Գուստավ Մյուլեր

Mahler Այսօր ես եւ ընկերներս, ներկա էինք Ամերիկյան Երիտասարդների Սիմֆոնիայի համերգին, որտեղ նրանց նվագախումբը կատարեց Գուստավ Մյուլերի 2րդ Սիմֆոնիան։ Համերգի խմբավարն էր Ալեքսանդր Թրեգրը։ Հիանալի մի գործ, շատ նուրբ եւ միաժամանակ հնչեղ մի գործ։

Մյուլերն սկսեց գրել այս սիմֆոնիան 1888ին։ Առաջին տարին նա արդեն ավարտել էր առաջին մասը եւ մինչ 1893թ, նա արդեն հասցրել էր ավելացնել երեք այլ բաժիններ։ Դրանից հետո, նա չշարունակեց սիմֆոնիան, քանզի, ըստ իրեն, դեռ ժամանակը չէր եւ նրան հանգիստ էր պետք։ Հազար ութ հարյուր ինսուն չորս թվականին, նրա ընկերոջ՝ Հանս վան Բյուլովի թաղմանը գտնվելիս, նա լսելով Ֆրեդրիկ Գոթլիբ Քլոփսթոքի հարության նրբեւրգը, հոգեշնչվեց եւ որոշեց ավարտել սիմֆոնիան, ավելացնելով խոռային մի մեծ բաժին, որը հիմնված էր Քլոփսթոքի նրբերգն։

Կարդալով համերգի ցանկը, ես հասկացա, որ Մյուլերն այս գործը գրել էր 1888–1894թ.թ.։ Սա ինչ–որ կերպով ինձ հիշեցրեց Օսմանյան Թուրքիայի հայերի ջարդերի տարեթիվը եւ շարունակելվ ցանկի բովանդակությունը, եկա այն եզրակացության, որ այդ թվականներին աշխարհում ինչ–որ բան սխալ կամ կանխամտածված սխալ էր տեղի ունենում։ Ավստրիայում անհարգում եւ ճնշում էին հրեաներին, իսկ Հայքում հայերին։ Եվ այս բոլորը ընդհանում էր ընդեմ մարդկանց հավատքի եւ կրոնական պատկանելիության։

Այսօր հրեաները հայտնի են աշխարհով մեկ, իսկ հայերը այդքան էլ ոչ։ Նաեւ հրեաներին շատերը չեն սիրում, իսկ հա՞յերին…Ինչեւէ, սկսեցի պատմել լավ համերգից, հետո երգահանի կյանքից եւ վերջապես գտա մի կապ, հայերի ցեղասպանության, անցյալի եւ ապագայի մեջ։ Սա մտածելու տեղիք է տալիս, թե արդյոք ինչպե՞ս վարվել աշխարհում, արդյոք ո՞րն է լավը եւ հանուն ինչի՞ պիտի զոհաբերենք մեր անձը։


Posted

in

by

Tags:

Comments

Leave a Reply