Հինգշաբթի, Մայիս 15, 2008

Երեկոյան բուժ–սենյակից գնացի հիվանդանոցի բակ ծխելու։ Երկու մարդ, կլինեյին քարասունն անց, երկխոսության մեջ էին, եւ փորձում էին հասկանալ, թե ինչու եւ ինչպես եղավ, որ իրենց հարազտն ընկնելով այդ վատ կացության մեջ, հայտնվեց հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։
– Չեմ ջոկում, թե էս փորձանքը որտեղից եկավ կպավ մեր գլխին,–ասաց նրանցից մեկն ու սիգարետի մի խորը խուլափով, տասնութ սանտիմետր այրելով, քթերից դուրս արտաշնչեց ծխի բուղը։
– Արա, բա ես էլ էդքան լոն քաշեյի էս վիճակի մեջ կընկնեի,–նոթոտ աչքերը հառած ընկերջ ծխից ճմրթված դեմքին պատասխանեց մյուսը։
– Հա՜, էդ ճիշտ ես ասում։ Էս երկրում ով որ լոն ա քաշում, հետո ընկնում ա սթրեսի մեջ։
– Արա, հիմա որ նայում եմ ետ, ինքս ինձ ասում եմ, ինչ լավ ա որ ինձ լոն չտվին,–հպարտորեն շարունակեց,–բա էդ լոնը քաշելու բան ա՞։ Հենա նայա էլի, մեր ախպերը քաշեց, քաշեց, լրիվ լոնը պրծացրեց։ Հիմա էլ որ չկա, լոմկի մեջ ա ընկել։
…

Շաբաթ, Մայիս 10, 2008
Ուրբաթ, Ապրիլ 25, 2008

Ապրիլ 22ն էր։ Առավոտյան ժամը 2ի կողմը։ Պառկած ննջում էի, փորձում էի քնել։ Եվ հանկարծ կողքի սենյակից լսեցի մի ցավոտ ձայն։ Մի պահ կարծեցի թե մղձավանջ է, սակայն երբ լսեցի այն կրկին անգամ, հասկացա որ իր իրականություն է։ Վեր թռա տեղիցս ու դուրս եկա ննջարանից։ Տեսա հորս, ծնկի եկած գետնին, ու կծկված վիճակում հազիվ շնչելուց։ Արագ մոտեցա նրան ու փորձեցի տեսնել թե ինչն է պատճառը։ Հասկացա որ մի բան այն չէ նրա ստրի հետ։ Նա գունաթափած էր ու անգիտակից վիճակում։ Տեղն ու տեղը զանգեցի շտապ օգնություն ու մոլոյալի պես ասեցի,–Հայրս մահանում է։
Էլ չեմ հիշում որքան ժամ էր անցել երբ մեզ հասավ շտապ օգնությունը։ Վիճակն իրոք բարդ էր, ու հորս տարանք հիվանդանոց։ Այսօր արդեն հայրս ողջ եւ առողջ վերադարձել է տուն։ Եվ իմ այս գրությամբ ուզում եմ շոնրհակալություն հայտնել բոլոր նրանց ովքեր մեզ հետ էին այդ օրերին եւ ովքեր փրկեցին հորս։ Հատկապես, շնորհակալ եմ բժիշկներ Բորիս Լորետայից եւ Քելի Յեփրեմյանից, այս երկու հրաշալի բժշկներից, ովքեր ջանք չխնայեցին հորս օգնելու համար։ Շնորհակալ եմ ձեզ։
Այդ օրերին ունեցած ապրումներս փորձեցի հիշել եւ գրել պոեմի ձեւով։ Այս պոեմը նվիրում եմ մարդկությանը, որն իրոք բարի է, կարեկցող եւ անշահախնդիր։ Փառք ձեզ։
Մահն էր եկել սեւ գիշերին,
Քունս առել, ինձ էր տանջում,
Տանելով խուլ ու մութ ճամփեքով,
Համր էի դարձել նրա գրկում։
Լեզուս կորցրած բլբլացող,
Ախ էր գոչում հոգուցս դուրս,
Մարդկանց կողքին ինձ շատ ծանոթ,
Ինձ էի փնտրում կյանքի գրկում։
Չանցած անհայտ քանի վարկյան,
Մեկն ինձ հասավ թռվռալով,
Հարցրեց, թե ի՞նչ է, ինչով օգնեմ,
Հույսն էր ցատկում նրա սրտում։
Ա՜խ, ասացի, ա՜խ մեռնում եմ,
Ու չեմ հիշում քանի անգամ,
Բայց երբ հիմա այս կյանքում եմ,
Մահվան համար էլ ժամ չկա։

