Դասական երաժշտության երեկո. Հունվար 29 2006, Ռոյս Դահլիճում

Այսօր Ամերիկյան Երիտասարդների Սիմֆոնիայի կայքում գտա մի լավ տեղեկատվություն, այն է, որ 2006թ Հունվարի 29ին ժամը 7ին (կիրակի) կայանալու է համերգ, որտեղ մասնակցելու են Անի Ազնավուրյանը (թավջութակ) եւ Ստեփան Միլենկովիչը (ջութակ)։ Հնչելու են Ջոն Ադամսի պարային գործերից, Հովհաննես Բրահմսի կրկնակի կոնցերտը, Լերա Աուրբախի 2րդ ջութակային կրնցերտը եւ Պյոտր Ւլիչ Չայկովսկու Ռոմեո եւ Ջուլիետան։ Համերգավարն է Ալեքսանդր Տրեգերը։ Համերգը տեղի կունենա Լոս Անջելեսի Քալիֆորնիա Համալսրանի (UCLA) Ռոյս դահլիճում։ Մուտքը ազատ, սակայն ավտոկանգառը վճարովի է (կարծում եմ մեկ մեքենայի համար արժեքը 7 դոլլար է)։Բոլոր դասական երաժշտության սիրահարներին խնդրում եմ ներկա լինել այս համերգին եւ հովանավորել մեր հայ տաղանդավոր երիտասարդնեիրն։ Քանզի բացի Անի Ազնավուրյանից կան նաեւ այլ հայեր, որոնց մասին դեռ չեմ խոսել. նրանք իմ ընկերներն են։

information in english is from aysymphony.org:

Sunday, January 29, 2006
Royce Hall 7 pm – FREE ADMISSION
COUNTERPOINT Pre-concert Lecture 5:30 pm
Alexander Treger, conductor
Stefan Milenkovich, violin
Ani Aznavoorian, cello
John Adams – The Chairman Dances
Johannes Brahms – Double Concerto
Lera Auerbach – Violin Concerto No. 2
Piotr Ilich Tchaikovsky – Romeo and Juliet

Map – Քարտեզ


Posted

in

by

Tags:

Comments

Leave a Reply