Շաբաթ, Մարտ 8, 2008

Լսում եմ Արթուր Մեսչյանի «Հաղորդություն» երաժշտությունն ու խոհում… Լսում եմ նրա պարզ բացահայտումը մի սուտ պատմության մասին, որին շատերն են դեռ հավատում։ Նա ասում է, թե ինչպես ոմանց ցուցմունքով՝ Տերը ծնվեց ախոռում, թլպատվեց ու որդեգրվեց։ Արթուրի ասածը շատ նման է իր տարեկիցների խոսքերին… հորս, ու մորս խոսքերին։ Միշտ անհայտ ու միշտ սպասողական վիճակում են մեր ծնողները։ Ո՞վ բարդեց այս փսորված ծամոնի գունդը մեր ազգի գլխին։ Ես այն գիտեմ, բայց չեմ ասի, քանզի… Քանզի, երբ լսեցի Մեսչիանին ու նրա հարցին, թե «ո՞վ է հնարել այս սուտը», հասկացա, որ սուտը հարցաքննել պետք չէ. այն արդեն բացահայտ է որպես սուտ։ Իսկ երբ սուտը բացահայտված է, ապա բողոքարկումն ու մեղանչանքը զուր են, որովհետեւ ստին կարեկցողն ինքն է դառնում զոհ ու չար գործի բաժնետեր։ Ստին պետք է հիշել որպես մղձավանջ, կամ էլ ընդհանրապես չհիշել։ Ստին պետք է նայել որպես թիթեռ չդարձած չորացած որդի ու երբեք չխառնել ներկա հավատքին ու հույսին։ Սուտը՝ որն ունի քառասուն օրվա կյանք, չի կորցնի իր վավերությունը, երբ այն հիշվի ու վերածնվի։ Իսկ այս ամենը հասկանալու համար, ցավոք, անհավատ մարդիք, պետք է ետ դառնան ու լսեն ստի քազցր լեզվին՝ հայացքը հառած ճպացաց աչքին, որպեսզի տեսնեն, թե ինչ են կորցնում այն պահից սկսած, երբ վերածնում են սուտը՝ կյանքեր ավիրած։
Հակոբ Գեւորգյան,
Մարտ 8, 2008թ.

Երեքշաբթի, Մարտ 4, 2008
Կիրակի, Սեպտեմբեր 30, 2007

Անցած օրը գնացել էի Վաշինգթոն Մութուալ բանկ, ֆինանսական գործարք կատարելու նպատակով։ Ներս մտնելուց առաջ հիշեցի բանկի պահակին, որն ազգությամբ կարծես թե Մեքսիկացի է, եւ չգիտես ինչու, արդեն մի քանի անգամ նկատելիորեն մի տեսակ թարս է նայում ինձ։ Երբեւէ չեմ հարցրել նրան, թե ինչու է այդպես նայում ինձ, եւ այս անգամ որոշեցի կոնֆլիկտ ստեղծելով պարզել այդ անորոշ վիճակը։
Հիշեցի, որ բանկի ներսում գրված էր մի գրություն, որում ասվում էր “No Food, No Drink”, այսինքն, ուտելիքի եւ խմիչքների մուտքը դեպի բանկ արգելվում են։
Ձեռքս առա Սթարբակս քաֆեն և շարժվեցի բանկի ուղղությամբ, ակնկալելով բանկի պահակի եւ ինձ հետ տեղի ունենալիք բանավեճը։
– Կներեք, կասեր պահակը, չեք տեսնում այս գրվածքը, որում ասվում է “No Food No DRINK”?
– Ի՞նչ գրվածք։ Օ՜ ա՞յս գրվծքը։ Դե ընդհանրապես Քալիֆորնիաում գոյություն ունի պատգամներում գրված տառերի չափսի օրենք, և կարծես թե այս գրությունը չի համապտասխանում այդ օրենքին։
– Չգիտեմ դա, բայց այս պահին ես եմ օրենքը, և ասում եմ ձեզ, որ ուտելիքի եւ հատկապես խմիչքի մուտքն այս բանկում արգելված է։
– Հասկանալի է ձեր զայրությը, բայց սա խմիչք չէ, սա քաֆե է։
– Քաֆե է, թե խմիչք, միևնույն է, դուք այն խմու՛մ եք, չէ՞։
– Չէ…
– Ինչպե՞ս չէ։ Զայրութով կպատասխաներ նա։
– Ես այն չեմ խմում, այլ կուլ եմ տալիս…
Այպիսի բանավեճ պատկերացնելով մտա ներս, ու զգացի, որ ինչ–որ մի բան տեղում չէ։ Գրությունը տեղում էր, իսկ նրա պաշտպանը՝ Մեքսիկացի Պահակը, չկար։

