ԵՎ երբ հանկարծ նայես երկինք

ԵՎ երբ հանկարծ նայես երկինք,
Գիշերվա սեւ շղարշի մեջ,
Տեսնես աստղեր` շարան-շարան,
Կանգուն լույսի կտորի պես,
Հիշիր` երեկ նույն մթության մեջ,
Ես եի նայում նրանց անվերջ:

Ու թե հանկարծ մի օր ելնես,
Հարցնես մարդկանց, սիրո մասին,
Փորձես փնտրել սիրո ճամփան…
Մի պահ կանգ առ ու նայիր վեր`
Անստվեր գիշերով, եւ թե վառ ցերեկով,
Հիշիր, որ ես ել հենց քո նման,
Աստղին նայել եմ անակնթարթ,
Ու չեմ լքել երբեք նրանց,
Ու չեմ ասել,-չէ, դուք չկաք…
Քանզի գիտեմ, բացի ինձ-նից,
Կյանքում գոնե մի կես վարկյան,
Աչքերում քո թաց օվկիանի մեջ,
Նրանք փայլել են ու խորտակվել:

Ինչ եմ ուզում ես քեզ ասել,
Իմ երկտողով այս պարզամիտ,
Երբեք չասես թե դու կյանքում,
Ինձ չես սիրել գեթ մեկ վարկյան:


Հակոբ Գեւորգյան


Posted

in

by

Tags:

Comments

Leave a Reply