Mindblown: a blog about philosophy.

  • Կասեցրեք Հայոց Ցեղասպանությունը հերքողներին

    Գնացեք այստեղ եւ կասեցրեք Հայոց Ցեղասպանությունը հերքողներին, քվեարկելով ՈՉ PBSի հարցմանը։ Go to this web address and vote NO to the deniers of the Armenian Genocide.

  • Մոնթեբելո, Քալիֆորնիա

    Այսօր առավոտյան գնացել էինք Մոնթեբելո, որտեղ գտնվում է Հայոց Եղեռնի հիշատակներին նվիրված հուշարձանը։ Միգուցե դեռ վաղ էր, բայց այդքան էլ մարդ չկար հուշարձանի մոտ։ Ինչեւէ, հանդիպեցինք մի տարեց կնոջ, որի անունն էր Էլիզավետ Ջիլյան, որն էլ շատ վրդոհված էր, որ առ այսօր հայոց ցեղասպանության հարցը անընդհատ առհամարվում է, թե՛ ամերիկյան կառավարության կողմից, եւ թե Տեր…

  • Հարութ Սասունյանի ելույթը Fox 11 լրատվային կայանում

    Քիչ առաջ դիտում էի Հարութ Սասունյանի ելույթը Fox 11 հեռուստալրատվային կայանով, ուր նա տղամարդավարի կանգնեց ու ասեց, որ Ամերիկայի Միացյան Նահանգներիը նախկան Իրաքում եւ Իրանում ժողովրդավարություն տարածելը, պետք է ժողովրդավար լինեն հենց իրենց երկրում եւ հարգեն մարկանց կարծիքները։ Այն վերաբերում էր Հայաստանի Հանրապետություան դեսպան Ջոն Եվանսին, որին ԱՄՆի կառավարությունը պաշտոնազրկեց այն բանից հետո, երբ նա…

  • Մենք պատրաստ ենք

    Այսօր կարդում էի Արա Մանուկյանի Martuni or Bust!!! օրագիրը, ուր գրված էր հետեւյալը։ We are ready!Thanks to your shortsighted and evil minded leadership in Baku we’re steadfastly improving the combat readiness of ALL Armenians in Nagorno Karabagh Photo: Military Excersizes, Nagorno Karabagh 2006

  • Զատիկ է

    Այսօր հայ հավատացյալները իրար ողջունում են հետեւյալ կերպ Քրիստոս հարյավ ի մեռելոց Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

  • Գուգլն ապագայում

    Այսօր EFNetում մեկ անձ գտել էր այս նկարը… խոսքերն ավելորդ են։

  • Ամերիկյան ներքին քաղաքականության գեղեցկությունը

    Այսօր ինձ մոտ էր եկել ընկերներցս Սթիվն Քլայնը, որն արդեն մի քանի տարի է ինչ անգործ է, ինչպես շատ այլ ամերիկացիներ, որոնք սկսում են հասկանալ, որ Ամերիկյան բանակին հատկացված բյուջեն ու Իրաքի «վերակառուցմանը» տրամադրվող ամերիկյան դոլլարից առաջացած սղաճի պակասից է, որ ապրում են ֆինանսապես անապահով վիճակում։ Սթիվն արդեն տարիքով հասուն մարդ է եւ կյանքում ունեցել…

  • Երեկոն անցկացրեցինք Դորթի Չանդլեր Պավիլիոնում

    Այսօր երեկոն անցկացրեցինք Դորթի Չանդլեր Պավիլիոնում, որտեղ Ամերիկյան Երիտասարդների Սիմֆոնիան կատարեց մի շարք հիանալի գործեր։ Համերգի ղեկավարն էր Ալեքսանդր Թրեգրը։ Նվագեցին Վերդի, Բրուք եւ Դվորժակ։ Համերգի վերջը էլ ավելի ուրախալի էր, քանզի ոմն Ջեյմս Գանլի անունվ մի ֆլուտահար ահակին ծիծաղեցրեց հանդիսատեսին, պատմելով թե ինչպես է Կորիայում գտել Մոցարտի գրասենյակը, եւ տեսել մի քանի էջանոց նոտաներ…

  • Ծնունդտ շնորհավոր Յոհան Սեբաստիեն Բախ

    Այսօր իմ սիրեի երաժշտի ծննդյան օրն է, եւ որոշեցի նրա մասին գրել իմ օրագրում, որ մեկ անգամ եւս փաստեմ իմ սերը նրա երաժշտության հանդեպ։ Բախը ծնվել է 1685թ Մարտի 21, այսինքը այս օրը, մահացել 1750թ Հուլիս 28ին։ Շատերին թվում է թե Բախը եղել է հարուստ եւ պարապությունից երգեր հորինել, բայց իրականում նա եղել է շատ…

  • Հայ երաժշտության նոր տեսակ՝ Թուրքական

    Երեկ կարդում էի ԱպերոԲլոԳրել կայքը, ուր խոսվում էր վերջերես կայացած Եվրովիժն համերգային մրցույթում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող, հայազգի երգիչ Անրդրեյի երգի մասին։ Ասվում էր թե երգը վատը չէր, սակայն Թուրքական մեղեդին շատ էր։ Հիմա մտածում եմ, թե ո՞րն է Թուրքական երաժշտությունը, եւ որը հայկականը։ Մուղա՞մը. բայց չէ որ հենց հայկական քրիստոնեական երաժշտության մեջ գոյություն ունեն քառատոտ…