Չորեքշաբթի, Օգոստոս 29, 2007

Այսօր պատահմամբ այցելեցի wordpress.com կայքը, որտեղ tag surfի միջոցով իմացա, որ wordpress.comի մուտքը փակ է Թուրքիայի ինտերնետ հասարակուան հանդեպ Թուրքիայի ինտրենետ ծառայությնների կողմից։ Հետեւելով որոշ հղումների գտա մի շարք այլ տեղեկություններ, որոնք էլ դարձան այս գրառման հիմնական պատճառը։
Տեղեկություններից մեկում գրված էր մի նամակ, որում, նամակի հեղինակ Ադնան Օկտարի փաստաբանը պահանջում էր Մաթ Մյուլենվեգից (Մաթ Մյուլենվեգը wordpress.comի տերն է) հեռացնել wordpress.comում գտնվող բոլոր այն գրությունները՝ գրված Էդիպ Յուկզելի կողմից, որոնք վերաբերում են իր պաշտպանյալ՝ Ադնան Օկտարին (գրական անվանում է Հարուն Յահյա։) Նա նաեւ տեղեկացնում է Թուրքիայի օրենսդիր դատարանի որոշումը, ըստ որի արգելք է դրվում wordpress.comի հանդեպ։ (քախվածք՝ http://wordpress.com/blog/2007/08/19/why-were-blocked-in-turkey/)
Մի քանի որոնումներից հետո հայտնաբերեցի այն, որ Ադնան Օկտարը Սայիդ Նուրսիի գաղափարակիցն է եւ, ինչպես Նուրսին, նա նույնպես կողմ է մահմեդական հիմունքներին եւ ընդդեմ եվոլուցիային։ Պարզվեց, որ նա նաեւ դեմ է Սիոնականությանը եւ Ազատ Որմնադրիներին։
Կապակցեոլվ Ադնան Օկտարի Թուրքական կառավարության պաշտպանողական քաղականությունը, եւ Սիոնականների հայտարարությունները Իսրաել–Թուրքական բարեկամության մասին, հասկանալի է դառնում Թուրքիայի անկայուն վիճակը տարածաշրջանում, եւ նրա հաստատակամ կործանումը՝ այս անգամ նենգ ազգայնականների եւ փոքրամասնությունների հետ տեղի ունոցող, կամ ունենալիք, բախումների հետեւանքով։
Լինելով Հայ եւ հարեւան Թուրքիային, ժամանակն է գիտակցել, որ ստեղծված խոչնդոտների լուծումը, որը բխելու է մեր ենթագիտակցությունից` օրինակ, հայերը չպիտի սիրեն թուրքերին եւ համանման, չի բերելու այն արդյունքը, որն օգտաբեր է մարդկությանը, կամ տվյալ խմբին, որը կհամագործակցի այդ խոչնդոտի լուծմանը։
Հետեւաբար, պետք է պատրաստ լինել նոր մարտահրավերնեին։ ԵՎ երբեմն էլ անտեսելով դրանք կասեցնել այն, իսեր մարդկության եւ արդարության։ Վերջապես մի փաստ՝ մի բան որ դարերն են փաստում, այն է Հայ ազգի բարի եւ մարդասիրական բնավորությունը։ Այս անգամ մենք միջամտելու կարիք չունենք, թող որ մեր բարի էներգիան փոխանցվի համայն մարդկությանը, կամ մարդկությունից նեղացած արարածներին։

Չորեքշաբթի, Փետրվար 14, 2007

Բանից պարզվեց, որ նախորդ գրառումս, որը կապված էր Քրիստինայի օրագրում գրված նյութին, չափից դուրս վիճողական իմաստ է ունեցել, եւ ոմանց մոտ էլ զայրույթ է ստեղծել։ Գրանցում եմ պատասխանս, որը կարող եք գտնել այս էջում։
Հ. Գեւորգյան said…
Հիմա զգում եմ, թե ինչ վիճողական բառեր եմ օգտագործել հաղորդագրությանս մեջ։ Սակայն չեմ զղջում, քանզի ժողովրդավարությունը տեսնելով սեփական մաշկիս վրա հասկանում եմ ոչխարաբուծության գաղտնիքները, եւ այդ իսկ պատճառով էլ գելի սիրտ կերած գելխեխտի նման ընդդիմանում եմ ոչխարաբուծական ֆերմաներում աշխատող Փողկապավոր Հովիվներին, որոնք նորընտիր սահմանադրությունը, որի առաջին խոսքերը կարծես թե ճարտարապետական գործիքներով սծանված մարդու մահվան երդման արարողության նախաբանն է հիշեցնում, սուրբ գրքի նման պահում են իրենց գրասեղանի գզրոցներում, ուր ժամանակներ առաջ կոմկուսի կարմրակազմ կանոնատետրն էին պահում, սուրբ գրքի նման։ Աչքալուսանք ձեզ՝ իմ հանկարծակի–ընկեր, քանզի որքան փորձում եմ չհամագործակցել խորտակվող մարդու մահվանը, այնքան չի ստացվում, քանզի ամեն անգամ խոսելիս ձեզ հետ եւս մի քանի մետր խորն է նա սուզվում։ Գուցե եւ դուք օգնեք ինձ այս էժան խաղում, փոխելով ուղղին շպյոն Օնիկի*։ Քանզի լավ է լինել գելխեղտ շուն, քան թե ոչխար առանց դմագի։»
* Շպյոն Օնիկ. Գյումրիում Օնիկ անունով մի Անգլիական լրտես է լինում։ Մի օր էլ Անգլիացիները որոշում են եւս մի լրտես ուղարկել Գյումրի, Օնիկի մոտ։ Նոր լրտեսին ասում են, որ հասնեն Գյումրի կհարցնես Ժողովրդին, թե որտեղ է գտնվում կենտրոնական դեղատունը, որի կողքին էլ Օնիկի տունն է։ Լրտեսը հասնում է Գյումրի, հարցնում «Կներեք, որտե՞ղ է գտնվում կենտրոնական դեղատունը։» Նրան պատասխանում են «Ծօ, Շպյոն Օնիկենց տան կողքն է։
8:51 AM

|
|