Blog Gallery Projects Contact

Երեքշաբթի, Մարտ 4, 2008

ո՞վ էր հնարել այս սուտը

Գրված է բաքու, չինաստան, վրաստան, նավթ, գրքեր, թայմ, քանադա, անեկդոտ, շպյոն օնիկ, ռեքվիեմ, արարատ, գեղասահք, օր, կապույտ, ընկեր, սանթա մոնիքա, սոնա արշունեցի, մութաֆյան, ազգ, մարիմբա, զիմբաբվե, ֆորում, ժամանց, հայերեն, ինտերնետ, գեթի, սահմանադրություն, ոչխարաբուծություն, պատիժ, ա.մ.ն., մկնդեղ, պաստերնակ, զրույց, կոնյակ, արզնի, խուլ եւ համր, մոլորակ, կույր, տաղանդներ, ջերմուկ, պրոպագանդա, դարչինյան, հհշ, շրջափակում, նոր տարի, շամպայն, մերսեդես, բուխարեստ, կարեն վարթանեսյան, բնցկամարտ, մահացու հարված, հաղթանակ, պարտություն, նորույթ, նուռ, չարիք, շպիոնաժ, սարսափ, հայ ազգը, ինքնաոչնչացում, շարժում, հայաստանի հանրապետություն, առակ, պոլիս, դհոլ, լևոն տեր–պետրոսյան, վազգեն սարգսյան, օտարացում, ինքնաօտարացում, աշխատանք, սուգ, ծերանոց, հարգանքի տուրք, զարմանք, թաղում, լոս անջելես, ստրկացում, միացում, բաժանում, անդրեյ սախարով, ճաղատ, ըներկ, արամազդ ստեփանյան, ողբ, տականք, տեր, սիմֆոնիա, առեւտուր, բեսը, հայ, ապրելակերպ, դրամ, բենթլի, ափի, սրինգ, երգեհոն, ջազ, ասեմբլյաժ լոս անջելես, քանդակ, պոպոք, հակոբ գեւորգյան, ցուցահանդես, սերժ տանկյան, շարք, լրագրող, բռնաբարող, վահե բերբերյան, մանկություն, բարեգործ, մեղանչանք, բախ, ընկերներ, հայի քիթ, գոռ մխիթարյան, բառոքո, երաժշտային, բիբլիա, նոր աշխարհ, հակոբ գևորգյան, բեկոր, խճճված կյանք, լտպ, կռոնա, անհայտություն, թշնամի, սկիզբ, վախճան, պատերազմ, ներկա, ապագա, հուշեր, էլէմենտ, մութ տարիներ, ջերմություն, քոռ լիդեռ, արձակ, թվեր, սեր, ընկերական, դավաճանություն, հետաքրքրություն, հավատարմություն, նամակ, գիտություն, ատոմային ռումբ, լուսին, տիեզերք, երաժշտություն, նաթհան ֆեյք, ինտերնետ զրուցարան, սփյուռք, պատարագ, երկինք, նկարչություն, սեւ ու սպիտակ, անվերնագիր, երկիր, երաժշտական, գլենդել, արթուր մեսշչյան, հայր մեր, աղոթք, խաղաղություն, դե դե տե, հայաստան, կառավարում, թ. է. լորենս, երազանք, ժողովրդավարություն, աստված, անկախություն, զգացմունքներ, ծառ, քանդակագործություն, կոմունիզմ, սումգայիթ, ընտրություն, երկընտրանք, անառակ, ծնունդ, ջեսիքա, գեղեցիկ աչքեր, գիրք, արցախ, ղարաբաղ, եդեմ, լուսանկար, վերացական, տոմատի մածուկ, բուսոնի, իսլամ, միջին արևելք, իրաք, սթարբաքս, բանկ, կոֆե, իրան, իսրաել, ռուսաստան, չեչնյա, ռոք, լոբին և ես, ցեղասպանություն, օրենք, երկխոսություն, որդփրես, դաշնամուր, թուրքիա, սիոնիզմ, ազատ որմնադրություն, արվես, դալի, մութաբարուկա, աֆրիկա, պոեմ, նկար, ապոլո ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 9:57 pm Տպել

del.icio.us Digg Facebook Technorati Ask

Երեքշաբթի, Հունվար 1, 2008

Նոր տարին ու ես

Գրված է շամպայն, մերսեդես, նոր տարի, երկխոսություն, գլենդել, սփյուռք ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 8:48 pm Տպել

