Oct 22





Այսօր գնացել էի աշխատավայրս մի քանի գործեր ավարտելու համար։ Աշխատեցի մինչ ժամը երեքն ու որոշեցի ավարտել աշխօրս։ Ճիշտն ասաց հավես չկար աշխատելու, բայց կար հավես քանդակելու։ Վերջը, որոծեցի սկսել Անահիտ Աստվածուհու Բաս Ռելիֆը քանդակել, ինչպես տեսնում եք այս գրառման մեջ այն ինչ–որ չափսով նմանություն ունի. կասեի ավելի հայկական քիթ եմ քանդակել։ Դե լավ, թե ինչպես եւ ինչու որոշեցի քանդակել հենց Անահիտ Աստվածութհու ասեմ։ Սրանից մի քանի օր առաջ հանդիպեցի մի լավ մարդու, որին նախքան հանդիպելը հեռվից էի ճանաչում։ Մեր հանդիպման ժամանակ նա ինձ ցույց տվեց իր քեռու կողմից պատրաստված վզնոցը, որը պատրաստված էր Սատանի Յեղունգ կոչվող քարից, որի վրա պատկերավորված էր Անահիտ Աստվածուհին։ Ինձ մոտ էլ հետաքրքրություն առաջացավ, ու որոշեցի ես էլ պատկերավորել Աստվածուհուն։