Category: հուշեր

  • Նրանք շատերն են. նրանք հիմար են

    Կրկեսում ներկայացում էր. ծովային առյուծը հանդիսատեսին զարմանք էր պատճառում իր վարժություններով, որոնք նա անում էր վարժեցնող վարպետի հետ միասին: Ամեն անգամ վարժությունը լավն էր. անթերի. եւ ամեն անգամ նա, որպես պարգեւ ստանում էր կեր վարժեղնողի ձեռքից: Հանդեսի վերջում, զարմացած մարդիկ հարցնում էին հանդեսի կազմակերպիչներին, թե ինչպես հանդիպել հանդեսավարին` կենդանուն վարժեցնող մարդուն: Իսկ երբ զարմացածները հանդիպեցին…

  • Լոնի Լոմկա

    Երեկոյան բուժ–սենյակից գնացի հիվանդանոցի բակ ծխելու։ Երկու մարդ, կլինեյին քարասունն անց, երկխոսության մեջ էին, եւ փորձում էին հասկանալ, թե ինչու եւ ինչպես եղավ, որ իրենց հարազտն ընկնելով այդ վատ կացության մեջ, հայտնվեց հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ – Չեմ ջոկում, թե էս փորձանքը որտեղից եկավ կպավ մեր գլխին,–ասաց նրանցից մեկն ու սիգարետի մի խորը խուլափով, տասնութ սանտիմետր…

  • Վերածնունդ՝ Ստի

    Լսում եմ Արթուր Մեսչյանի «Հաղորդություն» երաժշտությունն ու խոհում… Լսում եմ նրա պարզ բացահայտումը մի սուտ պատմության մասին, որին շատերն են դեռ հավատում։ Նա ասում է, թե ինչպես ոմանց ցուցմունքով՝ Տերը ծնվեց ախոռում, թլպատվեց ու որդեգրվեց։ Արթուրի ասածը շատ նման է իր տարեկիցների խոսքերին… հորս, ու մորս խոսքերին։ Միշտ անհայտ ու միշտ սպասողական վիճակում են մեր…

  • ո՞վ էր հնարել այս սուտը

  • Զարմանք

    Երկուշաբթի, Փետրվար 18, 2008թ., Լոս Անջելես, Քալիֆորնիա, Ա.Մ.Ն. Առաջին հանգստի ժամ. 15 րոպե կոֆեի ժամ։ – Շեֆ ջան, կըրնամ էքուց գործի չգա՞մ, հորողբորս թաղումն է,– լացակումած դեմքով գործատիրոջն է դիմում սգավորը։ – Այո,–լուրջ ու մխիթարող ձայնով շարունակում է գործատերը,–իհարեկ։ Ո՞ր հորեղբայրդ է մահացել։ – Դե էն մին ու ճար հորողբերս, օր Հալիվուդ կըմնար։ – Օ՜,–զարմացած…

  • Գրպանի Էլեկտրոկայանը՝ Ինը Վոլտային

    Մութ էր… Սենյակումս փակված, Պառկել ու լսում էի Բախի պաղատանքն Աստծուն։ Մութ էր, Ու հիշեցի օրերս հին, Երբ հայրս մոմի լույսի տակ, Սաղմոս էր երգում Աստվածաշնչային։ Ու այդ մթության մեջ, Հիշում եմ, ծնվում էին գյուտեր, Գյուտարարներ էին շինվում՝ տեղի՜ն, անտեղի՜ն։ Շինվում էին մարդիկ. Շինու՛մ էին մարդկանց՝ Անգիտակցությունից ծլած բարակ ճյուղերին, Խելագարված ծնողների գրկերում մութ։ Հիշում…

  • տխուր ծառը

    Ժամանակներ առաջ, մոտավորապես կես տարի, աշխատում էի մի փայտի քանդակի վրա, որի հետ ունեցած զգացմունքներս առ այսօր դեռ գաղափարախոսությանս հիմքն են հանդիսանում։ Գեղեցիկ էր, երբ նկատվեց։ Կտրվեց, հեռացվեց անտառից։ Բաժանվեց մասերի՝ մանրացվեց։ Վաճառվեց մարդկանց, եւ տրվեց ինձ, որպեսզի ես նրան զարդարեմ։ Զարդարանքի պահին խոսքերս դարձան զենքեր՝ դուր–դանակներ, ուժով լցված մուրճեր… Հնազանդ էր, երբեք չմերժեց։ Ինձ…

  • Հուշեր

    Հիշում եմ մեր դպրոցը միջնակարգ, որի աջափնյա պահեստային մասում ժամանակին կոմունիստական դրոշներն ու կարգախոսերն էին պահվում։ Հենց այդ նույն դփրոցի պահեստում էլ բնակվում էին մի ընտանիք, ովքեր գաղթել էին 1988ին Սումգայիթից, հայկական երկրորդ ջարդերի ժամանակ։ Հիշում եմ ընտանիքի խեղճ վիճակը, որն այսօր միտքս եկավ եւ որն էլ դարձավ օրագրիս այսօրվա գրառումը։ ԵՎ հարցնելով ինքս ինձ,…

  • Օրվա հուշեր

    Այսօր առավոտյան գնացել էինք Սանթա Մոնիքա քազաքում գտնվող Գյուղացիների Շուկան, որտեղ ել նվագում էր մի հիանալի երաժշտական խումբ՝ Masanga Marimba Ensemble անվամբ։ Խմբավարը՝ Ռիք Ալվիսոն, մի հիանալի մարդ նվագումր էր Զիմբաբվեական երաժշտություն, որի ուրախ հնչյունները միանգամից բացում էին մարդու սիրտը, իսկ մարմինը սկսում էր շարժվել ուրախությունից։ Մի խոսքով, շատ ուրախացանք, մարդիկ ուրախությունից ժպտում էին եւ…