Sep 13





Երեկ այցելեցի cilicia.comի հայկական ժամանակագրության կայքը, ուր գտա մի շատ ցավալի լուր (Փաստ 1. Հանցանք Cilicia.com Կայք Էջի դեմ)։ Այն նորից ոչնչացվել էր մի խումբ Ադրբեջանցի անօրենների կողմից, որոնք արդեն մի քանի տարի է անընդհատ ոչնչացնում են հայկական կայքէջերը (Անցած տարի նրանց հաջողվել էր ոչնչացնել հայկական համակարգչային գրադարան՝ ArmenianHouse.org կայքը) եւ անընդունելի թեմաների մասին խոսելեվ, փորձում են ապակողմնորոշել անգլերեն իմացող հասարակությանը։

ԵՎ այսօր, երբ եկա տուն, տեսա մեկ այլ անընդունելի հաղորդագրություն, որը կատարվել էր ադրբեջանցու կողմից եւ այն էլ Գուգեն Մարգարյանի մասին արված գրառման մեջ։ Ստորեւ գրում եմ ադրբեջանցու հասցեն եւ նրան իմ կայք ուղարկած կայքի տեղեկատվությունը.

80.69.48.212
Referring Page: http://images.google.az/imgres?imgurl=http://index.hu/cikkepek/0411/bulvar/azeri_per/.gdata/gp_IMG_2070.JPG&imgrefurl=http://gevorgian.com/hakob/archives/2005/02/08/23/11/11/&h=330&w=399&sz=19&hl=az&start=1&tbnid=zukPPZ6YU6YP6M:&tbnh=103&tbnw=124&prev=/im
User Agent: Mozilla/4.0 (compatible; MSIE 6.0; Windows NT 5.1)

Ինչեւէ, նման նսեմ արարքները ցույն են տալիս այն, որ ադրբեջանցիները մնացել են այն, ինչ որ եղել էլ անցյալում։ Թող որ ջնջեն հայկական կայքերն ու տեղադրեն իրենց ապատեղեկատվությունները։ Միեւնույն է, մենք չենք կոտրվի եւ ընդմիշտ կպաշտպանենք այն ինչ որ ունենք։