Լոս Անջելեսից ոտքով դեպի Պերու

Այսօր, ավելի ճիշտ մի քանի ժամ առաջ, երբ զբոսնում էինք մեր քաղաքի կենտրոնական մասում, հանդիպեցինք մի մարդու, որը սեւամորթ էր եւ կարծես թե ինչ–որ բան էր կորցրել։ Մոտենալով մեզ նա հարցրեց «կներեք, չեք ասի, թե ինչպե՞ս գնամ Ռիվրսայդ գավառ»։ Մի պահ չհասկացա թե ինչ է հարցնում եւ խնդրեցի նորից կրկնել հարցը։ Երկրորդ անգամ լսելուց մի պահ ապշեցի, քանզի այդ գավառը մեր քաղաքից մոտ 80 մղոն հեռավորության վրա է գտնվում, եւ դա դեռ մայրուղիներով, իսկ թե առանց մայրուղու որքան, դա դեռ չգիտեմ։ Ասացի, որ ընդհանրապես պետք է գնաք 5րդ մայրուղով, բայց դա անհնար է։ Նա էլ ավելացրեց, թե ոստիկանները չեն արտոնում օգտվել մայրուղուց, ասելով որ այն վտանգավոր է։ Նա իր կիսա անգլերեն եւ իսպաներենով ասաց թե կապ չունի, նա ուզում է հետ գնալ տուն՝ Պերու։ Պերու՞ – հարցրեցի ես ինքս ինձ, եւ սկսեցի կարծել թե այս մարդը խենթ է։ Բայց երբ տեսա նրա տանջված դեմքն ու աշխատասեր հոգին, մի պահ սկսեցի մտածել թե ինչպես է նա հայտնվել ԱՄՆում։ Բանից պարզվեց, որ Պերուից նրան բերել են այստեղ, աշխատացրել եւ խոստացել գտնել իր հորաքրոջն ու տեղեկացնել նրա ԱՄՆում գտնվելու լուրը։ Սակայն ըստ երեվույթի նման բան չէր եղել, եւ նա ստիպված հեռացել եւ հիմա էլ ոտքով ճանապարհ ընկել դեպի հորաքրոջ, կամ մորաքրոջ տուն։ Նա մեզ ցույց տվեց մի փաստաթուղթ, որը տրվել էր Ամերիկյան Փոստային Ծառայության կողմից, որում նշված էր իր նամակային կապի փաստը։ Մարդը չէր ստում, բայց ես դեռ ապշած էի մնացել։ Նույնիսկ չհասցրեցի արագ կողմնորոշվել եւ դրամական օգնություն առաջարկել։ Ինչեւէ, նա էլ զգաց իմ ապշած վիճակն ու հեռացավ, ասելով «Ես Ամերիկացի եմ… ես կքայլեմ…» Ցավում եմ, որ չկարողացա օգնել նրան եւ շատ եմ ցավում որ այսպես կոչվող մարդկանց առեւտուրը գոյություն ունի նաեվ այստեղ՝ ԱՄՆում։ Կաղոթեմ Աստծուն որ օգնի նրան։


Posted

in

by

Tags:

Comments

2 responses to “Լոս Անջելեսից ոտքով դեպի Պերու”

  1. nazarian Avatar

    Quite a few people I’ve talked to about this refuse to believe that slavery exists in the world, let alone in the US. They claim it was the slave’s choice to be put in those conditions.

    This reminds me of the tomato farmers in Florida using males from South of the border as free labor. I don’t think anything has been done or will be done. We would not want to increase the price of our tomatoes in our burgers, would we?

  2. Հակոբ Գեւորգյան Avatar

    Well, frankly I did not know that slavery did exist in the new age, until I saw the poor man from Peru. I mean you could see how abused he was and how much of psychological pain he has. It is a terrible fact, but if you look in a way, every one of us has the desire to stop it and walk. I do not know whether or not it is worthy to fight the slavery/traffic, but I know one thing for sure, no matter what we do there will always be abuse by one human to another.

Leave a Reply