Feb 12





Սրանից մի քանի օր առաջ կարդում էի Քրիստինայի բոլգը, ուր գտա մի շատ հետաքրքիր գրառում, որտեղ կատարված քննարկումները պատճառ հանդիսացան այս իմ գրառմանը։ Գրառումը ամբողջությամբ կարող եք կարդալ գնալով այս կայք էջը, իսկ մեջբերումը ստորեւ գրառման մեջ։

Thursday, February 08, 2007
Հայերն աշխատասեր ժողովուրդ են…

Հայերն աշխատասեր ժողովուրդ են. համատարած կարծիք: Թերևս ավելի դիպուկ կլիներ ասել “միայն որոշ տեսակի աշխատանքասեր” …

Մեր գրասենյակը Անի հյուրանոցում է: Երկու օր առաջ հյուրանոցի մուտքի մոտ տեսնում եմ հյուրանոցի տնտեսուհիներից մեկին (հիմա ‘հավաքարար’ բառը չենք օգտագործում…): Նա աշխատում էր մեր հարկում, բայց արդեն մի քանի օր անընդմեջ հանդիպում էի մեկ այլ կնոջ: Հիմա տեսնելով նախկին տնտեսուհուն` հարցնում եմ, “Ինչպե՞ս եք”: Կինը բավականին նեղսրտած պատասխանում է, “Ինչպե՞ս պետք է լինեմ… Հասկանո՞ւմ ես, ես հիմա մուտքն եմ մաքրելու, 1000 անցող-դարձող: Բա որ մի ծանոթ էլ տեսնի… Ի՞նչ կմտածեն …”

Read the rest of this entry »