Sep 3





Share your insight with me.

Sep 2





Վերջին մի քանի օրերի ընթացքում, ավելի հստակ ասած՝ այն օրերից հետո, երբ Վրացական կառավարությունն իրագործեց Օսետական էթնիկ բնակչության ջարդերը, թե՛ սփյուռքում, եւ թե՛ Հայաստանի Հանրապետության բնակչության շրջաններում տարածվել է մի տագնապային մտահոգություն, թե արդյոք Հայաստանը ո՞ր մի գերպետությանը պիտի կախվի։

Իմ կարծիքով, հարցը սխալ է դրված։ Կախվելը, դա արատավորության գաղափարախոսությունն է։ Հայերը պետք է իրենց մտքներից դուրս հանեն կախվելու խնդիրը։ Հայերը պետք է մտածեն, թե ու՞մ կպչեն։ Այո՝ կպչե՛լ։

Մի շատ պարզ օրինակով կարելի է համեմատել կպչելու եւ կախվելու տարբերությունը։ Հայաստանցիներն այս օրինակը լավ կհասկանան ու հույսով եմ որ այն կիրագործեն։

Երիտասարդ տարիներին, երբ առաջին ձյան հալվածքը սառչում էր մեր թաղամասի փողոցներում եւ ստեղծվում էր սառույցի շերտ, տղաներով սպասում էինք անցնող մեքենաներին, որպեսզի կպչեինք դրանց ետեւից եւ սահեինք դրանց հետ։ Երբ անցնող մեքենայի որակը լավն էր, կպչում էինք դրան ու շարժվում առաջ այնքան, մինչեւ հասնեինք հալված շլոփաներին։ Իսկ երբ անցնող մեքենայի որակը վատն էր, մենք չեինք մոտենում այդ խախուտ մեքենային, քանզի գիտեինք, որ ճանապարհի կեսին մեքենայի ետեւամասը պոկվելու էր հիմքից եւ մնալու էր մեր ձեռքում։

Հայաստանի եւ գերտերությունների համագործակցության հարցը պետք է լինի իմ բերված օրինակի կոնտեքստում։ Հակառակ դեպքում չըմբռնել, կամ չընդունել իրականությունը միշտ էլ վատ հետեւանքներ է թողնելու։ ԵՎ քանի դեռ Հայաստանը երիտասարդ է, եւ անցնում է ձմեռային սառցադաշտերով, իսկ Ռուսաստանը՝ այսօրվա դրությամբ, լավ վիճակ ունեցող, հանգիստ եւ հաստատուն ընթացող մի գերտերություն, Հայաստանին պետք է կպչել Ռուսաստանից ու սահել առաջ։

Մեզ մեկ այլ ընթացող խախուտ տերություն պետք չէ։ Քանզի դրանց հետ միշտ էլ վախ է լինելու. Բա որ ու հանկարծ ետեւամասը մնա մեր վրա՞…

Aug 31





«Դատարանը ճշմարտախոս մեղադրյալին դատապարտում է մահվան։ Դատապարտյալին տրվում է վերջին խոսքի իրավունք, եւ նա օգտվելով ընձեռնված առիթից, ասում է,–Եթե ես էլ մտածեյի ձեզ պես, ապա ես էլ կլինեյի հիմար, ու կեղծ, ինչպես դուք եք։» – Հ. Գեւորգյան

Aug 27





Բառոքո ժամանակաշրջանում, երբ կանանց արգելվում էր երգել Կաթոլիկ Եկեղեցու խոռում, վիրահատությամբ հեռացվում էին երգիչ եկեղեցական տղաների ամորձին, որպեսզի նրանց մոտ առաջանար, բարձր՝ կանացի, ձայն։

Վայելեք այս հրաշք գործը։

Aug 18





Ron Carroll, house music DJ, presents beautiful Shawn Christopher–one of the best house music to dance to! Enjoy!

Cant Give Up (Ron Carolls Body Music Original) (Presents Shawn Christopher) - The Minister Of Sound Ron Carroll

Aug 15





«Խորհրդային Հայաստան, 1970թ

Քաղ–տնտեսության քննության ժամանակ, ուսանողը քննության հարցին պատասխալեուց անգիտակցաբար ասում է,–Սոցիալիզմից անցում դեպի Կապիտալիզմ։ Քննող դասախոսների խումբը ապշած լռում է եւ չընդհատելով ուսանողին շարունակում քննությունը։ Ավարտին դասախոսներից մեկը մոտենալով ուսանողին շշուկով ասում է,–Այ տղա, հո դու խելագար չես. Այդ ինչու ասացիր Սոցիալիզմից անցում դեպի Կապիտալիզմ. Չէ որ մենք քեզ սովորեցրել էինք ճիշտ տարբերակը՝ Կապիտալիզմից անցում Սոցիալիզմ։ Բա որ ու հանկարծ քեզ աքսորեյին Սիբիր…»

Երկու օր առաջ գնացել էի «Քեյ–Մարթ» գերհագեցած խանութը, մի հարմարավետ զգեստ գնելու նպատակով։ Զգեսները, որոնք որոշել էի գնել, շատ հիանալի արժեք ունեին, գրեթե քարասուն տոկոս զեղջ։ Վերցնելով երկուսը, մտա զգեստափոխման սենյակ, որպեսզի փորձեմ եւ վերջնականապես ընտրեմ երկուսից մեկը։ Ցավոք, ոչ մեկն էլ հարմար չէին, եւ ես, մտածելով որ հարկավոր է փնտրել մեկ այլ զգեստ, դուրս գալով սենյակից շարժվեցի նոր զգեստների ուղությամբ։

