Երկու լավ լուր

Այսօր աշխատանքիս բերումով մի քանի լավ մարդկանց հետ գործ ունեի, իսկ երբ եկա տուն եւ բացեցի էլ–փոստս, գտա եւս մի քանի լավ լուր։ Դե քանի–որ երկուսնել լավն են, սկսեմ նրանից, որ առաջինն եմ ստացել։

Հռիպսեմի Սարգսյանին կարծում եմ արդեն ճանաչում են, թե՛ Հայաստանի Հանրապետությունում եւ թե՛ արտասահմանում։ Համառոտ ասեմ, որ նա ասմունքող է եւ լսել եմ արդեն հաջողել է շատ բեմերում գրավել իր հանդիսատեսին։ Նրա գրած նամակում, որն ուղված էր ինձ, ասում է որ գալիք ամսվա Մարտի 18ին ժամը 18։00 Առնո Բաբաջանյանի համերգասրահում տեղի կունենա իր մենահամերգը։ Նա կատարելու է եւ դասական հեղինակների ստեղծագործություններ, եւ ժամանակակից եւ միջնադարյան։ Համերգի կազմակերպիչն է Երեւանի Պետական Ֆիլհարմոնիան։ Համերգին մասնակցելու են նաեւ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Հասմիկ Հացագործյանը, «Նանե» պարային համույթը։ Մի խոսքով լավ ժամանացի մթնոլորտ է տիրելու։ Ովքեր որ ապրում են Հայաստանում թող բաց չթողնեն այս համերգը եւ ներկա գտնվելով աջակցեն մեր արվեստագետներին։

Իսկ հիմա անցնեմ մեկ այլ լավ լուրի, որն ինձ էր հղել Սոնա Արշունեցին։ Սոնան ինձ գրած նամակում մի լավ բանաստեղծություն էր գրել եւ ուզում եմ որ այն ձեզ էլ հասանելի լինի

ԱՐԹՆԱՑԵ´Ք, ՀԱՅԵՐ

Դեռ չի անցել հարյուր տարի,
Հարյուր գարուն դեռ չի անցել…
Մեր սուգը սև սրտներիս մեջ,
Մեր ժպիտը մնաց թերրի.
Հե՜յ, որտե՞ղ ես դու Մեծ Շիրազ,
Դե հիմա քո աչքերը բաց,
Տե´ս, լուսաշող այս մե՜ծ դարում,
Թուրքն արնախում
Սումգաիթում
Դարասկզբի
Կիսատ թողած Հայոց ջարդն է
Շարունակում
ՈՒ առանց մի պատկառանքի,
Ասես ի լուր ողջ աշխարհի
Ազգն այդ վայրի ու տմարդի
Հանդգնում է առևանգել ու սպանել,
Բռնաբարել կանանց հայոց
ՈՒ հայ մարդու խանդը շարժել…
Դե բա´վ է լռենք,
Արթնացի´ր Դավիթ
Նստիր դու նորից Քուռկիկ Ջալալին,
Կապիր քո մեջքին քո Թուր Կեծակին,
Որ ելնենք մարտի,
Հայոց զոհերի ու մեր նամուսի
Վրեժը լուծենք.
Արթնացի´ր Դավիթ
Արթնացե´ք բոլոր քաջերհայածին
Դուք’ Անդրանիկի կտրիչ զինվորներ
Վարդան զորավար,
Քաջ ֆիդայիններ
Էլ բա´վ է քնեք
Ժամն է հատուցման
Արթնացե´ք, կազմենք մի հուժկու բանակ
Դու´ք մարտը վարեք,
Որ տեսնենք արդար ու սուրբ դատաստան…
ՈՒ ելնենք անհաս մեր սարը Մասիս,
Եվ չքնաղ լեռան ձյունե գագաթին,
Խմենք կենացը պապերիս…
1988թ
Սոնա Արշունեցի

Բրյուսել


Posted

in

by

Tags:

Comments

Leave a Reply