Նոր ժամանակներ, նույն մարդիկ

Մարդիկ մոլորված, մոլորակ երկրի,
մի մութ գիշերում տեսան մի հրաշք.
երկնքի խորքում սեւ գույնի միջից,
տեսան մի ասուպ՝ բյուրեղ հրացած։

Մոլորակ երկրի սիրուց գեղանի,
վազում էր այն երկիրը ի վար,
ամոթից՝ երկրի գեղատես մարմնի,
հալվում էր ասես ամաչկոտ փերի։

Հպվելով ամպին, երկինքը ի վեր,
անկախ իր կամքից առաջընթացիկ,
սիրո խոսքն ինք իր մեջ պահած,
վերանում օդում ի սեր աշխարհի…

* * *

Այպսիսն է կյանքը, երկրի վրա։ Այսպես են ուղղորդվում մտքերը մարդկային։ Եվ ոմանց համար ասուպ են դարձել որոշ ազգերի մարդիկ միամիտ։ Եթե կիսվել են մարդիկ մոլորյալ, ապա այսպես կլինի ավարտն աշխարհի.

Ոմանք իրենց վեհ պահած մնացածներից, իրենց կպահեն հմայիչ երկրի պես. միշտ գայթակղանքի գերի պահելով մնացածներին. ինչպես ասուպներին։ Իսկ մնացածներն իրենց պահելով  հայտնություն առնող ասուպների պես, միամիտ սլացքով կգան երկիր։ Եվ այս երկուսի բախման ընթացքին, կբխի նոր լույս՝ ասուպի մահից։ Եվ այդպես շարունակ, նորանոր մարդիկ, ասուպների պես կհալչեն օդում. չգիտակցելով թե ու՞ր էին գնում եւ ի՞նչի հասան։

Բայց թող որ հանկարծ երկիրը դաժան, հաճույք ստացած ասուպի մահից, դեպ իրեն ձգի մի մեծ ասուպի. այն ժամանակ չեմ նախանձնի նրա հմյնքին, որն էլ չի վայելի նոր մահը լույսի, քանզի նոր լույսը՝ այրվող ասուպի, իրեն այդ անգամ ներում չի շնորհի. կտաքանա, կայրվի, բայց կմնա ուժի մեջ հստակ, ու զարկելով երկրին հուժկու հարվածով, առանցքից դուրս կբերերի նրան հավիտյան, երբեմնի մոլորակ երկրին գեղանի։

Ահա թե ինչպես կլինի վերջն այն ամենի, ինչ մարդիկ տեսան, եւ փորձում են այդ իսկ կերպով էլ վարվել, ի սեր իրենց սեփական մարմնի, մտքի եւ ոգու…չարեգեղ։

Հակոբ Գեւորգյան
Հունվար 1, 2009թ., Լոս Անջելես

Comments

2 responses to “Նոր ժամանակներ, նույն մարդիկ”

  1. maestro Avatar
    maestro

    I know you do not really expect a comment on this, like a parent does not expect a comment on his child, confident that it is the best on Earth.
    I have to say I am impressed, although there is still a space for development and research.

  2. Հակոբ Գեւորգյան Avatar
    Հակոբ Գեւորգյան

    It’s tough for me to reply on comments made on my works. I feel that friendship is of utmost importance in solving problems which bother people and nations. Let there be an approach–a respectful approach that is–towards issues which we all face.

    Thanks Vardan djan

Leave a Reply