Francois Kevorkian is awesome!

Francois KI spoke about Francois K. few days ago. Well, today I purchased the Coldplay’s single for Talk by Francois Kevorkian. And I am listening to it right now! It is awesome, the best coldplay remix ever. I would suggest everybody who likes progessive dance, techno music to check it out.


Posted

in

by

Tags:

Comments

9 responses to “Francois Kevorkian is awesome!”

  1. maestro Avatar
    maestro

    Բարև՜ Հակոբ,
    Ճիշտն ասած “preview”–ն մեծ տպավորություն չթողեց։:(

  2. Հակոբ Գեւորգյան Avatar

    Բարեւ ախպերս, էս ու՞ր էիր :)

    Մի քանի գործիքավորում լավ է ստացվել։ Մի քիչ երկար է, բայց կարծում եմ լավն է, եթե դիջեյություն ես ուզում անել։ Օրինակ ես մեկ ռեմիքս արեցի, բավականին լավ ստացվեց։ Եթե կուզես ասա կուղարկեմ։ Կամ տեսնեմ, եթե մեգաբայթերիս քանակը բավարաի այստեղ կդնեմ։

  3. Հակոբյան Avatar
    Հակոբյան

    շատ հարգելի Հակոբ Գեվորգյան

    ուզում եմ իմ շնորհակալությունս հաղորդել ձեզ Առամ ասատռյանի մահվան կապակցությամբ այդքան հարգալից լինելու համար.
    Քանի ձեր նման մարդիկ կան մեր կողքին հայ ազգը կբարեփոխվի,և մի օր նախանձը կվերանա , կդարնանք իրոք քաղաքակիրթ ազգ.իհարկե չկարողացա ասել այն ամենը, ինչ կուտակված էր հոգումս. կսկծից արցունքներս թափվում են. շատ ափսոս Արամը
    նորից շնորհակալություն Ձեզ

    Ժանետա Հակոբյան, Կանադա Մոնրեալ

  4. Հակոբյան Avatar
    Հակոբյան

    Շատ հարգելի Հակոբ Գևորգյան

    Ուզում եմ իմ շնորհակալությունս հաղորդել ձեզ Արամ Ասատրյանի մահվան կապակցությամբ այդքան հարգալից լինելու համար.
    Քանի ձեր նման մարդիկ կան մեր կողքին հայ ազգը կբարեփոխվի,և մի օր նախանձը կվերանա , կդարնանք իրոք քաղաքակիրթ ազգ.իհարկե չկարողացա ասել այն ամենը, ինչ կուտակված էր հոգումս. կսկծից արցունքներս թափվում են. շատ ափսոս Արամը

    Նորից շնորհակալություն Ձեզ

    Ժանետա Հակոբյան, Կանադա, Մոնրեալ

  5. Հակոբ Գեւորգյան Avatar

    Շնորհակալ եմ բարեմաղթանքների համար։ Արամ Ասատրյանի մահը իրոք ցավալի է հայ ժողովրդի այն ներկայացուցիչների համար, որոնք գեթ մեկ անգամ ուրախության առիթների ժամանակ պարել են նրա երաժշտության տակ։ Ես ինքս Արամ Ասատրյանի համաքաղաքացին եմ եւ ինչ–որ չափով էլ ծանոթ եմ նրա ընտանիքին։ Կաղոթեմ որ Աստված լուսավորի նրա հոգին։

  6. Հակոբյան Ժ. Avatar
    Հակոբյան Ժ.

    Հարգելի Գևորգյան

    …Ասեմ , որ ես 15 օր հյուրընկալվել եմ Արամենց Տանը Լոս Անջելոսում. վայելել եմ այդ իրոք հայկական ,նահապետական ընտանիքի համով–հոտով նիստն ու կացը, Զվարթի ,Նվարդի մտերմությունը. Տիգրանի ու նրա կնոջ անմիջականությունը; Ուզում եմ իմանալ Արամ Ասատրյանի թաղման մանրամասները, երբ, որտեղ, եթե գիտեք, խնդրում եմ հայտնեք;
    Աստված լուսավորի նրա հոգին, հողը թեթև լինի նրա վրա
    կանխավ շնորհակալություններս
    Հակոբյան Ժ.

