Նամակ ընկերոջիցս

Ողջույն Հակոբ, իմ լավ ընկեր,

Այսօր ինձ հետ պատահեց մի դեպք, որն ինձ ինքնահաստատեց, եւ եւս մեկ անգամ փաստեց մեկ բան, որ մարդկային նվիրումն ու սերը անփոփոխ է ու անկոտրուն։
Այս ամենը թելադրում եմ սրտիս խորքից, լցված սրտիս անկեղծ արտահայտումով։ Հույսով եմ, որ չես կարծի թե խանգարվել է հոգեկանս, սակայն պատմությունը որ պիտի գրեմ ստորեւ, կարող էր եւ վնասվածք թողներ ինչ–որ մեկի հոգեկանին։ Կարդա այս ամենը այնպես, ինչպես կկարդայիր Լոս Անջելես Թայմսում գրված օրվա հերթական տխրալից լուրը։
Ամեն ինչ սկսվեց յոթ ամիս առաջ, երբ ես միացա մի զրուցարանի, որտեղ բազմաթիվ հայեր՝ աշխարհի տարբեր մասերից, միանալով զրուցում են միմյանց հետ։ Այնտեղ ունեմ մի քանի լավ ընկերներ, որոնց հետ կիսում եմ օրվաս. թե՛ լավ եւ թե՛ վատ լուրերը։
Կար եւս մի անձ, որն անհայտ էր ինձ, սակայն՝ թեեւ իմանալով որ ամուսնացած եմ, եւ ունեմ երկու զավակ, անընդհատ սեր էր խոստանում ինձ եւ ասում, թե իբր ճանաչում է ինձ շատ վաղուց, եւ թե միայն հիմա է, ինչ կարողանում է արտահայտել իր ունեցած սերն իմ հանդեպ։
Ես ճիշտն ասած անտեսում էի նրա ասածները, քանզի գիտեյի, որ անիմաստ է լսել մեկի սիրաբանումները, որը, թեեւ իմ միացածի չափով չգիտի, թե՛ իմ արտաքին, եւ թե՛ ներքին կեցվածքը։
Սակայն մի քանի օր առաջ, որոշեցի վեջնականապես բացահայտել այս հարցը, որն սկսել էլ ինձ մտատանջել։ Եվ որոշեցի հանդիպել այդ անձին։ Եվ այսօր հանդիպեցինք…
Առաջին իսկ հայացքից նա համեստ մարդու տեսք ուներ. կոկիկ հագնված, շատ ջերմ տղամարդու կեցվածով, սակայն չանցած մի քանի րոպե, երբ խոստովանում էր իր սերն իմ հանդեպ, նա փորձեց համբուրել ինձ։ Եվ ես էլ կամքիցս դուրս համաձայնվեցի։ Այո, կամքիցս դուրս էր, մտքովս անգամ չէր անցնում որ կանեմ նման բան։
Կյանքումս նման զզվանք չէի ապրել, որքան որ զգացի այդ պահին։ Անմիջապես հետ քաշեցի ինձ իրենից, ասացի կներես, այս ամենր սխալ է, եւ զանգելով ընկերուհուս, խնդրեցի նրան որ գա ինձ վերցնի այդ անտանելի վայրից։
Հետ դարձի ճանապարհին զանգեցի ամուսնուս եւ խոսովանեցի որ սիրում եմ իրեն։ Եվ որ նա իմ միակ սերն է։
Ընկեր, օգնիր ինձ, խենթանում եմ արդեն։ Ինչո՞ւ են մարդիկ դարձել այսքան ինքնասեր։ Ինչո՞ւ չեն կարող կերտել իրենց ընտանիքը, սփռել այդ հզոր սերն իրենց ընտանիքում։ Ինչո՞ւ են փորձում խառնել մեկի հոգեկան վիճակը, եւ ինչո՞ւ են հասկանոլվ սպասում մերժող պատասխանին։ Չէ՞ որ ամեն մի բացասական լիցք էլ ավելի է մոտեցնելու ավարտն արդեն իսկ քայքայված մարդու հոգուն եւ մտքի պայծառությանը։
Լավ է որ օրս ավարտվեց, ամեն ինչ մնաց հուշերի էջերում, եւ փաստարկվեց մեկ բան, որ ես սիրում եմ ամուսնուս։
Շնորհակալ եմ կարդալու համար։ Հույսով եմ հասկացար որ պետք է արտահայտվեի, այլպես էլ չէի կարող պահել այս ամենը սրտիս խորքում։

Քո ընկեր,
Ա.

Comments

Leave a Reply