Գրանցում ի պատասխան նախորդ գրառման վերաբերյալ կատարված հղումներին

Բանից պարզվեց, որ նախորդ գրառումս, որը կապված էր Քրիստինայի օրագրում գրված նյութին, չափից դուրս վիճողական իմաստ է ունեցել, եւ ոմանց մոտ էլ զայրույթ է ստեղծել։ Գրանցում եմ պատասխանս, որը կարող եք գտնել այս էջում։

Հ. Գեւորգյան said…

Հիմա զգում եմ, թե ինչ վիճողական բառեր եմ օգտագործել հաղորդագրությանս մեջ։ Սակայն չեմ զղջում, քանզի ժողովրդավարությունը տեսնելով սեփական մաշկիս վրա հասկանում եմ ոչխարաբուծության գաղտնիքները, եւ այդ իսկ պատճառով էլ գելի սիրտ կերած գելխեխտի նման ընդդիմանում եմ ոչխարաբուծական ֆերմաներում աշխատող Փողկապավոր Հովիվներին, որոնք նորընտիր սահմանադրությունը, որի առաջին խոսքերը կարծես թե ճարտարապետական գործիքներով սծանված մարդու մահվան երդման արարողության նախաբանն է հիշեցնում, սուրբ գրքի նման պահում են իրենց գրասեղանի գզրոցներում, ուր ժամանակներ առաջ կոմկուսի կարմրակազմ կանոնատետրն էին պահում, սուրբ գրքի նման։ Աչքալուսանք ձեզ՝ իմ հանկարծակի–ընկեր, քանզի որքան փորձում եմ չհամագործակցել խորտակվող մարդու մահվանը, այնքան չի ստացվում, քանզի ամեն անգամ խոսելիս ձեզ հետ եւս մի քանի մետր խորն է նա սուզվում։ Գուցե եւ դուք օգնեք ինձ այս էժան խաղում, փոխելով ուղղին շպյոն Օնիկի*։ Քանզի լավ է լինել գելխեղտ շուն, քան թե ոչխար առանց դմագի։»

* Շպյոն Օնիկ. Գյումրիում Օնիկ անունով մի Անգլիական լրտես է լինում։ Մի օր էլ Անգլիացիները որոշում են եւս մի լրտես ուղարկել Գյումրի, Օնիկի մոտ։ Նոր լրտեսին ասում են, որ հասնեն Գյումրի կհարցնես Ժողովրդին, թե որտեղ է գտնվում կենտրոնական դեղատունը, որի կողքին էլ Օնիկի տունն է։ Լրտեսը հասնում է Գյումրի, հարցնում «Կներեք, որտե՞ղ է գտնվում կենտրոնական դեղատունը։» Նրան պատասխանում են «Ծօ, Շպյոն Օնիկենց տան կողքն է։

8:51 AM

Comments

2 responses to “Գրանցում ի պատասխան նախորդ գրառման վերաբերյալ կատարված հղումներին”

  1. Կարեն Վրթանեսյան Avatar

    Հա-հա-հա, Հակոբ, ես էլ մեկ ուրիշ Օննիկի մասին մտածեցի ;))))

    Ի դեպ, մի օրագիր էլ ես եմ բացել. http://ahousekeeper.livejournal.com/

  2. Հակոբ Գեւորգյան Avatar

    Կարեն ջան,

    Երեւի թե Անգլիաում Գյումրեցիներ կատակնեին այդքան էլ ծանոթ չեն եղել։ Թե չէ են մեր իմացած Օննիկը հիմա ասպարեզում չէր լինի։ :))

Leave a Reply