Մի քանի գայլ դեռ չարած, ետեւից լսեցի կանացի, բայց բավականին խիստ մի ձայն։ Թեքվեցի եւ տեսա խանութի աշխատողին, որն ըստ երեւույթի զբաղվում էր զգեսների վերադասավորման գործով։

–Որտե՞ղ են ձեր շորերը,–մեկ հոնքը հյուսիս, մյուսն էլ հարավ նետած հարցրեց նա։

Զարմացած գլուխս տարա վար, նայելով հագուստիս ասացի,–իմ հաքի՞ն։

Հոնքերն ավելի վեր ու վար անելով, այս անգամ ավելի բարկացած ձայնով ասաց,–Որտեղ է այն հագուստը, որը քիչ առաջ տարաք զգեստափոխման սենյակ եւ թողեցիք այնտեղ։ Ապա ետ բերեք այստեղ,–ցուցամատը ուղղելով առջեւի սեղանին կարգադրեց ինձ ետ բերել այն հագուստը, որը թողել էի սենյակում։

Մեկ պահ կանգ առա, կարծեցի թե այն կատակ էր։ Բայց նայելով կնոջ խիստ դեմքին հասկացա, որ այն ամենեւին էլ կատակ չէր։ Ետ դարձա դեպի սենյակ, մեկ պահ կանգ առա ու մտածեցի։ Բայց չէ որ սա կապիտալիստական երկիր է, չէ որ այստեղ են ասում, որ հաճախորդը միշտ էլ ճիշտ է։ Գուցե եւ փոխվե՞լ են կարգերը։

Մոլագարության աստիճանի հասած մեկ պահ սթափվեցի եւ սկսեցի նայել հատուկ հայտարարությունների։ Փորձում էի գտնել գեթ մեկ տող, որում կասվեր թե,–Այն ազգեստները, որոնք չեք հավանում, բարի եղեք ետ դասավորել այնտեղ, որտեղից այն վերցրել եք։ Սակայն բան էլ չգտա։ Սա երեւի թե մի անհատ էր, որն արդեն հասել էր այն գաղափարախոսության, որ, թեկուզ եւ նա աշխատավոր է եւ ես հաճախորդ, մեր մեջ չի կարող լինել ոչ մի տարբերություն, այլ ավելին, ես, որ հաճախորդ եմ, պետք է անեմ ամեն ինչ պաշտպանելու աշխատավորի գործնական անդորն ու թանկագի ժամանակը։

Հագուսները ձեռքիս վերադարձա աշխատավորի մոտ, այն վար դրեցի սեղանին, որն ինքն էր մատնանշել, եւ հանգիստ, առանց ոչ մի խնդրի շարժվեցի առաջ։

Aug 9





Interesting day at least. While working on an interesting project for an educational institution, I came to a realazation, that it’s about time to write my thoughts again. Well, not necessarily in here, but elsewhere, away from my name, my identity invisibly.

May 17





Այսօր, մի քանի ժամ առաջ, զրուցում էի Ռուսաստանում ապրող ընկերոջս՝ Բորիս Տոբոտրասի հետ, որն իր ընկերների հետ մեկնել էր Հայաստան, որպեսզի զբաղվեր մարզա–մակույքի սպորտով, եւ վերջերս էր վերադարձել այնտեղից։
Նա պատմեց ինձ Հայաստանում անցկացրած հետաքրքրի ժամանցից, նոր ծանոթություններից, եւ նաեւ ցույց տվեց մի տեսաֆիլմ, որտեղ «Դե Դե Տե» ռուսական ռոք երաժշտության ներքո, իր մտերիմ ընկեր Ալեքսանդր Վիկուլինը ցուցադրում է ճոխ լուսանկարների մի շարան՝ վերցված Հայաստանի պատմական տարբեր վայրերում։
Տեսաֆիլմը դիտելու համար պետք է բեռնել այս ֆայլը (http://vikulin.ru/20080501_dzoraget/armenia_slideshow.zip 15մ.բ.), իսկ տեսաֆիլմում լսվող երաժշտության բառերը հասկանալու համար պետք է իմանալ Ռուսերեն լեզուն։

May 15





Զիզի Փոսի

May 15





Երեկոյան բուժ–սենյակից գնացի հիվանդանոցի բակ ծխելու։ Երկու մարդ, կլինեյին քարասունն անց, երկխոսության մեջ էին, եւ փորձում էին հասկանալ, թե ինչու եւ ինչպես եղավ, որ իրենց հարազտն ընկնելով այդ վատ կացության մեջ, հայտնվեց հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։

– Չեմ ջոկում, թե էս փորձանքը որտեղից եկավ կպավ մեր գլխին,–ասաց նրանցից մեկն ու սիգարետի մի խորը խուլափով, տասնութ սանտիմետր այրելով, քթերից դուրս արտաշնչեց ծխի բուղը։

– Արա, բա ես էլ էդքան լոն քաշեյի էս վիճակի մեջ կընկնեի,–նոթոտ աչքերը հառած ընկերջ ծխից ճմրթված դեմքին պատասխանեց մյուսը։

– Հա՜, էդ ճիշտ ես ասում։ Էս երկրում ով որ լոն ա քաշում, հետո ընկնում ա սթրեսի մեջ։

– Արա, հիմա որ նայում եմ ետ, ինքս ինձ ասում եմ, ինչ լավ ա որ ինձ լոն չտվին,–հպարտորեն շարունակեց,–բա էդ լոնը քաշելու բան ա՞։ Հենա նայա էլի, մեր ախպերը քաշեց, քաշեց, լրիվ լոնը պրծացրեց։ Հիմա էլ որ չկա, լոմկի մեջ ա ընկել։

« Previous Entries