Ջիվան Գասպարյան եւ Մայքլ Բրուք

djivan-gasparian-and-michael-brookԱյսօր ես եւ քեռուստ տղան միասին գնում էինք Մարինա Դել Ռեյ քաղաք. նպատակը գործնական էր։ Ճանապարհին խոսում էինք հայերեն. դե ինչպես բոլորը կիմանան, երկար ճանապարհորդելիս ընկերն անպակաս է։ Ու այդպես, կատակելով եւ պատմություններ ասելով հասանք տեղ։ Հանդիպումը՝ գործնական, անցավ անգլերեն լեզվով. գոհ էինք եւ վերադարձանք տուն։

Ճանապարհին մի երաժշտություն էինք լսում ռադիո կայանով, երբ ես քեռուս տղային ասացի Ջիվան Գասպարյանի եւ Մայքլ Բրուքի երաժշտության մասին. ասացի, որ այն երաժշտական նոր ձեւ է. դուդուկի եւ ռոք՝ էլեկտրոնային կիթառի համատեղմամբ։ Շատ հետաքրքրեց իմ բնութագրումը. եւ նա ցանկացավ լսել այդ գործը։ Եվ մենք լսեցինք Թոմասո Ալբինոնի «Ադաժիո» երաժշտության նորագործությունը՝ Մայքլ Բրուքի եւ Ջիվան Գասպարյանի կատարմամաբ։

Իսկապես որ գերազանց մի կատարում է այն, իսկ անձամ ինձ շատ է գոհացնում նրանց «Հայլիթ» երաշտությունը։

Ցանկանում եմ այս հաղորդագրությամբ աշխարհին լսելի դարձնել այս լավագույն երաժիշտներին. ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է լսվում հայկական դուդուկը ռոք երաժշտության հետ համատեղ։


Posted

in

,

by

Comments

Leave a Reply