Nov 19





Մի քանի ամիս առաջ Narekից ձեռք բերեցի Վիգեն Չալդրանյանի Լռության Սիմֆոնիա ֆիլմը, որը եւ շատ մեծ տպավորություն թողեց ինձ մոտ։ Մի քանի ամիս էր ինչ չէի դիտել ֆիմը եւ այսօր որոշեցի դիտել։ Ճիշտն ասած ֆիլմը երկրորդ անգամ դիտելիս տեսա ավելի քան առաջին անգամ էի դիտել։

Picture is captured from a motion picture Symphony of Silence

Ֆիլմում Մել Դայվնը (Michael Poghosian), որն անցյալում Մելս Դիվանյան էր, ինչպես նաեվ Կոնդի Գժոն, 25 տարի առաջ փախել էր Սովետակայն Հայաստանից, վերադառնում է Հայատանի Հանրապետություն։ Ինքնաթիռը վայրէջք կատարելուց հետո նա արթնանում է եւ հարցնում սպասարկուհուն, թե որտեղ է գտնվում։ Նրան պատասխանում են անգլերենով «Ուելքմ թու արմինիա»։ Նա շրջվում է դեպի ինքնաթռի պատուհանը եւ դիտում դուրս, որտեղ ամեն ինչ խավար է. մթություն։

Մի քանի օր անց, որոշում է վերադառնալ ԱՄՆ, սակայն նրան հրավիրում են մի աճուրդի, որտեղ էլ նա գնում է Հոգոբուժարանը։ Հին հուշեր է ունենում այդ հոգեբուժարանի հետ։ Բանից պարզվում է, որ 25 տարի առաջ նրան մի մեծ գողության համար ձերբակալում են ու մահապատժի ենթարկում։ Սակայն նա իրեն հոգեկան հիվանդ է ձեւացնում եւ հետեագայում էլ փախչում։ Որից հետո էլ լուր է գալիս, թե իբրեւ մահացել է։

Հեբուժարանը գնելուց հետո նա փորձում է հասկանալ մարդկանց, թե ինչու են այդպես, եւ թե ովքե՞ր են ճիշտ. մարդիք, որոնք ապրում են հոգեբուժարանից դուրս՝ գժանոցու՞մ, թե՞ մարդիք ովքեր ապրում են հոգեբուժարանում։ Նա շատ հատուկ կապ է ունենում ֆիլմի մեկ այլ հերոսի՝ 9րդ պատալի հիվանդի հետ, որն իր փոքրիկին կորցնելուց հետո խելագարվել ու միշտ կարոտում էր։ Այստեղ ֆիլմում կա մի հետաքրքիր փոխաբերություն, որտեղ համեմատվում է մահացած երեխան եւ կտրված ծառը, որն ափսոս էր կտրել։ Հետագայում պատկերավորում է Երեւանը, որտեղ էլ երեւում են կտրված ծառերը։

Դե ինչ, դեռ այսքան եմ ըմբնել։ Ֆիլմը շատ հետաքրքիր է եւ խորհուրդ եմ տալիս դիտել այն։