Category: Հիմնական

  • Գուգլն ապագայում

    Այսօր EFNetում մեկ անձ գտել էր այս նկարը… խոսքերն ավելորդ են։

  • Ամերիկյան ներքին քաղաքականության գեղեցկությունը

    Այսօր ինձ մոտ էր եկել ընկերներցս Սթիվն Քլայնը, որն արդեն մի քանի տարի է ինչ անգործ է, ինչպես շատ այլ ամերիկացիներ, որոնք սկսում են հասկանալ, որ Ամերիկյան բանակին հատկացված բյուջեն ու Իրաքի «վերակառուցմանը» տրամադրվող ամերիկյան դոլլարից առաջացած սղաճի պակասից է, որ ապրում են ֆինանսապես անապահով վիճակում։ Սթիվն արդեն տարիքով հասուն մարդ է եւ կյանքում ունեցել…

  • Ծնունդտ շնորհավոր Յոհան Սեբաստիեն Բախ

    Այսօր իմ սիրեի երաժշտի ծննդյան օրն է, եւ որոշեցի նրա մասին գրել իմ օրագրում, որ մեկ անգամ եւս փաստեմ իմ սերը նրա երաժշտության հանդեպ։ Բախը ծնվել է 1685թ Մարտի 21, այսինքը այս օրը, մահացել 1750թ Հուլիս 28ին։ Շատերին թվում է թե Բախը եղել է հարուստ եւ պարապությունից երգեր հորինել, բայց իրականում նա եղել է շատ…

  • Հայ երաժշտության նոր տեսակ՝ Թուրքական

    Երեկ կարդում էի ԱպերոԲլոԳրել կայքը, ուր խոսվում էր վերջերես կայացած Եվրովիժն համերգային մրցույթում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող, հայազգի երգիչ Անրդրեյի երգի մասին։ Ասվում էր թե երգը վատը չէր, սակայն Թուրքական մեղեդին շատ էր։ Հիմա մտածում եմ, թե ո՞րն է Թուրքական երաժշտությունը, եւ որը հայկականը։ Մուղա՞մը. բայց չէ որ հենց հայկական քրիստոնեական երաժշտության մեջ գոյություն ունեն քառատոտ…

  • Մեկ այլ հայ մեկ այլ աշխարհամասում դարձավ չեմպիոն

    Քիչ առաջ կարդում էի Արտյոմ Տոնոյանի օրագիրը, ուր նա մի լավ լուր հաղորդելով շնորհավորում է Լեւոն Առոնյանին, որը Իսպանյանում տեղի ունեցող շախմատային առաջնությունում դարձավ չեմպիոն։ Ես էլ եմ միանում նրան եւ շնորհավորում մեր հայորդու հաղթանակը:

  • Մեկ հատված ԱՄՆի Շախմատի Առաջնությունից

    Արդեն մի քանի օր է ինչ ուշադրությամբ հետեւում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Շախմատի Առաջնության խաղերին եւ այսօր էլ որոշեցի մի քանի լուր գրառեմ իմ այս էջում։ Օրերի ընթացքում նկատեցի թե ինչպես ազգությամբ հայ Վարուժան Հակոբյանը հասավ եզրափակիչ խաղակես եւ թե ինչ անակնկալ պարտությունների մատնեց նրանց, ովքեր հույս ունեին հաղթանակած դուրս գալ այս առաջնությունում։ Ինչեւէ, նոր…

  • Ամերիկահայերի նոր քայլարշավ. Լոս Անջելեսից մինչ մայրաքաղաք Վաշինգթոն

    Մի քանի րոպե առաջ դիտում էի Ստեփան Փարթամյանի ծրագրը, ուր նրան հյուր էին եկել Միացյալ Հայ Ուսանողներ (ՄՀՈւ) կազմակերպության ղեկավարությունը։ Հաղորդման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, բայց ամենա հետաքրքիրն մեկն էր։ Այն է որ այս տարի ՄՀՈւն կազմակորպում է մի նոր քայլարշավ նվիրված ոչ միայն հայոց ցեղասպանության, այլ բոլոր ցեղաղսպանություններին։ Քայլարշավին մասնակցողների թիվը լինելու է…

  • Ցավդ տանե՛մ Vic

    Մի քանի րոպե առաջ Շոթայմով նայում էինք Վաղթանգ Դարչինյանի բոքսը ֆիլիպինցի Գաբի Դիոսդադոյի հետ։ Իրոք հազոր էր։ Իրոք նման խաղ առաջին անգամ տեսա։ Ընտնանիքվ նստած, ես ու հերս էլ կանգնած, նայում էինք խաղն ու ապրում վիքի հայկական արիությամբ։ Խեղճ ֆիլիպինցին հենց երկրորդ խաղակեսում արդեն տեղում չէր, բայց դե դահլիճում էնքան ֆիլիպինցի կային, որ խաղը զոռով…

  • Հայերը շախմատի ԱՄՆի առաջնությունում

    Այսօր մի գովազդային ամսագիր ստացա եւ իհարկե հետաքրքրության համար սկսեցի նայել թե ինչ–կա–չկա։ Կար ժամացույց, որի երկու դանդաղընթաց սլաքների արանքում կար հաշվով տասնութ սանդղակ։ Ինչեւէ, այն ոչ մի կապ չունի իմ այս գրառման հետ։ Ուղակի հաջորդ էջերից մեկում գտա մի հետքրքիր տեղեկատվություն, ըստ որի ասվում էր, որ այս տարվա Մարտին կայանալու է ԱՄՆի շախմատային առաջնությունը։…

