Jan 24





Այսօր ես եւ ընկերնես գնացել էինք Լոս Անջելես Գավառի Արվեստի Թանգարան (ԼԱԳԱԹ), որտեղ Փենդերսկի Լարային Կվարտետը (Penderecki String Quartet) նվագում էին ժամանակակից երաժշտություն։ Հետաքրքիր գործեր էին։ Նվագում էին Leos Janácek’s Quartet No. 1, “Kreutzer Sonata,” (վատը չէր), Laura Radford’s Everything We See in the Sky (տարօրինակ էր), Christopher Rouse’s String Quartet No. 2 (ինձ վերջաբանը դուր եկավ)։ Այս վերջինը նվիրված էր Սովետական Միությունում ապրած մարդկանց։ Բայց գլուխ չհանեցի թե ինչ էին ուզում ասել դրանով։

Ամեն ինչ լավ անցավ, սակայն վերջում տեղեկացանք, որ այդ համերգային ծրագիրը՝ Monday Evening Concert, դուրս է հանվելու ԼԱԳԱԹի ծրագրից։  Հույսով եմ, որ նոր ծրագիրը ավելի հետաքրքիր կլինի եւ իհարկե երաժշտական։