Oct 24





Հյուսիս–արեւմուտք՝ Ադոլֆ Հիտլերի Մեին Կամֆ գրքի կազմն է, հյուսիս–արեւելք, Մարկ Լեվինի Զինոի Արձանագրություն դոկումենտալ ֆիլմի պլակատն է, իսկ ներքեւում Ստեփան Փարթամյանի հաղորդաշարի պատկերն է, որում պատկերավորված է հայը լուռ, աչկերն ու ականջները փակ։ Տարիներ առաջ, երբ երիտասարդ էի, վրդոհված վիճում էի հայերի դժբախտության վերաբերյալ։ Երբեմն էլ ինքս հավատացած բացեի բաց արտահայտում էի իմ միտքը եւ հուզումները։ Գիտեի թե ովքեր են եղել հայերի դժբախտության պատճառը։ Սակայն մեկ օր, մի լավ մարդ ինձ խորհուրդ տալով ասաց՝ դու երիտասարդ ես եւ տաքարյուն։ Իսկ նրանք քեզ նմաններին են փնտրում, որ գռգռեն եւ հասնեն իրենց ուզեցած նպատակներին։ Ավելացնելով ասաց, որ Հիտլերնել էր տաքարյուն եւ տես թե ի՞նչ եղավ եւ ով օգտվեց դրանից։

Մի որոշ ժամանակ չէի ընդունում նրա փիլիսոփայությունը։ Բայց ժամանակների ընդացքում համոզվեցի, որ նա ճշմարիտ էր։ Հիմի էլ մի նոր Հիտլերյան խաղ է սկսել։ Այս անգամ վավերագրական ֆիլմի տեսքով։ Ֆիլմը կոչվում է Սիոնի Արձանագրությունը (2005), որտեղ խոսվում է 9/11 եղած դժբախտ պատահարի մասին, իսկ ֆիլմի վերջնական հաղորդագրությունը ցույց է տալիս, թե ովքեր են տիրում աշխարհը եւ ովքեր են որոշում մարդկանց բախտը։

Սա իհարկե բոլորը գիտեն։ Բայց արդյոք արժե սրա մասին խոսել։ Միթե՞ չի երեւում, որ սա հերթական ծուղակ է։ Ես նորից հիշում եմ իմ ընկորջ խոսքերն ու համաձայնվում նրա մտքի հետ։ Որ պետք է սառնորեն դիտել նման խաղերին։ Պետք չէ խառնվել եւ միջնորդել։

Հույսով եմ մենք դուրս կմնանք այս խաղից։ Խաղ, որտեղ Ազգայնականները վիճում են Սեմականների հետ, որի արդյունքում պարտվում են վերոհիշյալ երկուսը, իսկ հաղթող է ճանաչվում երրորդը։