Մոնթեբելո, Քալիֆորնիա

Montebello, California, USA. April 24 2006Այսօր առավոտյան գնացել էինք Մոնթեբելո, որտեղ գտնվում է Հայոց Եղեռնի հիշատակներին նվիրված հուշարձանը։ Միգուցե դեռ վաղ էր, բայց այդքան էլ մարդ չկար հուշարձանի մոտ։

Ինչեւէ, հանդիպեցինք մի տարեց կնոջ, որի անունն էր Էլիզավետ Ջիլյան, որն էլ շատ վրդոհված էր, որ առ այսօր հայոց ցեղասպանության հարցը անընդհատ առհամարվում է, թե՛ ամերիկյան կառավարության կողմից, եւ թե Տեր Աստծուց։ Ես էլ նրան հանգստացնելու համար ասացի, որ մենք, երիտասարդներս պիտի հասկացնենք նրանց եւ հաղթենք շուն թուրքին։ Նա էլ ասաց, էհ՜ ես միգուցե չտեսնեմ հայրենիքս, բայց գոնե դուք տեսեք։ Թէեւ իմ հայրենիքը ներկայիս Հայաստանի Հանրապետությունն է, բայց նրանը պապենական Հայքը, որն այսօր շուն թուրքին է։

Մի խումբ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին «Էլ Երբեք» (Never Again Campaign) կազմակերպությունը, երկու դոլար նվիրատվության դեպքում տալիս էին սեւ եւ կարմիր գույնի թեւնոցներ, որոնց վրա գրված էր (NEVER AGAIN – www.never-again.com). ասեմ որ հենց հիմա այն իմ ձեռքին է։ Նրանք նաեւ ժողովրդին տեղեկացնում էին թրքական անորակ ապրանքները եւ խորհուրդ տալիս չգնել այն։ Կարծում եմ լավ բոյկոտելու միջոց է, քանզի գնելով Թուրքիայի արտադրանքները մենք նպաստում են նրանց, հայոց ցեղասպանությունը հերքելու գործում։ Ինչեւէ, մանրամասն տեղեկությունների համար գնացեք այստեղ, կամ ապրանք գնելիս տեսեք ապրանքանիշի առաջին թվերը, եթե դրանք սկսում են 869 թվերով, կամ տեսեք Made in Turkey կամ Product of Turkey նախադասությունները, մի գնեք. փոխարենը գնեք Հայաստանի Հանրապետության ապրանքները։


Posted

in

by

Tags:

Comments

One response to “Մոնթեբելո, Քալիֆորնիա”

  1. Edik Avatar

    Կարդում եմ Ձեր կայքի նյութերը ու զգում, որ
    շատ հայրենասիրական շունչ ունի, նամանավանդ
    այն բանաստեղծությունը որ նվիրված է վաղամեռիկ
    Գուրգեն Մարգարյանին, որի համար իմ խորին
    շնորհակալությունն եմ հայտնում հեղինակին, ինչպես
    նաև Ձեզ, որ տեղադրել եք Ձեր կայքում:
    Դա դեռ բոլորը չէ,իսկ -ն
    գլուխգործոց է, որ մեզ ճանաչել է տալիս, թե
    Պատրիարք Մութաֆյանն ինչ գործի է Թուրքիայում.
    Ազգ-ը ծախելու…
    —————————————————————-
    Ձեզ մի խնդրանք, եթե ունեք Սոնա Արշունեցու
    é-mail-ը խնդրում եմ ուղարկեք, ես ուզում եմ
    նամակով շնորհակալություն հայտնել:
    Կանխավ շնորհակալ եմ- Էդիկ – Ավագյան – Փարիզ

Leave a Reply