Շաբաթ, Մարտ 8, 2008

Լսում եմ Արթուր Մեսչյանի «Հաղորդություն» երաժշտությունն ու խոհում… Լսում եմ նրա պարզ բացահայտումը մի սուտ պատմության մասին, որին շատերն են դեռ հավատում։ Նա ասում է, թե ինչպես ոմանց ցուցմունքով՝ Տերը ծնվեց ախոռում, թլպատվեց ու որդեգրվեց։ Արթուրի ասածը շատ նման է իր տարեկիցների խոսքերին… հորս, ու մորս խոսքերին։ Միշտ անհայտ ու միշտ սպասողական վիճակում են մեր ծնողները։ Ո՞վ բարդեց այս փսորված ծամոնի գունդը մեր ազգի գլխին։ Ես այն գիտեմ, բայց չեմ ասի, քանզի… Քանզի, երբ լսեցի Մեսչիանին ու նրա հարցին, թե «ո՞վ է հնարել այս սուտը», հասկացա, որ սուտը հարցաքննել պետք չէ. այն արդեն բացահայտ է որպես սուտ։ Իսկ երբ սուտը բացահայտված է, ապա բողոքարկումն ու մեղանչանքը զուր են, որովհետեւ ստին կարեկցողն ինքն է դառնում զոհ ու չար գործի բաժնետեր։ Ստին պետք է հիշել որպես մղձավանջ, կամ էլ ընդհանրապես չհիշել։ Ստին պետք է նայել որպես թիթեռ չդարձած չորացած որդի ու երբեք չխառնել ներկա հավատքին ու հույսին։ Սուտը՝ որն ունի քառասուն օրվա կյանք, չի կորցնի իր վավերությունը, երբ այն հիշվի ու վերածնվի։ Իսկ այս ամենը հասկանալու համար, ցավոք, անհավատ մարդիք, պետք է ետ դառնան ու լսեն ստի քազցր լեզվին՝ հայացքը հառած ճպացաց աչքին, որպեսզի տեսնեն, թե ինչ են կորցնում այն պահից սկսած, երբ վերածնում են սուտը՝ կյանքեր ավիրած։
Հակոբ Գեւորգյան,
Մարտ 8, 2008թ.

Երեքշաբթի, Մարտ 4, 2008
Ուրբաթ, Հունվար 18, 2008

–ինը, ինսուն ինը,–ասաց դրամապահն ու լայն ժպտալով նայեց դեմքիս, կարծես թե վաղեմի ծանոթներ, որոնք բախտի բերմամբ հայտնվելով օտարության մեջ վերջապես գտել էին իրար։
–խնդրեմ–ասելով գրպանիցս հանեցի քսան դոլար եւ հանձնեցի իրեն։
–Ի՞նչ տեսակի մանրուք եք ուզում,–հարցն ուղելով արդեն տխրած դեմքով շարունակեց,–թաքանոց, թե՞ հինգ դոլարանոց։
–Տաս դոլարանոց,–ասացի ես։
Զարմացած դեմքով մի պահ նայեց ինձ եւ դրամարկղից հանելով գումարի ավելցուկը վերադարձրեց մի փոքր թղտի կտորի հետ, որի վրայի հաշվարկն այնքան էլ բարդ մաթեմատիկական լուծում չէր, սակայն չգիտես ինչու, մեկի աչքին կթվար թե այդ տպող սարքը հորինված է լուծելու կոսինուսային խնդիրներ եւ տանգեսային դիֆեռներ… (մանրամասն…)

