլ կատակ չէր։ Ետ դարձա դեպի սենյակ, մեկ պահ կանգ առա ու մտածեցի։ Բայց չէ որ սա կապիտալիստական երկիր է, չէ որ այստեղ են ասում, որ հաճախորդը միշտ էլ ճիշտ է։ Գուցե եւ փոխվե՞լ են կարգերը։
Մոլագարության աստիճանի հասած մեկ պահ սթափվեցի եւ սկսեցի նայել հատուկ հայտարարությունների։ Փորձում էի գտնել գեթ մեկ տող, որում կասվեր թե,–Այն ազգեստները, որոնք չեք հավանում, բարի եղեք ետ դասավորել այնտեղ, որտեղից այն վերցրել եք։ Սակայն բան էլ չգտա։ Սա երեւի թե մի անհատ էր, որն արդեն հասել էր այն գաղափարախոսության, որ, թեկուզ եւ նա աշխատավոր է եւ ես հաճախորդ, մեր մեջ չի կարող լինել ոչ մի տարբերություն, այլ ավելին, ես, որ հաճախորդ եմ, պետք է անեմ ամեն ինչ պաշտպանելու աշխատավորի գործնական անդորն ու թանկագի ժամանակը։
Հագուսները ձեռքիս վերադարձա աշխատավորի մոտ, այն վար դրեցի սեղանին, որն ինքն էր մատնանշել, եւ հանգիստ, առանց ոչ մի խնդրի շարժվեցի առաջ։