Jul 24





Վերջերս շատ եմ մտնում «Բարնս եւ Նոբել» եւ ման գալիս նրանց զեղջ արժեքավարված գրքերի բաժինը։ Վերջին անգամ երբ մտա, կլիներ մեկ շաբաթ առաջ, գնեցի Բորիս Ստառլինգի Վոդկա գիրքը։ Գրքի արժեքը շատ լավն էր. հաստակազմ գիրք ընդամենը 4.98 դոլլար արժողությամբ, մինչ դեռ բարակ կազմով գիրքը, որի երեսի նկարը մի փոքր տարբեր է իմ ունեցածից, արժե 7.99։

Ինչեւէ, գրքի արժեքը շատ լավն էր, իսկ հիմա, երբ սկսել եմ կարդալ, դուր է գալիս պատմվածքը։ Պատմվածը ռուս գողական աշխարհի, նախկին ԿԳԲի ու չեչեն աֆտարիտետների մասին է, որոնք Մոսկվայում սովետի կործանումից հետո մի պատերազմ են սկսում, որ էլ ասելու չի. Կառլիոնին նման բան կերազեր անել…

Շատ տեղին է գրված մի քանի ռազմավարական տվյալներ, օրինակ թե ինչպես Անդրպովից սկսած ինչպես է ԿԳԲն իր հսկողությունն ունեցել Օղու արտադրման մեջ, օգտագործելով այն ռուս ժողովրդին ղեկավարելու գործում։ Ինչպես հեղինակն է ասում, ռուսն ամեն ինչից կզրկվի, բացի օղուց։ Այնպես որ, օրինակ եթե Հայաստանում սկսեն հացի ու ջրի սպառումը ղեկավարել ինչ–որ գաղտնի անձինք, ուրեմն հաշվեք որ մի լուրջ փոփոխություն է լինելու։ Նույնը վերաբերում է ծիրանին։

Ինչեւէ, ընթերցելի գիրք է ու լավ գնում…