Նոր գիրք գրասեղանիս վրա

Վերջերս շատ եմ մտնում «Բարնս եւ Նոբել» եւ ման գալիս նրանց զեղջ արժեքավարված գրքերի բաժինը։ Վերջին անգամ երբ մտա, կլիներ մեկ շաբաթ առաջ, գնեցի Բորիս Ստառլինգի Վոդկա գիրքը։ Գրքի արժեքը շատ լավն էր. հաստակազմ գիրք ընդամենը 4.98 դոլլար արժողությամբ, մինչ դեռ բարակ կազմով գիրքը, որի երեսի նկարը մի փոքր տարբեր է իմ ունեցածից, արժե 7.99։

Ինչեւէ, գրքի արժեքը շատ լավն էր, իսկ հիմա, երբ սկսել եմ կարդալ, դուր է գալիս պատմվածքը։ Պատմվածը ռուս գողական աշխարհի, նախկին ԿԳԲի ու չեչեն աֆտարիտետների մասին է, որոնք Մոսկվայում սովետի կործանումից հետո մի պատերազմ են սկսում, որ էլ ասելու չի. Կառլիոնին նման բան կերազեր անել…

Շատ տեղին է գրված մի քանի ռազմավարական տվյալներ, օրինակ թե ինչպես Անդրպովից սկսած ինչպես է ԿԳԲն իր հսկողությունն ունեցել Օղու արտադրման մեջ, օգտագործելով այն ռուս ժողովրդին ղեկավարելու գործում։ Ինչպես հեղինակն է ասում, ռուսն ամեն ինչից կզրկվի, բացի օղուց։ Այնպես որ, օրինակ եթե Հայաստանում սկսեն հացի ու ջրի սպառումը ղեկավարել ինչ–որ գաղտնի անձինք, ուրեմն հաշվեք որ մի լուրջ փոփոխություն է լինելու։ Նույնը վերաբերում է ծիրանին։

Ինչեւէ, ընթերցելի գիրք է ու լավ գնում…


Posted

in

by

Tags:

Comments

10 responses to “Նոր գիրք գրասեղանիս վրա”

  1. maestro Avatar
    maestro

    Գնամ մի օրինակել ես գնեմ :) չնայած եթե գիրք կարդալու ժամանակ ունենամ, երեւի մասնագիտական մի բան կցանկանամ:

  2. Հակոբ Գեւորգյան Avatar

    Խորհուրդ կտամ Բարնս եւ Նոբելի զեղջերի բաժինը նայես, ահակին խնայողության հնարավորություն են տալիս։

  3. maestro Avatar
    maestro

    Իսկ պատկերացրու որ ոչինչ չզնես, այլ հենց խանութում նստես կարդաս, ինչ մեծ
    խնայողություն կանես :)

  4. maestro Avatar
    maestro

    Do you have by any chance the sheet music of Dave Bruveck’s “Take five” for piano?

  5. maestro Avatar
    maestro

    Brubeck*

  6. Հակոբ Գեւորգյան Avatar

    Մաեստրո ջան, լավ երգա…
    Ես անձամբ չունեմ, բայց Գուգլով փնտրեցի ու գտա։ PDF ֆայլա http://johnwesleybarker.madasafish.com/scores/transcriptions/Take5.pdf

    Կարող եմ իմանալ, թե ու՞մ համարես ուզում։

  7. maestro Avatar
    maestro

    That one is not for piano actually, but drums, bass, sax and piano. Thank you anyway.
    Իմ համար:

  8. Հակոբ Գեւորգյան Avatar

    Չգիտեի, որ դուքել (հ.գ.) եք նվագում։ :)

    Ես էլ մի փոքր ջազ գործ եմ սովորում դաշնամուրի վրա. երեք ձեռքի համարա։ Ճիշտն ասած անունը դեռ չգիտեմ, բայց լավնա :))

  9. maestro Avatar
    maestro

    Որքան գիտեմ պետկ է գրվի “դուքել եք”:
    Դու ո՛ր ձեռքի մասն ես սովորում: :)

  10. Հակոբ Գեւորգյան Avatar

    Ինձ բարդ մասն էր տրված, բայց որոշել եմ աջ ձեռքը նվագեմ ;) այդքան էլ դժվար չի…

Leave a Reply