–Ու՞ր

–Ծխելու,–ասեցի եւ շարժվեցի դեպի դուրս, շարունակելով զգուշացրի–Էս ինչ ցուրտա, շոր հագիր չմրսես…

–Հա, սպասի ժակետս վերցնեմ գամ։

–Ապեր, բա էն օրն ինչի չեկար թղտերիդ ետեւից, ամեն ինչ տպել էի, պատրաստել…

–Հակ ջան կներես, չստացվեց, էդ օրն ինչ փորձանք ասես որ չեկավ գլխիս…

–Ի՞նչ էր եղել որ։

–Դե եսիմ, գործերով էլի… Բիլերը լցվել են գլխիս… էս Մերսեդեսի վարձն էլ չեմ կարում տամ…

–Հա՜, պարզա ապեր. դե երբ ուզես արի, թղտերը պատրաստ են, վերցրու…

–Մերսի ցավդ տանեմ…

–Հարց չկա ապեր…

Մեկել հանկարծ տան ներսից լսվեցին կանացի ճիչեր, կարծես թե ուրախ… Այդքան էլ ուշադիր չէի։

Հակո՞բ,–ներսից կանչեցին,– ուրես այ տղա, արի ներս, նոր տարին եկավ։

–Ո՞նց թե եկավ։ Ես էստեղ արդեն մի քանի րոպե կանգնած եմ, ու նոր եկող կամ գնացող չեմ տեսել։ Էդ ո՞ր կողմով ա եկել, որ չեմ տեսել…

–Լավ դե, արի ներս, շամպայն խմենք…

–Բա էդ թթվաջուրը խմելու բան ա՞,–խնդալով մտա ներս, եւ նոր տարին, արդեն ներսից, դիմավորեց ինձ։

del.icio.us Digg Facebook Technorati Ask

Կիրակի, Սեպտեմբեր 30, 2007

No Food, No Drinks

Գրված է օրենք, երկխոսություն, կոֆե, բանկ, սթարբաքս, սփյուռք ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 10:14 am Տպել

Անցած օրը գնացել էի Վաշինգթոն Մութուալ բանկ, ֆինանսական գործարք կատարելու նպատակով։ Ներս մտնելուց առաջ հիշեցի բանկի պահակին, որն ազգությամբ կարծես թե Մեքսիկացի է, եւ չգիտես ինչու, արդեն մի քանի անգամ նկատելիորեն մի տեսակ թարս է նայում ինձ։ Երբեւէ չեմ հարցրել նրան, թե ինչու է այդպես նայում ինձ, եւ այս անգամ որոշեցի կոնֆլիկտ ստեղծելով պարզել այդ անորոշ վիճակը։

Հիշեցի, որ բանկի ներսում գրված էր մի գրություն, որում ասվում էր “No Food, No Drink”, այսինքն, ուտելիքի եւ խմիչքների մուտքը դեպի բանկ արգելվում են։

Ձեռքս առա Սթարբակս քաֆեն և շարժվեցի բանկի ուղղությամբ, ակնկալելով բանկի պահակի եւ ինձ հետ տեղի ունենալիք բանավեճը։

– Կներեք, կասեր պահակը, չեք տեսնում այս գրվածքը, որում ասվում է “No Food No DRINK”?

– Ի՞նչ գրվածք։ Օ՜ ա՞յս գրվծքը։ Դե ընդհանրապես Քալիֆորնիաում գոյություն ունի պատգամներում գրված տառերի չափսի օրենք, և կարծես թե այս գրությունը չի համապտասխանում այդ օրենքին։

– Չգիտեմ դա, բայց այս պահին ես եմ օրենքը, և ասում եմ ձեզ, որ ուտելիքի եւ հատկապես խմիչքի մուտքն այս բանկում արգելված է։

– Հասկանալի է ձեր զայրությը, բայց սա խմիչք չէ, սա քաֆե է։

– Քաֆե է, թե խմիչք, միևնույն է, դուք այն խմու՛մ եք, չէ՞։

– Չէ…

– Ինչպե՞ս չէ։ Զայրութով կպատասխաներ նա։

– Ես այն չեմ խմում, այլ կուլ եմ տալիս…

Այպիսի բանավեճ պատկերացնելով մտա ներս, ու զգացի, որ ինչ–որ մի բան տեղում չէ։ Գրությունը տեղում էր, իսկ նրա պաշտպանը՝ Մեքսիկացի Պահակը, չկար։

del.icio.us Digg Facebook Technorati Ask