  • Մեկ այլ հայ մեկ այլ աշխարհամասում դարձավ չեմպիոն

    Քիչ առաջ կարդում էի Արտյոմ Տոնոյանի օրագիրը, ուր նա մի լավ լուր հաղորդելով շնորհավորում է Լեւոն Առոնյանին, որը Իսպանյանում տեղի ունեցող շախմատային առաջնությունում դարձավ չեմպիոն։ Ես էլ եմ միանում նրան եւ շնորհավորում մեր հայորդու հաղթանակը:

  • Մեկ հատված ԱՄՆի Շախմատի Առաջնությունից

    Արդեն մի քանի օր է ինչ ուշադրությամբ հետեւում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Շախմատի Առաջնության խաղերին եւ այսօր էլ որոշեցի մի քանի լուր գրառեմ իմ այս էջում։ Օրերի ընթացքում նկատեցի թե ինչպես ազգությամբ հայ Վարուժան Հակոբյանը հասավ եզրափակիչ խաղակես եւ թե ինչ անակնկալ պարտությունների մատնեց նրանց, ովքեր հույս ունեին հաղթանակած դուրս գալ այս առաջնությունում։ Ինչեւէ, նոր…

  • Ամերիկահայերի նոր քայլարշավ. Լոս Անջելեսից մինչ մայրաքաղաք Վաշինգթոն

    Մի քանի րոպե առաջ դիտում էի Ստեփան Փարթամյանի ծրագրը, ուր նրան հյուր էին եկել Միացյալ Հայ Ուսանողներ (ՄՀՈւ) կազմակերպության ղեկավարությունը։ Հաղորդման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, բայց ամենա հետաքրքիրն մեկն էր։ Այն է որ այս տարի ՄՀՈւն կազմակորպում է մի նոր քայլարշավ նվիրված ոչ միայն հայոց ցեղասպանության, այլ բոլոր ցեղաղսպանություններին։ Քայլարշավին մասնակցողների թիվը լինելու է…

  • Ցավդ տանե՛մ Vic

    Մի քանի րոպե առաջ Շոթայմով նայում էինք Վաղթանգ Դարչինյանի բոքսը ֆիլիպինցի Գաբի Դիոսդադոյի հետ։ Իրոք հազոր էր։ Իրոք նման խաղ առաջին անգամ տեսա։ Ընտնանիքվ նստած, ես ու հերս էլ կանգնած, նայում էինք խաղն ու ապրում վիքի հայկական արիությամբ։ Խեղճ ֆիլիպինցին հենց երկրորդ խաղակեսում արդեն տեղում չէր, բայց դե դահլիճում էնքան ֆիլիպինցի կային, որ խաղը զոռով…

  • Հայերը շախմատի ԱՄՆի առաջնությունում

    Այսօր մի գովազդային ամսագիր ստացա եւ իհարկե հետաքրքրության համար սկսեցի նայել թե ինչ–կա–չկա։ Կար ժամացույց, որի երկու դանդաղընթաց սլաքների արանքում կար հաշվով տասնութ սանդղակ։ Ինչեւէ, այն ոչ մի կապ չունի իմ այս գրառման հետ։ Ուղակի հաջորդ էջերից մեկում գտա մի հետքրքիր տեղեկատվություն, ըստ որի ասվում էր, որ այս տարվա Մարտին կայանալու է ԱՄՆի շախմատային առաջնությունը։…

  • Երկու լավ լուր

    Այսօր աշխատանքիս բերումով մի քանի լավ մարդկանց հետ գործ ունեի, իսկ երբ եկա տուն եւ բացեցի էլ–փոստս, գտա եւս մի քանի լավ լուր։ Դե քանի–որ երկուսնել լավն են, սկսեմ նրանից, որ առաջինն եմ ստացել։ Հռիպսեմի Սարգսյանին կարծում եմ արդեն ճանաչում են, թե՛ Հայաստանի Հանրապետությունում եւ թե՛ արտասահմանում։ Համառոտ ասեմ, որ նա ասմունքող է եւ լսել…

  • Տարօրինակ մարդ արարած

    Այսօր աշխատանքի բերումով տեսա մի ճապոնուհու, որը մեկ ձեռքի վրա ուներ վեց, իսկ մյուսինը՝ հինգ մատ։ Հետաքրքրված նայում էի նրա ձեռքին, ու մի պահ մտածեցի որ միգուցե սխալ գործ եմ անում։ Երեւի թե իրեն վատ կզգար, եթե ես շարունակեի ուշադիր նայելը։ Քաղաքավարությունից ելնելով էլ չշարունակեցի նայելը, փոխարեն սկսեցի ժպտալ եւ քիչ էր մնում կոմպլիմենտ անեի։…

  • Նոր նյութեր ArmenianHouse համակարգչային հայ գրադարանում

    Այսօր համակարգչային հայ գրադարանում, այն է ArmenianHouse.org, գտա մի քանի նոր նյութեր։ Դրանք են՝ Ավելացվեցին Հովհաննես Թումանյանի «Ընտիր երկեր» ժողովածուից պատմվածքներ (Աղքատի պատիվը, Գիքորը, Գաբո բիձու շերամապահությունը և այլն): Ավելացվել են նաև Թումանյանի քառասունից ավելի հեքիաթներ: Վերցված է՝ http://armenianhouse.org/index-am.html

Got any book recommendations?