Կիրակի, Մարտ 11, 2007

…not with arsenic, as the dishwasher thought, but with iodine. The room had the tart, astringent smell of green walnuts when their husks are still soft and blacken at a touch.” — Boris Pasternak, Doctor Zhivago
ԵՎ քանի որ իմ խմած հանքային ջրի շիշը կապույտ էր, իսկ ջուրն էլ Իտալակա, հանգիստ կարող եմ նստել ու գրել իմ այս գրառումը, որտեղ ուզում եմ խոսել Ջերմուկ հանքային ջրի մասին։
Գրեթե տասնյակ ինտերնետային լրատվական կայքեր, եւ մի քանի տասնյակ էլ բլոգ կայքեր աշխույժորեն խոսում են Սննդի եւ Դեղամիջոցների Նախարարության (ՍԴՆ) արած այն հայտարարության մասին, որտեղ վերոհիշյալ կազմակերպությունը հայտարարում է, թե կանաչ շշով ջերմուկ հանքային ջրի հայտնաբեր են վնասակար քանակությամբ մկտնդեղի պաշար, որի չափավոր քանակությունը օգտակար է մարդուն, իսկ ավելին վնասակար։
Բլոգերները խոսում են վրդոհված. ոմանք ասում են, թե Ջերմուկը (չնշելով հստակ թե որ լցակայանը) լինելով Հայաստանյան անվոռ–ու–գլուխ հաստատություն ուշադրություն չի դարձրել մկնդեղի քանակության մեջ։ Ոմանք էլ համեմատություններ են կատարում այլ հանքային եւ ընդհանրապես թունավոր հյութերի հետ։ Սակայն, վերոհիշյալներց ոչ–ոք գրեթե չի ցանկանում ուշադիր հետեւել ամերիկյան կառավարության հայտարարությանը, որը շատ հստակ ասում է, որ մկնդեղը՝ եւ ոչ թե ջերմուկը, վնասակար թույն է մարդու համար։ Իսկ ջերմուկը, որում հայտնաբերվել է վտանգավոր քանակությամբ թույնը, կարճ ժամանակաշրջանում (օրերից շաբաթներ տեւողությամբ) չի կորղ մահացու հիվանդություն պատճառել մարդուն։
Սա այնքան էլ դրամատիկ չէ, քանզի չեմ կարծում թանկ արժողությամբ հանքային ջուրը տնտեսվար հայերի ամենօրյա սեղանի ջուրը լինի։ ԵՎ քանի որ ՍԴՆ–ի հայտարարությունները ոչ միշտ են հստակ լինում, օրինակ ԱՄՆում արդեն վաճառում են կլոնավորված կենդանու մսեր։ Հարց է ծագում, արդյոք կլոնվարումը այդքան զարգացած է, որ ապահով լինի մարդկանց առողջությանը, թե «կփոձենք կտեսնենք» կարգախոսով է շարժվում ՍԴՆ–ը։ Եթե այդպես է, ուրեմն նրանց վստահելը անհեթեթություն է։
Ջերմուկի ընկերություններին մաղթում եմ քաջություն եւ վերարտադրանք, որը նավթահամ Բորժոմից հազար անգամ մաքուր է եւ համեղ։ ՍԴՆը ընդամենը մի հաստատություն է, որը նպատակասլաց գործում է պետական հախ–ու–հաշիվների լուծման գործում։ Չլիներ Ջերմուկում, կփնտրեյին Արզնիում, չլիներ Արզնիում, կփնտրեյին կոնյակի մեջ եւ այդպես շարունակ… կարեւորը փնտրելն է։

Կիրակի, Նոյեմբեր 26, 2006

Այսօր առավոտյան գնացել էինք Սանթա Մոնիքա քազաքում գտնվող Գյուղացիների Շուկան, որտեղ ել նվագում էր մի հիանալի երաժշտական խումբ՝ Masanga Marimba Ensemble անվամբ։ Խմբավարը՝ Ռիք Ալվիսոն, մի հիանալի մարդ նվագումր էր Զիմբաբվեական երաժշտություն, որի ուրախ հնչյունները միանգամից բացում էին մարդու սիրտը, իսկ մարմինը սկսում էր շարժվել ուրախությունից։ Մի խոսքով, շատ ուրախացանք, մարդիկ ուրախությունից ժպտում էին եւ պարզապես բարեկամային մթնոլորտ էր առաջանում։ Մեկ գավաթ տաք կակաո ըմպելուց հետո որոշեցինք շարժվել առաջ։

Ճանապարհին մտանք Getty թանգարանն ուր մի հետաքրքրի գործ տեսա։ Որտեղ առջեւում պատկերավորված է Հովսեփը, Մարիամն ու մանուկ Հիսուսը նստած վիճակում, առջեւում կանգնած է մի հրեշտակ, ներքեւում ընկած է կիսված մի նուռ, իսկ նկարի աջ կողմում հենց նույն մարդիկ եւ Հիսուսը նստած էշի վրա նայում են դեպի վերոհիշյալներին։ Գործի հեղինակն է իտալացի Ֆրա Բարտոլոմեոն (1472–1517): Ինձ մոտ հետաքրքրություն առաջացրեց այն, թե ինչու են այս մարդկանց պատկերավորել երկու անգամ, եւ թե ինչու՞ է մանուկ Հիսուսի դեմքը նկարված կողքից, որտեղ էլ երեւում է նրա միայն մեկ աչքը։
Վերջապես օրը դրսում ավարտեցինք իտալական ռեստորանում, որտեղի կերած պիցայից ծեծված ստամոքսըս խնդրում է ինձ ավարտել այս գրառում ու մի լավ հանգստի անցնել։ Լավ օր էր, սպասում եմ առավել լավ օրերի։

Կիրակի, Մայիս 28, 2006
|
|