There are three tomatoes, Papa Tomato, Mama Tomato and Baby Tomato. Baby Tomato drags behind, so Papa Tomato becomes angry and squishes him and says: “Ketchup!” - Pulp Fiction.
Հայր լոլիկը, մայր լոլիկն ու լոլիկ բալիկը ճանապարհորդում էին, երբ լոլիկ բալիկը հետ մնալով չէր հասնում հայրիկ եւ մայրիկ լոլիկներին։ ՈՒ հանկարծ հայր լոլիկը զայրացած ճզմում է բալիկ լոլիկին եւ ասում՝ “Ketchup!” (Անգլերենից թարգմանաբար նշանակում է Տոմատի մածուկ, ինչպես նաեւ առաջադիմել)։
Փորձեմ փոխարինել հայր լոլիկին ընդդիմության, մայր լոլիկին ժողովրդի, իսկ լոլիկ բալիկին էլ մեր պետության՝ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) հետ։ ԵՎ արդյունքում կստանանք այն պատկերը, որը տեսնում ենք ՀՀ դեմ վարվող ներկա, թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին քաղաքականության մեջ։
Ժողովուրդը՝ որը ծնեց ՀՀ–ը լուռ կնոջ նման մի կողմ քաշված թույլ է տալիս ընդդիմությանը զբաղվել դաստիրակչական աշխատանքներով։ Ընդդիմությունն էլ իր հերթին իմանալով դաստիրակչության մարտավարությունը օգտագործում է նորածնի դեմ՝ ստեղծելով մածուկային իրավիճակ։ Իսկ մածուկ դարձած պետությունից էլ ի՞նչ ես կարող սպասել։
Պարզապես ժամանակն է հասկանալ, որ այսպիսի պահածոյացած վիճակի մեջ պահելով մեր պետությանը, մենք ինքներս հրաժարվում ենք նրա իրական արժեքավոր հնարավորություններից եւ հույսներս դնում սպառման ենթակա պահածոյացմանը։
Սակայն կա նաեւ այլ տեսակետ։ Միգուցե ժողովուրդը այդքան էլ չէր ցանկանում ծնել ՀՀը։ Միգուցե հայրը՝ ընդդիմությունը, կասկածներ ունի իր զավակի զտարյունության մեջ։ Հարց է ծագում, թե ո՞վ էր շինում մորը՝ ժողովրդին, այն ժամանակ, երբ հայրը՝ ընդդիմությունը, շինում էր ազգին։
Բավականին դժվար կացության մեջ եմ։ Հարց է ծագում, թե ովքե՞ր են շինողները, որոնք շինեցին մեր հորն ու մորը. ա՜խ ես դրանց տիրու մե՛րը…
July 18th, 2007 at 12:21 pm
Hianali e. Bravo.