  7. Հակոբ Գեւորգյան Avatar

    Իրոք որ Ասատրյանների տունը մի վառ օրինակ էր նրա, որ թեկուզ եւ ամերիկաում, երբ մադիկ թաքնվելով «ազատության» մեջ փորձում են անտեսել այն՝ ինչ հայկական է եւ ինչ բարոյապես մաքուր եւ առողջ, հնարավոր է ունենալ ընտանիք, որի բոլոր անդամները հավասարազոր են եւ համերաշխ։ Չեմ ցանկանում խառնվել Աստծո գործերին, բայց տղայի՝ Սեթրակի մահն էլ մեծ վիշտ էր իր ծնողներին եւ բարեկամներին։ Թող որ բարին լինի, սուգ էլ չլինի…

    Արամ Ասատրյանի թաղումը տեղի կունենա Նոյեմբեր 12 ք. Էջմիածնում, իսկ ԱՄՆում հոգեհանգիստը տեղի կունենա Հոլիվուդի Վայն փողոցի վրա գտնվող Էջմիածնական թեմին պատկանող եկեղեցում (1204 North Vine Street, Hollywood, CA, USA
    Ինչեւէ, եթե ցանկանաք ինձ հետ կապ հաստատել, կարող եք գրել ինձ հետեւյալ էլ–փոստով։

  8. Հակոբյան Ժանետա Avatar
    Հակոբյան Ժանետա

    Հարգելի Հակոբ

    Նախ շնորհավորում եմ Ձեր ու ձեր ընտանիքի Նոր Տարին,ցանկանում եմ առողջություն և հաջողություններ 2007 թվականին Ձեր ազգանվեր աշխատանքում; Իսկ մեր Հայաստանին ամրապնդում, հզորացում և միասնականություն, թող կատարվի պանդուխտ հայերիս իղձը ու շուտով վերադառնանք հայրենիք…
    Նորից հիշել էի Արամ Ասատրյանին ու գրել մի համեստ բանաստեղծություն նրա հիշատակին։
    Կցանկանայի կարդայիք …

    Արամ Ասատրյանի Հիշատակին

    Կյանքը շատ կտրուկ քոուղին շրջեց,
    Տարավ քեզ լրիվ հակառակ ճամփով,
    Դու հայտնվեցիր անծանոթ ափեր
    Անծանոթ մարդիկ դարձան քեզ ընկեր։
    Եվ կյանքդ, որ մի հրաշալի բեմ էր,
    դարձավ աննշան, դարձավ միզացեն
    Եվ քո փոխարեն ամեն դրածո
    Ուզում էր խաղալ գլխավոր դերեր։
    Դու հայնվեցիր մռայլ մութի մեջ
    Ինչ ստեղծել էիր ու քոնն էր միայն,
    Դարավ առեղծված, մոռացված մի էջ
    Ոչ–ոք չտեսավ խռովքդ անձայն։
    Սակայն քո հոգին մեղմ էր հովի պես
    հուզվում էիր դու երբեմն այնպես,
    Որ թողնում էիր ծանր մտքերդ
    Խենթացնում էիր մեզ առաջվա պես։

    Հ.. Ասեմ, որ Նվարդի ու երեխաների Երեվանում եղած ժամանակ,Երեվանի փեսաս /բժիշկ/իմ խնդրանքով այցելել էր նրանց ու ցավակցել։իր ցանկությամբ ծաղիկներ թր դրել Արամի գերեզմանին Զվարթնոցի գերեզմանատանը;

    Հարգանքներով Ժանետա Հակոբյան Կանադայից

  9. Հակոբ Գեւորգյան Avatar
    Հակոբ Գեւորգյան

    Շնորհակալություն

Leave a Reply