Սոցիալիզմ – Կապիտալիզմ

«Խորհրդային Հայաստան, 1970թ

Քաղ–տնտեսության քննության ժամանակ, ուսանողը քննության հարցին պատասխալեուց անգիտակցաբար ասում է,–Սոցիալիզմից անցում դեպի Կապիտալիզմ։ Քննող դասախոսների խումբը ապշած լռում է եւ չընդհատելով ուսանողին շարունակում քննությունը։ Ավարտին դասախոսներից մեկը մոտենալով ուսանողին շշուկով ասում է,–Այ տղա, հո դու խելագար չես. Այդ ինչու ասացիր Սոցիալիզմից անցում դեպի Կապիտալիզմ. Չէ որ մենք քեզ սովորեցրել էինք ճիշտ տարբերակը՝ Կապիտալիզմից անցում Սոցիալիզմ։ Բա որ ու հանկարծ քեզ աքսորեյին Սիբիր…»

Երկու օր առաջ գնացել էի «Քեյ–Մարթ» գերհագեցած խանութը, մի հարմարավետ զգեստ գնելու նպատակով։ Զգեսները, որոնք որոշել էի գնել, շատ հիանալի արժեք ունեին, գրեթե քարասուն տոկոս զեղջ։ Վերցնելով երկուսը, մտա զգեստափոխման սենյակ, որպեսզի փորձեմ եւ վերջնականապես ընտրեմ երկուսից մեկը։ Ցավոք, ոչ մեկն էլ հարմար չէին, եւ ես, մտածելով որ հարկավոր է փնտրել մեկ այլ զգեստ, դուրս գալով սենյակից շարժվեցի նոր զգեստների ուղությամբ։

Մի քանի գայլ դեռ չարած, ետեւից լսեցի կանացի, բայց բավականին խիստ մի ձայն։ Թեքվեցի եւ տեսա խանութի աշխատողին, որն ըստ երեւույթի զբաղվում էր զգեսների վերադասավորման գործով։

–Որտե՞ղ են ձեր շորերը,–մեկ հոնքը հյուսիս, մյուսն էլ հարավ նետած հարցրեց նա։

Զարմացած գլուխս տարա վար, նայելով հագուստիս ասացի,–իմ հաքի՞ն։

Հոնքերն ավելի վեր ու վար անելով, այս անգամ ավելի բարկացած ձայնով ասաց,–Որտեղ է այն հագուստը, որը քիչ առաջ տարաք զգեստափոխման սենյակ եւ թողեցիք այնտեղ։ Ապա ետ բերեք այստեղ,–ցուցամատը ուղղելով առջեւի սեղանին կարգադրեց ինձ ետ բերել այն հագուստը, որը թողել էի սենյակում։

Մեկ պահ կանգ առա, կարծեցի թե այն կատակ էր։ Բայց նայելով կնոջ խիստ դեմքին հասկացա, որ այն ամենեւին էլ կատակ չէր։ Ետ դարձա դեպի սենյակ, մեկ պահ կանգ առա ու մտածեցի։ Բայց չէ որ սա կապիտալիստական երկիր է, չէ որ այստեղ են ասում, որ հաճախորդը միշտ էլ ճիշտ է։ Գուցե եւ փոխվե՞լ են կարգերը։

Մոլագարության աստիճանի հասած մեկ պահ սթափվեցի եւ սկսեցի նայել հատուկ հայտարարությունների։ Փորձում էի գտնել գեթ մեկ տող, որում կասվեր թե,–Այն ազգեստները, որոնք չեք հավանում, բարի եղեք ետ դասավորել այնտեղ, որտեղից այն վերցրել եք։ Սակայն բան էլ չգտա։ Սա երեւի թե մի անհատ էր, որն արդեն հասել էր այն գաղափարախոսության, որ, թեկուզ եւ նա աշխատավոր է եւ ես հաճախորդ, մեր մեջ չի կարող լինել ոչ մի տարբերություն, այլ ավելին, ես, որ հաճախորդ եմ, պետք է անեմ ամեն ինչ պաշտպանելու աշխատավորի գործնական անդորն ու թանկագի ժամանակը։

Հագուսները ձեռքիս վերադարձա աշխատավորի մոտ, այն վար դրեցի սեղանին, որն ինքն էր մատնանշել, եւ հանգիստ, առանց ոչ մի խնդրի շարժվեցի առաջ։


Posted

in

by

Comments

Leave a Reply