Թուրքիան ոչ միայն թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, այլ ունի հստակ ու ոչ երկարաժամկետ նպատակ՝ Հայաստանը ոչնչացնել։

Քիչ առաջ կարդում էի մի շատ հետաքրքիր եզրահանգում, որը կատարել է ArmenianHouseի խմագիր Կարեն Վարդանեսյանը իր օրագրում, որն էլ տեղադրում եմ իմ կայքում՝ հասարակությանը հասանելի դարձնելու նպատակներով։

Հայ-թուրքական հարաբերություններ
Անցած շաբաթ ներկա էի նախկին մի դիվանագետի հետ հանդիպման։ Հանդիպումը բավականին նեղ շրջանակով էր, կազմակերպիչներն էլ խնդրեցին իրենց հաստատության անունը չհիշատակել, այդ պատճառով ավելին բացահայտել չեմ կարող։

Ինչեւէ, դիվանագետը մի հետաքրքիր դրվագ պատմեց։ 90-ականների կեսերին տեղի են ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ։ Այս հանդիպումներից մեկի ժամանակ (1996, Բուխարեստ), հայկական կողմը հետեւյալ հարցադրումն է արել. «Եթե մենք հրաժարվենք ցեղասպանության ճանաչմանը ուղղված գործողություններից, կբացի արդյո՞ք Թուրքիան սահմանը»

Թուրքերի պատասխանը հետեւյալն էր. «Դուք հիմա թույլ եք եւ պատրաստ եք ցեղասպանության հարցը դնել սառնարան, միայն թե սահմանը բացվի։ Սահմանը բացելուց հետո դուք կուժեղանաք ու նորից այդ հարցը սառնարանից կհանեք»։

Չեմ կարծում, որ այս պատասխանը որեւէ մեկին զարմացրեց։ Հայերի մեծամասնությունը շատ լավ գիտակցում է, որ Թուրքիան Հայքի թշնամին է։ Սակայն այս դրվագը բնութագրում է շատ կարեւոր մեկ այլ բան, այն է՝ Թուրքիան ոչ միայն թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, այլ ունի հստակ ու ոչ երկարաժամկետ նպատակ՝ Հայաստանը ոչնչացնել։ Որովհետեւ վերը բերվածի նման թշնամանքի արտահայտումը թույլատրելի է միայն եւ միայն այն ախոյանի նկատմամբ, որին հաստատ մտադրված ես ոչնչացնել մոտակա ժամանակ, ու հարյուր տոկոսով համոզված ես, որ ի վիճակի կլինես դա անել։

Նաեւ մեկ այլ հետաքրքիր հարց է ծագում. ինչո՞ւ են ՀՀՇ-ականները՝ լինելով քաջատեղյակ այս իրավիճակից, այնուամենայնիվ ժողովրդին հեքիաթներ հրամցնում Թուրքիայի հետ հաշտվելու հնարավորության մասին, փորձում հայության մեջ մեղքի բարդույթ առաջացնել, թե իբր հենց մեր՝ հայերիս համառության պատճառով է, որ բարեհոգի թուրքերը մեզ այդքան չեն սիրում։ Նույն հարցը կարելի է ուղղել բազմաթիվ ամերիկյան, բրիտանական ու եւրոպական կազմակերպություններին, որոնք աշխուժորեն զբաղվում են «հաշտեցմամբ»՝ իրականում հայության մեջ ոչնչացնում դիմադրելու կամքը։

Comments

2 responses to “Թուրքիան ոչ միայն թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, այլ ունի հստակ ու ոչ երկարաժամկետ նպատակ՝ Հայաստանը ոչնչացնել։”

  1. […] Hakob Gevorgian has found the conclusions made by the ArmenianHouse editor Karen Vardanesyan [Ahousekeeper]  “very interesting” and has republished the whole post to “make it accessible to public.” Armenia blog has also paid a great deal of interest to Armenia-Turkey relations, expressing his disappointment with the possibility of a “light sentence” for Ogun Samast, who is being accused of assassinating “Agos” Armenian-Turkish bilingual weekly editor-in-chief Hrant Dink, who will most likely will escape life imprisonment according to PanArmenian. The blogger also touches on Armenia-Azerbaijan relations, asking “what’s next” as Azeri government decision for “for resettling 30,000 to 35,000 Azeris in Shahumyan, which was once home to 21,000 Armenians who were either massacred or forcibly evacuated from the region during the Nagorno-Karabakh movement” come to be known. […]

  2. […] Հակոբ Գեւորգյան շատ հետաքրքիր համարելով ArmenianHouseի խմագիր Կարեն Վարդանեսյանի [Ahousekeeper] եզրահանգումը, այն տեղադրել է նաև իր կայքում՝ «հասարակությանը հասանելի դարձնելու նպատակներով»։ […]

Leave a Reply