Mar 6





Այսօր լսում էի այս հիանալի երգը, եւ որոշեցի այն հայտարարել համացանցում։ Խնդրեմ վայելեք այն։

Լավագույն տղեքը հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում,
Սիրելի կանայք թողնում գնում են,
Ուրիշների մեջ են մեզ փնտրում։

Ամենալավ երգը լռությունն է,
Երկու զույք արքեր մթության մեջ,
Իսկ սարսափելին հիշողությունն է,
Որ հետո թերթում ես էջ առ էջ։

Ու փչում է քամին մենայնության,
Ու ջնջում ամեն ինչ,
Ու պոկում է անցյանլն ու ներկան,
Իմ կյանքի, իմ կյանքի էջերից։

Ես գիտեմ ին՞չ բան է ժամանակը,
Ամեն ինչ հոսում է՝ փոփոխվում,
Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը,
Վերջին կանգառին է մոտենում։

Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ,
Ունեմ ընկերներ ինձնից խելառ,
Բոլորի համար ես աղոթում եմ,
Ու երգում երգեր նրանց համար։

Ես երգում եմ երգեր այն ժամանակ,
Երբ արեւն է իջնում,
Երբ մնում եմ ազատ ու միայնակ,
Իմ սարքաց, իմ սարքաց զնդանում։

Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը,
Թող նախանձ մարդիկ աջկով չտան,
Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է,
Որ պիտի երգեմ քանի դեռ կամ։

Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է,
Նա ունի մի սիրտ ոսկուց էլ թանկ,
Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է,
Ու տալիս հարցեր թարս ու շիտակ։

Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ,
Հարցեր ամեն տեսակ, հարցեր տարօրինակ,
Ես փորձում եմ գտնել պատասխաններ,
Ու ստանում, ու ստանում նոր հարցեր։

Իմ գլխում ամեն ինչ խառնվել է,
Ես ինքս ունեմ այնքան հարցեր,
Եվ այդ հարցերի անվերջ շարանը,
Ինձ ստիպում է նոր երգեր երգել։

Ես գիտեմ որ երգը նաեւ աղոթք է,
Եվ ինչ–որ չափով մխիթարանք,
Նա երջանկության հավերժ պատրանքն է,
Որ մեզ հետ ապրում դառնում է կյանք։

Ու փչում է քամին մնայնության,
Ու ջնջում ամեն ինչ,
Ու պոկում է անցյալն ու ներկան
Իմ կյանքի, իմ կըանքի, իմ կյանքի էջերից։

To read the English translation of this song, go here.