հո՞ւյս

ես այլևս չեմ բողոքում…

հասկացա, որ երկիր չունեմ, երկիրն եմ ես… կբողոքեմ միայն այն դեպքում, եթե ինձ հողից կտրեն ու գցեն ջուրը, կամ էլ օդում կախեն:

ոչ սավառնել գիտեմ, ոչ էլ սուզվել ջրում… օդը՝ թռչողինն է, ջուրը՝ ձկանը, հողն էլ նորածին ու բիձա ծառինն…

հո՞ւյս… բոլորովին չունեմ… ծռիր ինձ, եթե կարող ես, իսկ եթե կոտրես՝ վառիր, որ չսառես, որ լույսը չլքի քեզ…

կշարունակեի խոսքս տալ մարդկությանը ստվերաշխարհի… բայց վախենում եմ սարսափից մեր շփումը կորչի. կլռեմ:


Posted

in

by

Tags:

Comments

Leave a Reply