  • Երկու լավ լուր

    Այսօր աշխատանքիս բերումով մի քանի լավ մարդկանց հետ գործ ունեի, իսկ երբ եկա տուն եւ բացեցի էլ–փոստս, գտա եւս մի քանի լավ լուր։ Դե քանի–որ երկուսնել լավն են, սկսեմ նրանից, որ առաջինն եմ ստացել։ Հռիպսեմի Սարգսյանին կարծում եմ արդեն ճանաչում են, թե՛ Հայաստանի Հանրապետությունում եւ թե՛ արտասահմանում։ Համառոտ ասեմ, որ նա ասմունքող է եւ լսել…

  • Տարօրինակ մարդ արարած

    Այսօր աշխատանքի բերումով տեսա մի ճապոնուհու, որը մեկ ձեռքի վրա ուներ վեց, իսկ մյուսինը՝ հինգ մատ։ Հետաքրքրված նայում էի նրա ձեռքին, ու մի պահ մտածեցի որ միգուցե սխալ գործ եմ անում։ Երեւի թե իրեն վատ կզգար, եթե ես շարունակեի ուշադիր նայելը։ Քաղաքավարությունից ելնելով էլ չշարունակեցի նայելը, փոխարեն սկսեցի ժպտալ եւ քիչ էր մնում կոմպլիմենտ անեի։…

  • Նոր նյութեր ArmenianHouse համակարգչային հայ գրադարանում

    Այսօր համակարգչային հայ գրադարանում, այն է ArmenianHouse.org, գտա մի քանի նոր նյութեր։ Դրանք են՝ Ավելացվեցին Հովհաննես Թումանյանի «Ընտիր երկեր» ժողովածուից պատմվածքներ (Աղքատի պատիվը, Գիքորը, Գաբո բիձու շերամապահությունը և այլն): Ավելացվել են նաև Թումանյանի քառասունից ավելի հեքիաթներ: Վերցված է՝ http://armenianhouse.org/index-am.html

  • ՆՆՋԻՐ ԴՈՒ ԽԱՂԱՂ. Գուրգեն Մարգարյանի անմահ հիշատակին

    Այսօր իմ կայքում մի հատուկ հաղորդագրություն կար։ Այն նվիրված է Գուրգեն Մարգարյանին. Մի թուրք ադրբեջանցի «խաղաղապահ» Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել եւ սպանել էր։ Գուրգենի մասին կարող եք իմանալ գնալով http://budapest.sumgait.info/ կայքը։ Ինչեւէ, հագորդագրողը՝ Սոնա Արշունեցին, ցանկացավ իր բանաստեղծությունը գրել իմ կայքում, որպեսզի տարածվի եւ յուրաքանչյուր հայ կարողանա կարդալ այն։ ՆՆՋԻՐ ԴՈՒ ԽԱՂԱՂ (Գուրգեն Մարգարյանի…

  • Լոս Անջելեսից ոտքով դեպի Պերու

    Այսօր, ավելի ճիշտ մի քանի ժամ առաջ, երբ զբոսնում էինք մեր քաղաքի կենտրոնական մասում, հանդիպեցինք մի մարդու, որը սեւամորթ էր եւ կարծես թե ինչ–որ բան էր կորցրել։ Մոտենալով մեզ նա հարցրեց «կներեք, չեք ասի, թե ինչպե՞ս գնամ Ռիվրսայդ գավառ»։ Մի պահ չհասկացա թե ինչ է հարցնում եւ խնդրեցի նորից կրկնել հարցը։ Երկրորդ անգամ լսելուց մի…

  • Նամակ Հայկ Խանջյանից

    Լինելով Մայքրոսոֆտի հայերեն լեզվի թարգմանիչների խմբի անդամ այսօր Հայկ Խանջյանից ստացա մի լավ լուր, այն է, որ իշնորհիվ շատ մարդկանց Մայքրոսոֆտի հայացումը հասնում է իր ավարտին։ Եթե ցանկություն ունեք մասնակցել այդ ծրագիրն եւ օգնել Մայքրոսոֆտի հայացմանը, այցելեք Մայքրոսոֆտի Հանրային Բառարանի Հայկական բաժինը եւ սեղմեք Glossary բառը։ Հատված նամակից. Հարգելի գործընկեր Հայտնում ենք Ձեզ, որ Microsoft…

  • Թուրք Ցեղային Սպորտաձեւ

    Այսօր այս կայքի միջոցով տեսա մի շատ ծիծաղելի տեսահոլովակ։ Խնդրեմ վայելեք այն…

  • Դիլիջան Կամերային Երաժշտության ներկայացումները

    Այսօր ինտերնետում գտա այս կայքը, որը երբեք չէի տեսել եւ չէի լսել։ Այն կոչվում է «Դիլիջան Կամերային Երաշտությունը Ներկայացնում է Համերգային Ծրագիր»։ երանի թե վաղուց էի գտել այս հասցեն, քանզի մի քանի օր առաջ նրանք կատարել են մի քանի լավ գործեր. Ալան Հովհաննեսի, Մանսուրյանի եւ Մենդելսոնի գործերից։ Ինչեւէ, դեռ ուշ չէ, քանզի առջեւում կան երկու…

  • Երեկոն անցկացրեցի Լոս Անջելես Գավառի Արվեստի Թանգարանում

    Այսօր ես եւ ընկերնես գնացել էինք Լոս Անջելես Գավառի Արվեստի Թանգարան (ԼԱԳԱԹ), որտեղ Փենդերսկի Լարային Կվարտետը (Penderecki String Quartet) նվագում էին ժամանակակից երաժշտություն։ Հետաքրքիր գործեր էին։ Նվագում էին Leos Janácek’s Quartet No. 1, “Kreutzer Sonata,” (վատը չէր), Laura Radford’s Everything We See in the Sky (տարօրինակ էր), Christopher Rouse’s String Quartet No. 2 (ինձ վերջաբանը…